Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դատարանի բակում լրագրողների հարցին պատասխանելով ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կոնկրետ ես չգիտեմ թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:
Այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ:
Եվ դա ինչպես կարելիա է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:
Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց հետո, նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»:
Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը: