Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դրսից վառվում է տունը, ներսում տատը հեքիաթներ է պատմում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ամենադժվարը իրողությունն ընդունելն է։ Այսօր պատերազմ է, դաժան պատերազմ․ սա պետք է ընդունել։ Մինչև կրակը մեր հագուստի ծայրը չի բռնում, չենք ընդունում իրողությունը, որ տունը վառվում է։ Էլ ի՜նչ պետք՝ հասկանալու, որ չորս կողմից կրակի մեջ ենք, ընդունենք, որ պատերազմ է։ Թղթի նման Հայաստանի բոլոր ծայրեըը վառվել ու հավաքվել են  մոխրացած սևով  մի կետում։ Հավաքվել ու մտածում են, որ էլ չի վառվելու թուղթը, և այդ սևացած կետը դառնալու է մեր խաղաղության խաչմերուկը։

Արցախից մի փախստական կին հարցնում էր՝ քանի՞ անգամ բույն դնեմ, քանի անգամ տեղահանվե՞մ։ Ո՞րն է իմ տեղը։ Վառվող թղթի պես երկիրը փոքրանում և ինչ որ կետում ժամանակավոր  կանգնում է։ Մարդիկ հավաքվում են այդ ինչ որ կետում, մինչև բռնկվում է նաև այդ ինչ որ կետը։ Արյան, մահվան, խանձահոտն արդեն բոլորիս ռունգերում է, զգում ենք։ Պատերազմ է, ժողովուրդ։ Ու նման արհավիքային վիճակում հարցեր են ուղղվում «պարոն վարչապետ» աշխատող մարդուն, ու այդ հարցերը լինում են ասֆալտի, թոշակի, մանկապարտեզի վերնորոգման մասին։ Սա ի՜նչ թատրոն է, ինչու՞ է ոչնչացվում, դիմադրողականությունից զրկվում մի ողջ ժողովուրդ, որ սեփական անվտանգությունը թողած, սեփական հարյուր հազարավոր գաղթականները թողած ու նոր գաղթականներ ընդունելու շեմին ասֆալտն է նրան մտահոգում։ Մթության մեջ գտնվող մարդուն առաջին հերթին լույսն է հետաքրքրում։

Սա բնա՜զդ է, անգամ եթե գիտակցություն էլ չունենա մարդ, բնազդով կխոսի լույսի, փրկության մասին։ Փաշինյանի երեկվա կազմակերպած հարցազրույցը՝ ապտակ էր ժողովրդին, նրա գոյությանը։ Դա սարքած թատրոն էր, որպեսզի առանց այդ էլ ստորացված, պարտված, նսեմացված ժողովուրդը չընդունի պատերազմի իրողությունը և պատրաստ չլինի իրեն պաշտպանելու հետագա աղետալի փորձություններից։ Սա «խաղաղության խաչմերուկի բեմականացված փորձն էր» , որպեսզի մարդիկ իրենց գոյության ողջ ստրկությունը զգան և ապրեն պարոն վարչապետի նկարած աշխարհում։ Մենք ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան պատկերացնում ենք։ Դրսից վառվում է տունը, ներսում «տատը հեքիաթներ է պատմում»՝ երկա՜ր, քնեցնող․․․ Կերպարներ են ստեղծում, որոնք զբաղեցնում են մարդկանց․․․ Վեց ժամանոց կերպարներ։

 

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին