Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


69 ՏՏ ընկերություն՝ միասին վերցրած, վճարում են գրեթե նույնքան հարկ, որքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել շուրջ 1 տրլն 267 մլրդ դրամ, որը 2022թ․ համեմատ աճել է 17%-ով:

2023թ․ 9 ամսվա տվյալներով՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետբյուջե է վճարել 52,4 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ 2023թ․ հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 69 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 59 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4,2%-ը։

Ստացվում է, որ խոշոր հարկատուների ցուցակում հայտնված 69 ՏՏ ընկերություն՝ միասին վերցրած, պետական գլխավոր դրամարկղ վճարում են գրեթե նույնքան հարկ, որքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Ու սա այն դեպքում, երբ պետությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ ստեղծելով լայն հնարավորություններ առավել անկաշկանդ գործունեություն իրականացնելու համար։

Այս համատեքստում արձանագրենք, որ 2023թ. պետբյուջեով բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվել է 13,7 մլրդ դրամ։ Բացի այդ, 2023թ. պետբյուջեից միջոցներ են տրամադրվել ՏՏ ոլորտի մի շարք ծրագրերի՝

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիր՝ 310 մլն դրամ:

«Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագիր՝ 500 մլն դրամ
«Պետական աջակցություն ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին»՝ 12,6 մլրդ դրամ:
«Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն» ծրագիր՝ 300 մլն դրամ:

2023թ. կազմակերպվել է «Հավք 2023» աթս–երի երրորդ մրցույթը: Միջոցառման մրցանակային ֆոնդի տրամադրման համար պետբյուջեից հատկացվել է 15 մլն դրամ:

Ի դեպ, պետական աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին այսքանով չի սահմանափակվում։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի համաձայն՝ մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է հարկային արտոնության հավաստագիր։ Այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս վճարել 10% եկամտահարկ և 0% շահութահարկ։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի ընդունումից մինչ օրս ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 3950 կազմակերպություն։

Ընդհանրացնելով՝ պետք է արձանագրել, որ միայն ՏՏ ոլորտի մի շարք ծրագրերին հատկացված պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 13 մլրդ 725 միլիոն դրամ, որը հավասար է ԲՏԱ նախարարության մեկ տարվա բյուջեին՝ այն դեպքում, երբ 9 ամսվա համար ԲՏԱ-ի բյուջեն կազմում է 10,275 միլիարդ դրամ։

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ