Երևան, 26.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ստամոքսային մտածելակերպի կործանարարությունը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական բողոքի ակցիաներն էին կառավարության մոտ. այս անգամ դժգոհողները ավտոներկրողներն ու ձկնաբույծներն էին։ Դե, ըստ էության, դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Հայաստանում միշտ էլ տարբեր խնդիրների ու հարցերի շուրջ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Պարբերաբար որոշակի շրջանակի պատկանող քաղաքացիներ կամ տնտեսվարողներ դժգոհում են կառավարության այս կամ այն նախաձեռնությունից կամ ընդհանրապես անգործությունից։ Բայց ուշագրավն այն է, որ բողոքի ակցիա իրականացնողներն իրենց պահանջները ներկայացնելիս հատուկ շեշտում են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց քվեով են հայտնվել այդ աթոռին, ու իրենք չեն թողնի, որ նրանք իրենց տները քանդեն։ Այստեղ են ասել՝ լուրջ եք ասո՞ւմ, չեք թողնի՞ ձեր տները քանդեն։

Իշխանությունները պատերազմում խայտառակ պարտության, հազարավոր երիտասարդների զոհվելու կամ անդամալույծ դառնալու, հայրենիքի հանձնման պատճառ դարձան, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում տների քանդման մասին, ինչո՞ւ փողոց դուրս չեկաք՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը՝ կործանարար քաղաքականությանը վերջ դնելու նպատակով։ Դեռ ավելին, այսօր արդեն «տների քանդման» մասին խոսողները (լավ, գուցե ոչ բոլորը), ինչպես իրենք են խոստովանում, 2021 թվականին հանգիստ խղճով գնացին ու նորից քվե տվեցին Փաշինյանին, կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել։ Իսկ դրա արդյունքում Փաշինյանը հնարավորություն ստացավ շարունակել իր կործանարար քաղաքականությունը։ Ունեցանք նոր կորուստներ ու զոհեր, ինչի արդյունքում քանդվեցին նոր ընտանիքներ ու տներ։

Իսկ հարյուր հազարից ավելի արցախցիներ բռնագաղթի ենթարկվեցին՝ իրենց տներն ու ունեցվածքը թողնելով թշնամուն։ Նրանց տները տներ չէի՞ն: Ու կասկած չկա, որ Փաշինյանը շարունակելու է նույն քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մարդիկ կան, ովքեր տեղի ունեցածից հետո մտադիր չեն պահանջել իշխանությունների հեռացումը, ու նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ են նորից քվեարկել Փաշինյանի օգտին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը պողպատե մանդատ է ստացել միայն մեր ունեցածը հանձնելու, քանդելու, զիջելու և ամեն կերպ հակառակորդին գոհացնելու համար։ Նրա իշխանությունն ուղղակի ընդունակ չէ երկրի շահերից բխող քայլեր ձեռնարկել։

Ուստի բացառված չէ, որ յուրաքանչյուր քաղաքացու տուն էլ կարող է քանդվել, հանձնվել հակառակորդին, քանի որ Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Բայց այն քաղաքացիները, ովքեր «միայն թե նախկինները չգան» թեզի ներքո պատրաստ են կրծքով պաշտպանել Փաշինյանի իշխանությանը, շարունակում են լռություն պահպանել այնքան ժամանակ, մինչև որ իրենց գրպանին չեն դիպել։ Հենց որ կպնում են իրենց գրպանին, այդ մարդիկ իսկույն կազմակերպվում են ու բողոքի են դուրս գալիս։ Եվ անկախ այն հանգամանքից, նրանց բողոքն արդարացի է, թե ոչ, փաստ է, որ մեր հայրենակիցներից շատերին միայն սեփական նեղ անձնային շահերն են հետաքրքրում, իսկ հայրենիքի հետ տեղի ունեցողի հարցում անտարբեր են։ Ու խոսքը կոնկրետ վերջին օրերին ակցիա իրականացնողների մասին չէ, ուղղակի նրանցից ոմանք առիթ տվեցին նման ծանր մտորումների: Խնդիրն ավելի գլոբալ է:

Խնդիրն այն է, որ շատերն իրենց մեր պետության ու հայրենիքի մասնիկը չեն դիտարկում, նրանց չի հուզում այն, որ հազարավոր երիտասարդների տանում են անհավասար մարտերի զոհվելու, իսկ հակառակորդի հավակնությունները ամենաբարձր մակարդակով շարունակաբար լեգիտիմացվում են։ Զարմանալի է, թե երբվանի՞ց մեր հասարակության շրջանում այսքան խորը արմատավորվեց ստամոքսային մտածողությունը։ Դժվար է ասել: Բայց այն, որ մեր պետականությունը ապագա չի ունենա, եթե չձերբազատվենք ստամոքսային մտածողությունից, փաստ է...

Հ.Գ.-Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, հետևողականորեն տանում էր այն թեզը, թե Արցախը կորցրած, Սյունիքը զիջելու վտանգի առաջ կանգնած մեր հանրությանը միայն ստամոքսն է հետաքրքրում: Իհարկե, նա մի քիչ այլ ենթատեքստով էր ասում, իրեն ձեռնտու, մանիպուլ յատիվ, բայց դրանից իմաստը չի փոխվում: Եվ ո՞վ է մեղավոր: Իհարկե, մենք: Բոլորս: Թե ինչու՝ տես վերը գրվածը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահին Հրդեհ է բռնկվել Չարբախի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել ենՇղթայական ավտովթար՝ Երևանում․ ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանըՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են․ Լուկաշենկո Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ ԼուկաշենկոՎթար է եղել․ գազ չի լինի որոշ հասցեներում Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համարԻրանում զորավարժությունների ժամանակ արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ են փորձարկվել Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակԹայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ. երկուսն էլ արմատախիլ ենք անելու. ՀայաՔվեԳեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ) Հայ ժողովուրդն Արցախի հայաթափումը չի՛ ընտրել. Ավետիք ՉալաբյանԵրեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել. Արմեն ՀովասափյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ Երևանի Միրաքյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀրազդանում «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՎրաստանի ողջ բնակչության անձնական տվյալների արտահոսք է եղել. Cyber news Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը չի կարող կանգնեցնել ուկրաինական պատերազմը Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան Ողբերգական ավտովթար Երևանում Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց․ «Գեղարդ» հիմնադրամ«Լեգիան» հաղթեց ընկերական խաղում․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում Գիշերային ակnւմբnւմ վիճաբանnւթյnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել ռnւս կնnջ մասնակցությամբՍուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյա Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub.amՈւկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Խերսոնը․ առնվազն 3 մարդ մաhացել է Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դեմ պայքարը քննարկելու համար. Reuters Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է․ Փաշինյան ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՄԻՊ-ը սպառնшլիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար․ Գառնիկ Դանիելյան Մագա Հարությունյանի նոր կրակոտ ֆոտոշարքը