Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մի խումբ մարդիկ, որոնք իրականացնում են իրենց խարդախ օպերացիան»․ կայացել է «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումն ու կարմիր գորգը հայ հայտնիների մասնակցությամբ (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆիլմ, որտեղ մի խումբ խարդախությամբ զբաղվող անձինք պատրաստվում են իրականացնել օպերացիա, որի շրջանակում  «թալանում են» մի հարուստ սփյուռքահայի։ Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացի Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմը, որի փակ դիտումը և կարմիր գորգի արարողությունը կայացավ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Tert.am Life-ը ներկա էր փակ դիտմանն ու կարմիր գորգի արարողությանը և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները։ 

Գեղարվեստական ֆիլմը արկածային ժանրում է, որը պրոդյուսերը Արման Միտոյանն է, իսկ ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը։ Ռեժիսորը մեզ հետ զրույցում նշեց, որ այս նախագծում ներգրավված են իր երազանքների դերասանները, մասնավորապես Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սոս Ջանիբեկյանը,  Լևոն Հախվերդյանը, Սամվել Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Իշխան Ղարիբյանը, Գրիշա Աղախանյանը և մի շարք այլ դերասաններ։

Ռեժիսորը նշում է, որ սա իր կյանքի ամենասպասված նախագծերից է, որն ի սկզբանե պետք է բաղկացած լիներ 16 մասին։ 

«Սա իմ կյանքի, ամենաերկար, ձգված նախագիծն է եղել: Որքան ընթացքը ձգվեց, այնքան երկար կարողացա վայելել այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծի շուրջ, քանի որ իմ երազանքի դերասանական անձնակազմն էր»,– նշեց Արշալույս Հարությունյանը։ 

Գլխավոր հերոսի դերում է դերասան Ռաֆայել Երանոսյանը, որը մարմնավորում է Մանուկ անունով չկայացած ռեժիսորի, որը ոչ մի թատրոն չընդունվելով, բեմադրում է իր ներկայացումը։ 

«Հերոսս իր շուրջը կարողանում է հավաքել արկածախնդիր մարդկանց, որոնց գումար է անհրաժեշտ և Մանուկի շուրջ հավաքվում է աճպարար, հակեր, նախկին ոստիկան և լրագրող աղջիկ, որն իր սիրելին է և հենց այս հերոսների ձեռամբ էլ իրականացվում է «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան։  Հետաքրքիր նախագիծ էր, քանի որ բազմաթիվ բարդ տեսարաններ եմ ունեցել, որոնք դրսում իրականացնում են դուբլյորները, բայց ես վստահում եմ Արշոյին, որի ամեն ասված առաջադրանք կատարում էի, իսկ՝ ինչ արկածների մասին է խոսքը շատ փակագծեր չեմ բացի, որ հանդիսատեսը գա, վայելի և գնահատի արված աշխատանքը»,– ասաց Ռաֆայել Երանոսյանը։ 

Ինչպես նշեցինք գլխավոր հերոսը՝ Մանուկն ունի սիրելի, որին մարմնավորում է թատրոնի և կինոյի դերասանուհի Վիկտորիա Սահակյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծի պատմությունը լսելով՝ վարակվել է նույն ոգևորությամբ և ընդունել այս առաջարկը։
«Ինչպես գիտեք ի սկզբանե պետք է լիներ սերիալ և այլ պատկերացումներ ունեի, թե՛ ընթացքի, թե՛ վերջնարդյունքի պարագայում, բայց սպասելիքներս առավել քան արդարացվել են»,– նշեց Վիկտորիա Սահակյանը։ 

Նախագծի պրոդյուսերը՝ Արման Միտոյանը նշում է, որ այս նախագծում ներգրավված են բազմաժանր դերասաններ։
«Երբ սկսեցինք աշխատանքները հասկացանք, որ սա պետք է ֆիլմ լինի, քանի որ հավաքված էին դերասաններ, որոնք կարող էին նոր որակ ու ընթացք տալ գաղափարին։ Մենք լսարանի դատին են հանձնում աշխատանք, որը նորություն է իր ժանրում»,– նշեց Արման Միտոյանը։ 

Ֆիլմի գլխավոր դերասանուհիներից է նաև թատրոնի և կինոյի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։
«Ես մեծագույն սիրով եմ մարմնավորում ուժեղ կերպարների, որոնք հակասական միջավայր են ստեղծում, իսկ Թագուհի անունով հերոսուհիս շատ վառ կերպար է, որն ունի իր օպերացիան և խաղը։ Ուրախ էի, որ մարմնավորել եմ առանցքային կերպար, որն ուներ իր պատմությունը»,– հավելեց Լուիզա Ներսիսյանը։ 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով Եվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքում «Յո՞ երթաս»․ Արտակ Զաքարյան Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Փաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանԹիկնոցներ. այդքան պարզ ու այդքան բազմազան․ «Փաստ»IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքը․ «Փաստ»Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարԵրևանի և Մոսկվայի հարաբերությունները պարզ չեն. ԼավրովԿյանքից հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Մառախուղ, գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն այս օրերին Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել Մեր խնդիրն է մինչև ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստ․ աշխատելու ենք այդ ուղղությամբ․ Գալյան (տեսանյութ) Կարևոր նորություն տուգանված վարորդների համար Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատորՀայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»Ավանեսյանը՝ հրաժարական տալու մասին Ջուր չի լինի որոշ հասցեներում․ որոնք են Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե Հովհաննիսյան«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանՀայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. սպասվում են տեղումներ Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀամբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»