Երևան, 10.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ստամոքսային մտածելակերպի կործանարարությունը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական բողոքի ակցիաներն էին կառավարության մոտ. այս անգամ դժգոհողները ավտոներկրողներն ու ձկնաբույծներն էին։ Դե, ըստ էության, դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Հայաստանում միշտ էլ տարբեր խնդիրների ու հարցերի շուրջ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Պարբերաբար որոշակի շրջանակի պատկանող քաղաքացիներ կամ տնտեսվարողներ դժգոհում են կառավարության այս կամ այն նախաձեռնությունից կամ ընդհանրապես անգործությունից։ Բայց ուշագրավն այն է, որ բողոքի ակցիա իրականացնողներն իրենց պահանջները ներկայացնելիս հատուկ շեշտում են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց քվեով են հայտնվել այդ աթոռին, ու իրենք չեն թողնի, որ նրանք իրենց տները քանդեն։ Այստեղ են ասել՝ լուրջ եք ասո՞ւմ, չեք թողնի՞ ձեր տները քանդեն։

Իշխանությունները պատերազմում խայտառակ պարտության, հազարավոր երիտասարդների զոհվելու կամ անդամալույծ դառնալու, հայրենիքի հանձնման պատճառ դարձան, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում տների քանդման մասին, ինչո՞ւ փողոց դուրս չեկաք՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը՝ կործանարար քաղաքականությանը վերջ դնելու նպատակով։ Դեռ ավելին, այսօր արդեն «տների քանդման» մասին խոսողները (լավ, գուցե ոչ բոլորը), ինչպես իրենք են խոստովանում, 2021 թվականին հանգիստ խղճով գնացին ու նորից քվե տվեցին Փաշինյանին, կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել։ Իսկ դրա արդյունքում Փաշինյանը հնարավորություն ստացավ շարունակել իր կործանարար քաղաքականությունը։ Ունեցանք նոր կորուստներ ու զոհեր, ինչի արդյունքում քանդվեցին նոր ընտանիքներ ու տներ։

Իսկ հարյուր հազարից ավելի արցախցիներ բռնագաղթի ենթարկվեցին՝ իրենց տներն ու ունեցվածքը թողնելով թշնամուն։ Նրանց տները տներ չէի՞ն: Ու կասկած չկա, որ Փաշինյանը շարունակելու է նույն քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մարդիկ կան, ովքեր տեղի ունեցածից հետո մտադիր չեն պահանջել իշխանությունների հեռացումը, ու նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ են նորից քվեարկել Փաշինյանի օգտին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը պողպատե մանդատ է ստացել միայն մեր ունեցածը հանձնելու, քանդելու, զիջելու և ամեն կերպ հակառակորդին գոհացնելու համար։ Նրա իշխանությունն ուղղակի ընդունակ չէ երկրի շահերից բխող քայլեր ձեռնարկել։

Ուստի բացառված չէ, որ յուրաքանչյուր քաղաքացու տուն էլ կարող է քանդվել, հանձնվել հակառակորդին, քանի որ Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Բայց այն քաղաքացիները, ովքեր «միայն թե նախկինները չգան» թեզի ներքո պատրաստ են կրծքով պաշտպանել Փաշինյանի իշխանությանը, շարունակում են լռություն պահպանել այնքան ժամանակ, մինչև որ իրենց գրպանին չեն դիպել։ Հենց որ կպնում են իրենց գրպանին, այդ մարդիկ իսկույն կազմակերպվում են ու բողոքի են դուրս գալիս։ Եվ անկախ այն հանգամանքից, նրանց բողոքն արդարացի է, թե ոչ, փաստ է, որ մեր հայրենակիցներից շատերին միայն սեփական նեղ անձնային շահերն են հետաքրքրում, իսկ հայրենիքի հետ տեղի ունեցողի հարցում անտարբեր են։ Ու խոսքը կոնկրետ վերջին օրերին ակցիա իրականացնողների մասին չէ, ուղղակի նրանցից ոմանք առիթ տվեցին նման ծանր մտորումների: Խնդիրն ավելի գլոբալ է:

Խնդիրն այն է, որ շատերն իրենց մեր պետության ու հայրենիքի մասնիկը չեն դիտարկում, նրանց չի հուզում այն, որ հազարավոր երիտասարդների տանում են անհավասար մարտերի զոհվելու, իսկ հակառակորդի հավակնությունները ամենաբարձր մակարդակով շարունակաբար լեգիտիմացվում են։ Զարմանալի է, թե երբվանի՞ց մեր հասարակության շրջանում այսքան խորը արմատավորվեց ստամոքսային մտածողությունը։ Դժվար է ասել: Բայց այն, որ մեր պետականությունը ապագա չի ունենա, եթե չձերբազատվենք ստամոքսային մտածողությունից, փաստ է...

Հ.Գ.-Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, հետևողականորեն տանում էր այն թեզը, թե Արցախը կորցրած, Սյունիքը զիջելու վտանգի առաջ կանգնած մեր հանրությանը միայն ստամոքսն է հետաքրքրում: Իհարկե, նա մի քիչ այլ ենթատեքստով էր ասում, իրեն ձեռնտու, մանիպուլ յատիվ, բայց դրանից իմաստը չի փոխվում: Եվ ո՞վ է մեղավոր: Իհարկե, մենք: Բոլորս: Թե ինչու՝ տես վերը գրվածը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայում հարձակվել են հայտնի գեղասահորդուհու վրա «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանն ազատվել է պաշտոնից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջիցԴավիթաշենի շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմինԹրամփը կրկին խոսել է Կանադայի մասինPlayboy-ի երեկույթ՝ ի պատիվ Սուպերգավաթի. Playboy-ի տարվա աղջիկը հայտնվել է ճագարի 10 մլն դոլար արժողությամբ հագուստով Քաղաքական բայղուշները վախեցնում են մարդկանց, թե ԵՄ գնալը «ուկրաինացում» է․ Հասմիկ ՀակոբյանՀայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի Դանիան առաջարկել է Կալիֆորնիան գնել ԱՄՆ-ից Ի՞նչ տեսք կունենա բյուջետային iPhone SE 4-ը. Աքսեսուարների արտադրողը պատահաբար ցույց է տվել սարքը Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը Նեստան մեկուկես ամիս անց նորից գլխավորեց իտալական ակումբը. պաշտոնական Մակրոնն ասել է, որ պատրաստ է արձագանքել Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուն Լոռիում շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին Իրանի ԶՈւ-ն ավելի լավ վիճակում է, քան՝ երբևէ․ գլխավոր շտաբի պետ ԱՄՆ Սենատի դեմոկրատները ստեղծել են բողոքի պորտալ Մասկի դեմ 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին. Էրդողանը՝ Թրամփին Ֆրանսիայում կմեկնարկի հարյուրավոր երեխաների բռնության ենթարկելու համար կասկածվող վիրաբույժի գործով դատավարությունը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի. Արաղչի Ձյուն կտեղա ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի շփումների մասին Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասինՄալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան 1 զոհ, 2 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհինԱյս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան Լարված իրավիճակ` Հաղթանակ թաղամասում. բնակիչները փակել են ճանապարհը Որոշ հասցեներում ջուր չի լինի Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանելԱդրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր «Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցող թոռնուհունԿրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Եվրոպայում գազի գինը բարձրացել է Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 29 ամյա վարորդը տեղում մահացել է