Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ծափ տվեք, արա»-ի արժանի, «ժողովրդավարաբաստիոնական» աննախադեպ գործելակերպ․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը փաստացի անձամբ հաստատեց «Փաստ» թերթի օրեր առաջվա հրապարակումը առ այն, որ «Նիկոլ Փաշինյանը իշխանությունների «սրտի» դատավորներին հանձնարարել է իրենց վարույթում գտնվող աղմկոտ քաղաքական գործերին արագություն հաղորդել և վճիռների մասով հստակություններ մտցնել»:

Ավելին, նշել էինք, որ մինչև տարեվերջ մի շարք քաղաքական գործերի հետ կապված վճիռներ կհրապարակվեն։ Փաստորեն, մեր տեղեկությունները լիովին հաստատվեցին, այն էլ՝ նման «բարձր մակարդակով» ու հենց կառավարության նիստում: Մեջբերյալից բացի, նախ, թեթևակի հիշեցնենք, թե մեր թերթն ի՛նչ էր գրել մեկ այլ հրապարակման մեջ: Մասնավորապես, նշել էինք, որ «մինչև տարեվերջ, առավելագույնը՝ Ամանորի տոներից հետո, իշխանությունները նախատեսում են մի քանի նոր աղմկահարույց քրեական վարույթներ նախաձեռնել, որոնց շրջանակներում կլինեն ձերբակալություններ ու կալանավորումներ»: Հավելել էինք նաև, որ միայն վերջին ամիսներին քաղբանտարկյալների ու, ընդհանրապես, քաղաքական հետապնդումների ենթարկվողների թիվն անցնում է մի քանի տասնյակը:

Ավելին, պատրաստվում են նոր «աղմկահարույց գործեր», ինչի վերաբերյալ մեր աղբյուրը նշել էր, որ փաշինյանական իշխանությունը «նախապատրաստական աշխատանքներն» արդեն ավարտել է, դերաբաշխումը՝ հստակ իրականացված է: Գրել էինք, որ իշխանությունները նախատեսում են քաղաքական դաշտում ակտիվ ու խոշոր «ձկներից» մի քանիսին զրկել ազատությունից՝ հերթական «կարովի» թեմաներ հրապարակ բերելով: Առայժմ շրջանցենք հարցը, թե դա ինչու է պետք Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, և կենտրոնանանք այն իրողության վրա, թե ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը փաստացի այս ամբողջ տեղեկությունները հաստատեց, ինչում, իհարկե, որևէ կասկած չկար էլ: Երբ կառավարության վերջին նիստի ընթացքում «բանը հասավ», ինչպես իրենք են հորինել, «ապօրինի գույքի» հետ կապված հարցի ու դրան առնչվող դատական քաշքշուկներին, Նիկոլ Փաշինյանը, անկասկած, նախապես գծված սցենարով ու «սցենայով» բորբոքվեց. «Պետք է ասենք, որ հանրությունը, ըստ էության, դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։

2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով և ընթացքում մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք։ Եվ հիմա, երբ ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահն արված, տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, որոնց առումով արդյունքներ չունենք: Ուզում եմ այս առիթով իմ խորը մտահոգությունը հայտնել»: Առհասարակ, եթե մտահոգվելու բան ու պատճառ կա, ապա միայն հենց Փաշինյանի կեցվածքից: Ի՞նչ է նշանակում «մենք խոստացել էինք...», այն էլ՝ 2018 թվին: Դուք 2018 թվին շատ բաներ էիք խոստացել: Հիշեցնե՞նք. վարկերի համատարած զրոյացում, արագաչափերի վերացում, կարմիր գծերի վերացում: Դուք ոչ թե միայն խոստացել, այլև ձեր կառավարության, ի դեպ, դեռևս գործող հնգամյա ծրագրի մեջ ամրագրել եք, որ Արցախի անվտանգության երաշխավորն եք, որ Արցախի ինքնորոշման համար եք աշխատելու ու էլի՝ հազար ու մի բան:

Այդքան չկատարված խոստումների մեջ, 5 տարի առաջ «էքսպրոպրիացվածի էքսպրոպրիացիայի» (պողոսների համար՝ «թալանել թալանվածը») մասին բոլշևիկյան լոզո՞ւնգը միայն հիշեցիք: Բայց լավ, շարունակենք մեջբերումներ անել, քանի որ շարունակության մեջ Փաշինյանի հայտարարությունները թե՛ քաղաքական, թե՛ բովանդակային առումներով մերկ խայտառակություն են: Ըստ երևույթին, Փաշինյանը նեղվում է, որ տասնամյակներով իր գրած, որպես ընդդիմադիր պատգամավոր, որպես վարչապետ բարձրաձայնած մեծամասամբ հնարովի «վարկաբեկող նյութերը» նույնությամբ դատարանի վճիռներ չեն դառնում: Նա հայտարարեց. «Հիմա ես առաջարկում եմ, որ մենք հանրությանը հաշվետվության ձևը, որ այսքան մարդ բռնեցինք, վերացնենք, որովհետև այսօր բռնեցինք, կարող է վաղը բաց թողեցինք այն հույսով, որ ոչ ոք այդ գործի մասին չի հիշի: Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ...» Ստո՛պ: Մեկ վայրկյան, այդ ո՞ւմ՝ «մեզ», և հատկապես ինչո՞ւ են պետք «մեղադրական դատավճիռներ»:

Ուշադրություն, ոչ թե ուղղակի դատավճիռներ, այլ հենց ՄԵՂԱԴՐԱԿԱՆ դատավճիռներ: Սա տխրահռչակված «ժողովրդավարության բաստիոնի» երևի վերջին թփրտոցն է: Ի՞նչ է նշանակում, երբ պետության գործադիր իշխանության ղեկավարը կառավարության նիստում հայտարարում է, թե՝ «մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»: Իսկ դա նշանակում է դատախազական, քննչական, դատական համակարգերին իջեցված ամենաուղիղ հրահանգ, ամենակոպիտ միջամտություն արդարադատության իրականացմանը, ինչը ոչ միայն ժողովրդավարության սկզբունքների բռնաբարում է, այլև օրենքի խախտում է՝ նույնիսկ բռնատիրական պետությունների չափանիշներով: Բայց, դե, փաշինյանական իշխանության ջանքերով Հայաստանի բզկտված Հանրապետության քաղաքացիներս հո գիտե՞նք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա «թիմի» համար երբեք որևէ խնդիր չեն եղել այնպիսի «մանրուքներ», ինչպիսիք են Սահմանադրությունը, օրենքները, ժողովրդավարության կամ իշխանությունների տարանջատման սկզբունքները: Եվ, այդուամենայնիվ, երբ վարչապետի պաշտոն զբաղեցնողը հայտարարում է, որ իրեն ու իր քաղաքական թիմին պետք են մեղադրական դատավճիռներ, ուրեմն՝ տվյալ երկրում այլևս ո՛չ օրենք կա, ո՛չ դատարան, ո՛չ արդարադատություն:

Գանք հարցին, թե «մեզ», այսինքն՝ փաշինյանենց, ինչո՞ւ են պետք մեղադրական դատավճիռներ: Ինքը՝ Փաշինյանը, կառավարության նույն նիստի ընթացքում արտաբերում է հետևյալ բառախումբը. «...որ մենք համոզվենք, որ երբ որ այս սոցիալական վիճակում մենք այդքան ներդրումներ ենք անում, ընդ որում՝ կասկած չկա, որ ներդրում պետք էր անել, բայց դա իր նպատակին ծառայում է, և մենք մեր իրավական համակարգի արդյունավետությունը բարձրացնում ենք, սա է հիմնական հարցը»: Այսինքն՝ նրան դրա համար են պետք «մեղադրական դատավճիռներ»: Բայց՝ իցիվ թե: Իրականում միանգամայն տեսանելի է, թե Փաշինյանին ինչո՛ւ են պետք նման դատավճիռներ: Կարելի է ասել անգամ, որ նրան դրանք պետք են օդից ու ջրից առավել, ու դրա մասին էլ, ի դեպ, գրել էինք: Ավելին, այնպես չէ, թե միայն մենք ենք դա կռահում: Պարզից էլ պարզ է, որ «աղմկոտ գործեր», «աղմկոտ կալանավորումներ» և վարչապետի հրահանգով կայացված «մեղադրական դատավճիռներ» Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պետք են այն բանի համար, որ հանրության ուշադրությունը շեղվի դրանց վրա, ի լրումն, իր լ յումպենային ընտրազանգվածը հերթական էյֆորիայի մեջ ընկնի:

Միաժամանակ, դա նշանակում է նաև, որ Փաշինյանը նախատեսել է հերթական ցնցումային քայլերը, որոնց արձագանքները կարող են սպառնալ իր երերուն իշխանավարմանը: Դժվար չէ ենթադրել, որ նախատեսվող կամ արդեն նույնիսկ գրված «մեղադրական դատավճիռները» նրան այդքան պետք են հենց հիշյալ ցնցումային քայլերի արձագանքները մեղմելու, չեզոքացնելու, քաղաքական հակառակորդներին «էքսպրոպրիացիայի» քողածածկույթի տակ հետապնդումների ենթարկելու զուգահեռ նպատակներով: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ բավականին կռահելի է ու թափանցիկ: Ինչպես, արդեն միանգամայն «թափանցիկ» ու բացահայտորեն են դատարաններին հրահանգներ իջեցվում: Ինչի՞ են պետք ավելորդ «ներքին զանգերը», եթե դա կարելի է անել հենց կառավարության նիստի ընթացքում, ավելին՝ «օնլայն» հեռարձակմամբ: Իսկը «ծափ տվեք, արա»-ի արժանի, «ժողովրդավարաբաստիոնական» աննախադեպ գործելակերպ: Սա՝ միանշանակ ու աներկբա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին