Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երեք հայտնի առաջարկությունից բացի, ի՞նչ երկու թաքնված առաջարկ է արվել․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru–ն «Նիկոլ Փաշինյանը Բաքվին տվել է երեք հայտնի և երկու թաքնված առաջարկություն» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները Երևանի առաջարկած երեք սկզբունքների հիման վրա։ Բայց փաստացի Փաշինյանի այդ առաջարկները ոչ թե երեքն են, այլ հինգը։ Փաշինյանի առաջին պաշտոնական սկզբունքը սահմանների փոխադարձ ճանաչումն է։ Սակայն այս սկզբունքի խնդիրն այն է, որ այն միակողմանի է։

«Փաշինյանը հաճախ է բերում թվեր։ Ի վերջո, վարչապետի և նրա թիմի՝ Արցախն այդքան հեշտությամբ (առանց դիմադրության) հանձնելու հիմնական հիմնավորումը հենց այն գաղափարն է, որ դրա շնորհիվ իշխանությունները կապահովեն Հայաստանի այն սահմանների անվտանգությունը, որով նա անկախություն է ձեռք բերել»,– «regnum.ru»–ին ասել է Ռազմավարական հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հայկ Խալաթյանը։ Բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբեք ուղղակիորեն չի խոսել այս քառակուսի կիլոմետրերի մասին, նկատել է Խալաթյանը։ Երկրորդ սկզբունքը անկլավների փոխանակումն է Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, ընդգծել է Փաշինյանը։ Եվ թվում է, թե այդ փոքր տարածքների փոխադարձ վերադարձը տրամաբանական է, բայց դա անշահավետ է Երևանի համար։ «Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի անկլավները Հայաստանի տարածքում գտնվում են հայերի համար դեպի Վրաստան և Իրան ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունների վրա»,- նշել է Խալաթյանը։

Իր հերթին, Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական անկլավը՝ Արծվաշենը, որևէ կերպ ռազմավարական նշանակություն չունի, և, բացի այդ, արդեն իսկ մեծ կասկածներ կան, որ Ալիևը կհամաձայնի Արծվաշենը փոխանցել Հայաստանին։ Անկլավների վերադարձը կհանգեցնի նաև փախստականների փոխադարձ վերադարձին, ինչը կրկին կարող է խնդիր ստեղծել Հայաստանի համար։ «Դժվար թե որևէ հայ փախստական վերադառնա Ադրբեջան, իսկ ադրբեջանցի փախստականների վերադարձը կարող է օգտագործվել որպես Հայաստանի վրա ճնշման գործոն»,- շարունակել է Հայկ Խալաթյանը։ Ի վերջո, Փաշինյանի կողմից պաշտոնապես հնչեցված երրորդ սկզբունքը հաղորդակցությունների ամբողջական բացումն է։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այդ նախագիծը Փաշինյանի կողմից դիրքավորվում է գրեթե որպես Հայաստանի տնտեսության աճի կարևորագույն գործիք։ Բայց այդ սկզբունքի վերաբերյալ նույնպես հարցեր կան։

Այսպիսով, անհասկանալի է, թե ո՞վ է ստեղծելու և, ամենակարևորը, ապահովելու ճանապարհների անվտանգությունը։ «Գործնական պայմանավորվածություններ, որպես այդպիսին, չկան։ Եթե ենթադրենք, որ երկու կողմն էլ համաձայն են երկաթգիծ անցնի Մեղրիով, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ օգնությամբ է այն կառուցվելու», - նկատել է Խալաթյանը։ Ռուսական կողմը կարծում էր, որ իր միջնորդությամբ, սակայն այդ դերին հավակնում է նաև ԵՄ–ն։ Եվ դա զուտ բյուրոկրատական խնդիր չէ՝ հաշվի առնելով մի կողմից՝ Արևմուտքի, և մյուս կողմից՝ Իրանի և Ռուսաստանի միջև բարդ հարաբերությունները։ Բացի կարգավորման այս երեք հնչեցրած սկզբունքից, կա նաև երկու չհայտարարված սկզբունք։ Առաջինն այն է, որ բանակցությունները չպետք է վարվեն ռուսական հարթակում:

Փաշինյանի տրամաբանությունը պարզ է. նման կերպ նա Արևմուտքին է ներքաշում հարավկովկասյան գործերի մեջ և, միևնույն ժամանակ, այնտեղից դուրս է մղում Ռուսաստանին, մասամբ ինչի պատճառով էլ Ղարաբաղը հանձնվեց։ Սակայն դրա համար Արևմուտքը պետք է ցույց տա արդյունավետություն և նաև ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ներկայում չի նկատվում։ Նախկինում Իլհամ Ալիևը կողմ էր նման միջնորդությանը, սակայն, ստանալով այն ամենը, ինչ ցանկանում էր, նա գնաց ԼՂՀ շրջափակման և էթնիկ զտումների, ասում է Խալաթյանը։ «Միևնույն ժամանակ Ալիևը հրաժարվել է կատարել բոլոր այն խոստումները, որոնք տվել էր Արևմուտքի հետ բանակցությունների ընթացքում»,- ընդգծել է երևանցի քաղաքագետը։ Նրա կարծիքով, Ադրբեջանի ղեկավարն այժմ փորձում է բանակցությունները տեղափոխել ռուսական հարթակ՝ Արևմուտքին շանտաժի ենթարկելու համար (որպեսզի նա ճնշում չգործադրի Բաքվի վրա)։

Երկրորդ չհայտարարված սկզբունքը ադրբեջանական կողմին ընդառաջ գնալն է։ Այն ամենը, ինչ հիմա Փաշինյանը դիրքավորում է որպես երկկողմանի պայմանավորվածություններ, ըստ էության, միակողմանի բնույթի են՝ և՛ սահմանները, և՛ երաշխիքները, և՛ ցանկացած պարտավորություն: «ԼՂՀ-ի հանձնումը, բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունը և, միևնույն ժամանակ, նոր պատերազմ սկսելու ռիսկի մասին հայտարարությունը խոսում է Փաշինյանի արտաքին քաղաքականության անարդյունավետության և բանակցություններում նրա որդեգրած կուրսի սխալ լինելու մասին»,- ամփոփել է Խալաթյանը։ Ստացվում է, որ Արևմուտքի միջնորդությամբ ամեն գնով խաղաղության քաղաքականությունը բերեց նրան, որ Ադրբեջանը ստացավ Ղարաբաղը, իսկ Հայաստանը չհասավ իր նպատակներին։ Միգուցե Հայաստանի վարչապետը հույս ունի, որ Արևմուտքը ճնշում կգործադրի Ալիևի վրա և կստիպի նրան ինչ-որ բան զիջե՞լ։ Սակայն դա չի լինի, Ադրբեջանը Հայաստանից կքամի այն ամենը, ինչ կարող է։

Գուցե Փաշինյանը պարզապես ցանկանում է ոչնչացնե՞լ հայկական պետությունը (ինչպես կարծում են նրա ընդդիմախոսները)։ Սակայն դա հակասում է նրա արևմտյան գործընկերների շահերին։ Նրանց պետք չէ Հայաստանի օկուպացումը Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, Հայաստանը պետք է որպես տարածաշրջանային կամուրջ՝ ի հակակշիռ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նկրտումների։ Ամենայն հավանականությամբ, միակողմանի զիջումներն անհրաժեշտ են ոչ թե պետությունը կործանելու, այլ այն կրիտիկական կետի հասցնելու համար, կարծում են փորձագետները։ Երբ սպառնալիքներն ակնհայտ են, իսկ դրանք չեզոքացնելու Ռուսաստանի հնարավորությունները՝ նվազագույն, այդ ժամանակ և միայն այդ դեպքում Հայաստանի վարչապետը կունենա հիմք և նույնիսկ ինչ-որ հասարակական աջակցություն դեպի ԱՄՆ և Ֆրանսիա պաշտոնական աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու համար և դրանով իսկ կկատարի այն նպատակը, որի վրա նա աշխատում է այսքան տարի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ