Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դրամական փոխանցումների ծավալը նվազել է. ռելոկանտները հեռանում են Հայաստանից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա 9 ամիսներին Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ծավալը նվազել է ավելի քան 20 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

2022 թվականի առաջին 9 ամիսներին մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը կազմել է 1,8 միլիարդ դոլար, այս տարի ընդամենը 1,3 միլիարդ դոլար։

Ըստ փորձագետների ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների և նրանց դրամական միջոցների ներհոսքի դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թուլանում է, պարզ ասած ռելոկանտները կամ իրենք են հեռանում, կամ էլ այլևս գումարները նախընտրում են ստանալ ոչ բանկերի միջոցով, կամ եղանակներով։

Պատերազմի մեկնարկից հետո, հատկապես 2022 թվականի ապրիլից սկսած, ռուսաստանցիների ահռելի ներհոսք սկսեց ոչ միայն Հայաստան, այլ նաև Թուրքիա, Վրաստան և այլ երկրներ։ Հիմնականում Հայաստանն ու Վրաստանն ընտրում էին վիզաների կարգավորումների, սննդի և կեցության համեմատաբար Ռուսաստանի համեմատ ավելի էժան ծախսերի համար։ Այդ ընթացքում վարձով տրվող բնակարանների գներն ահռելի թանկացան, իսկ սպասարկման օբյեկտները ոչ օբյեկտիվորեն բարձրացրեցին տարբեր ապրանքների և ծառայությունների գները։ Արդյունքում, ըստ ռուսաստանցի փորձագետների, շատ ռելոկանտներ Հայաստանից տեղափոխվում են այլ, ավելի էժան և ավելի տաք երկրներ։

Մասնավորապես, վերջին շրջանում լուրջ հոսք է նկատվում Եգիպտոսում, որտեղ ռուս ռելոկանտների հրավիրելու անհամեմատ ավելի հարմար պայմաններ են ստեղծվում, չհաշված, որ թե՛ բնակարանների վարձերը, թե՛ սննդամթերքի արժեքն անամեմատ ավելի էժան են Հայաստանից, դե իսկ Կարմիր ծովն էլ լրացուցիչ բոնուս է ռուսաստանցիների համար՝ Եգիպտոս տեղափոխվելու։ 

Շատերը նախընտրում են նաև գնալ Կիպրոս, կամ այլ երկրներ։ Արդյունքում Հայաստանի տնտեսության վրա ռելոկանտների դրական ազդեցությունը շարունակում է նվազել ու թեև մինչև 2022 թվականի ցուցանիշները դեռևս բավական ժամանակ կա, սակայն մասնագետները փաստում են, որ այս տարվա առաջին 9 ամիսներին մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան մտած 4 միլիարդ 266 միլիոն դոլարից գրեթե 3 միլիարդն արդեն դուրս է եկել, իշխանություններն էլ բավարար չափով չեն կարողացել կապիտալիզացնել այդ ներհոսքը։

Մարինե Գրիգորյան

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի