Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում, ինչն արդեն ստիպված բարձրաձայնում են առաջատար ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս իր դատաքննությունից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, խոսել է իրեն և «Հանրապետական» կուսակցությանը թիրախավորելու մասին, նշել, որ ընդդիմադիր որոշ ուժեր ջուր են լցնում Հայաստանի գործող կառավարիչների ջրաղացին՝ թիրախավորելով իրեն և իր գլխավորած կուսակցությունը։ «Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարուց ավելի, ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև 90-ականների կեսերին նրանց ձայնակցել են մեր այսպես ասած տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, ընդդիմադիրները գիտակցում են, որ, իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելել, որ ամենակարևորը ոչ թե իրեն, կամ իր թիմակիցներին թիրախավորելն է, այլ, որ այսօր թիրախավորված է Հայաստանը, Հայաստան պետությունն ու պետականությունը։

Իհարկե Սերժ Սարգսյանը կոնկրետ անուններ չի հնչեցնում, չի նշում, թե ովքեր են թիրախավորել «Հանրապետական» կուսակցությանը, առավել ևս դժվար է համարել, թե նա նկատի ունի գործող իշխանության բուծած փսևդոընդդիմադիրներին, կամ իշխանության հետ ասոցացվող այլ ուժերի։ Ըստ ամենայնի՝ խոսքը հենց արմատական կամ խորհրդարանում ներկայացված այլ խմբակցության մասին է, որտեղ երկու հիմնական ընդդիմադիր միավորումների միջև առկա խնդիրների մասին մենք բազմիցս արձանագրել ենք։

Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խնդիրներ կան «Հայաստան» դաշինքի հետ, որտեղից պարբերաբար քննադատություններ են հնչեցվում ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած վարչախմբի, այլ հենց ընդդիմադիր գործընկերների հասցեին։ Հանուն արդարության նշենք, որ «Հանրապետականը» կամ «Պատիվ ունեմը» ամենևին հետ չեն մնում այս առումով։ Իհարկե, ընդդիմության մեջ պառակտվածություն գցելը հենց առաջին հերթին բխում է Նիկոլ Փաշինայնի շահերից, նրան պաշտոնանկ անելու միակ հնարավոր տարբերակն ընդդիմության տարաձայնությունները մի կողմ դնելն է և համախմբված գործելը, հակառակ պարագայում Փաշինյանին կհաջողվի դեռ տևական ժամանակաշրջան մնալ իշխանության ղեկին։

Սոնա Անանյան

Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)