Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նարեկ Մալյանից վրեժ են լուծում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերջերս բավականին շատ է քննարկվում քաղբանտարկյալների հիմնախնդիրը: Հիմնական տեսությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հավաքական Արևմուտքից «քարտ բլանշ» է ստացել՝ իշխանությունը պահել ամեն գնով և սպասարկել արևմտյան օրակարգը, այն է՝ Հայաստանից դուրս մղել Ռուսաստանին: Իսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի պարագայում հնարավոր է պահել միայն տեռորով կամ տեռորի իմիտացիայով: Հենց այդ համատեքստում էլ ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվ գործիչները շինծու գործերով ցուցադրաբար բանտարկվում են, որպեսզի դժգոհողների ու պայքարի պատրաստ զանգածի համար դաս լինի կամ ինչպես ասում են՝ Նիկոլի դեմ պայքարելուց առաջ «տասը չափեն, մեկը՝ կտրեն»:

Այս տեսությունն, անշուշտ, ճշմարտության մեծ չափաբաժին ունի, բայց ամբողջական չէ: Խնդիրն այն է, որ քաղբանտարկյալները սեգմենտավորված են: Ի՞նչ է սա նշանակում. այո’, Մարուքյան Էդմոնի «կլյաուզայով» կալանավորված Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բանտում է, որ մյուս բոլոր համայնքապետերի համար դաս լինի՝ կամ «պաչում եք Նիկոլի ՔՊ-ի խաչը» կամ նստելու եք: Ինչպես տեսնում ենք՝ այս դասը հատկապես լավ սերտեցին Սյունիքի համայնքապետերը: Այո’, Արմեն Աշոտյանը նույնպես նույն տրամաբանության ներքո է հայտնվել բանտում: Աշոտյանը դասական քաղաքական գործիչ է, որին նստացնելը ազդակ է մյուս քաղգործիչներին, որ նստելու եք, եթե չափից շատ մերկացնեք Նիկոլի անփառունակ իշխանության էությունը: Այո’, գեներալ Գրիգորի Խաչատուրովը նույնպես նստած է, որ ներկա ու նախկին զինվորականների համար դաս լինի՝ Նիկոլի դե՞մ ես, ուրեմն նստելու ես:  

Իսկ ահա Նարեկ Մալյանի «քեյսը» այլ օպերայից է: Մալյանը երբեք չի եղել դասական քաղաքական կամ կուսակցական գործիչ, ոչ էլ իր գործունեությամբ էքզիստենցյալ վտանգ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյությանը: Սակայն, Մալյանը կրիտիկական նշանակության վնասներ է հասցրել տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում անխափան գործունեություն ծավալած և միլիոնավոր դոլարների ներարկում ստացած բարևմտյան գործակալական ցանցին, որն առավել հայտնի է «Սոռոսի ցանց» անվանումով: Մալյանի գործունեության շնորհիվ է վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովրդական լայն զանգվածներին պարզ դարձել, թե ինչպիսի կառուցվածք, ինչպիսի խորքայնությամբ և ինչպիսի մեթոդաբանությամբ է արևմտյան գործակալական ցանցը սղոցել պետության և ազգի հիմնասյուները: Նաև Մալյանի գործունեության շնորհիվ է, որ «սոռոսական» բառը ժողովուրդը վերածել է պիտակի, ինչը նշանակում է, որ արևմտյան գործակալական ցանցին անվերականգնելի վնաս է հասցված:

Ով ով, բայց գործակալական ցանցի կուռատորները հաշվելուց և հաշվարկելուց լավ են: Կասկածից վեր է՝ երբ հերթական անգամ «Ալեքսը» կապի է դուրս եկել «Յուստասի» հետ, զեկուցել է, որ 2-3 քայլ հետո հայ ժողովուրդը Հայաստանի կապիտուլյացիայի և Արցախի հանձնման համար սպասվելիք ազգային-պետական տրիբունալի ու պատմության դատաստանի առջև Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կարկառունների հետ միասին նույն հարթակում կանգնեցնելու է նաև գործակալական ցանցի պարագլուխներին՝ ամողջական փաթեթով: Իսկ սա նշանակում է, որ միլիոնավոր դոլարների ներդրումն ու տասնյակ տարիների ժամանակը, որը ծախսվել է արևմտյան «փափուկ ուժի» գործիքների ստեղծման վրա, անդառնալիորեն մսխվել է: Տասնամյակներ շարունակ Արևմուտքը Հայաստանում չի կարողանալու երբեմնի արդյունավետությամբ կիրառել «փափուկ ուժի» գործիքակազմը, որովհետև ոմն Նարեկ Մալյանն իր թիմով ջրի երես է հանել գործակալական ցանցին՝ տեսանելի դարձնելով այդ ցանցի գործունեության լավ քողարկված ազգակործան ու պետականակործան բնույթը:

Սա է այն պատճառը, որի համար Նարեկ Մալյանից վրեժ են: Այդ վրեժի հիմնական շահառուն ոչ թե Նիկոլ Փաշինյանի ռեժիմն է, այլ արևմտյան գործակալական ցանցը: Արևմուտքի երկրների դեսպանատներում է հարկավոր փնտրել Մալյանին անհեթեթ շինծու գործով բանտարկելու պատվերը: Ի դեպ, Մալյանին բանտարկելու պահանջ դնելով՝ գործակալական ցանցի կուռատորները մյուսներին դաս տալու կամ վախացնելու խնդիր չեն լուծում: Երրորդ Հանրապետության պատմության մեջ չի եղել և հիմա էլ չի նշմարվում թիմ, որ պրոֆեսիոնալ մակարդակով կպատռեր գործակալական ցանցի դիմակը: Խնդիրը Մալյանից անձնապես վրեժ լուծելն է, ինչն էլ այս պահին տեղի է ունենում կալանավայրում:

Հ. Գ. Նարեկ Մալյանին բանտարկելու վճիռը կայացնողներին չպետք է որոնել Հայաստանի դատական համակարգում: Նույնիսկ գործադիրում պետք չէ որոնել։ Վճիռը կայացնողներին պետք է որոնել արևմտյան տերությունների դեսպանատներում և արտասահմանում:

Արթուր Բարսեղյան

 

Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե