Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մի խումբ մարդիկ, որոնք իրականացնում են իրենց խարդախ օպերացիան»․ կայացել է «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումն ու կարմիր գորգը հայ հայտնիների մասնակցությամբ (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆիլմ, որտեղ մի խումբ խարդախությամբ զբաղվող անձինք պատրաստվում են իրականացնել օպերացիա, որի շրջանակում  «թալանում են» մի հարուստ սփյուռքահայի։ Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացի Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմը, որի փակ դիտումը և կարմիր գորգի արարողությունը կայացավ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Tert.am Life-ը ներկա էր փակ դիտմանն ու կարմիր գորգի արարողությանը և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները։ 

Գեղարվեստական ֆիլմը արկածային ժանրում է, որը պրոդյուսերը Արման Միտոյանն է, իսկ ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը։ Ռեժիսորը մեզ հետ զրույցում նշեց, որ այս նախագծում ներգրավված են իր երազանքների դերասանները, մասնավորապես Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սոս Ջանիբեկյանը,  Լևոն Հախվերդյանը, Սամվել Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Իշխան Ղարիբյանը, Գրիշա Աղախանյանը և մի շարք այլ դերասաններ։

Ռեժիսորը նշում է, որ սա իր կյանքի ամենասպասված նախագծերից է, որն ի սկզբանե պետք է բաղկացած լիներ 16 մասին։ 

«Սա իմ կյանքի, ամենաերկար, ձգված նախագիծն է եղել: Որքան ընթացքը ձգվեց, այնքան երկար կարողացա վայելել այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծի շուրջ, քանի որ իմ երազանքի դերասանական անձնակազմն էր»,– նշեց Արշալույս Հարությունյանը։ 

Գլխավոր հերոսի դերում է դերասան Ռաֆայել Երանոսյանը, որը մարմնավորում է Մանուկ անունով չկայացած ռեժիսորի, որը ոչ մի թատրոն չընդունվելով, բեմադրում է իր ներկայացումը։ 

«Հերոսս իր շուրջը կարողանում է հավաքել արկածախնդիր մարդկանց, որոնց գումար է անհրաժեշտ և Մանուկի շուրջ հավաքվում է աճպարար, հակեր, նախկին ոստիկան և լրագրող աղջիկ, որն իր սիրելին է և հենց այս հերոսների ձեռամբ էլ իրականացվում է «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան։  Հետաքրքիր նախագիծ էր, քանի որ բազմաթիվ բարդ տեսարաններ եմ ունեցել, որոնք դրսում իրականացնում են դուբլյորները, բայց ես վստահում եմ Արշոյին, որի ամեն ասված առաջադրանք կատարում էի, իսկ՝ ինչ արկածների մասին է խոսքը շատ փակագծեր չեմ բացի, որ հանդիսատեսը գա, վայելի և գնահատի արված աշխատանքը»,– ասաց Ռաֆայել Երանոսյանը։ 

Ինչպես նշեցինք գլխավոր հերոսը՝ Մանուկն ունի սիրելի, որին մարմնավորում է թատրոնի և կինոյի դերասանուհի Վիկտորիա Սահակյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծի պատմությունը լսելով՝ վարակվել է նույն ոգևորությամբ և ընդունել այս առաջարկը։
«Ինչպես գիտեք ի սկզբանե պետք է լիներ սերիալ և այլ պատկերացումներ ունեի, թե՛ ընթացքի, թե՛ վերջնարդյունքի պարագայում, բայց սպասելիքներս առավել քան արդարացվել են»,– նշեց Վիկտորիա Սահակյանը։ 

Նախագծի պրոդյուսերը՝ Արման Միտոյանը նշում է, որ այս նախագծում ներգրավված են բազմաժանր դերասաններ։
«Երբ սկսեցինք աշխատանքները հասկացանք, որ սա պետք է ֆիլմ լինի, քանի որ հավաքված էին դերասաններ, որոնք կարող էին նոր որակ ու ընթացք տալ գաղափարին։ Մենք լսարանի դատին են հանձնում աշխատանք, որը նորություն է իր ժանրում»,– նշեց Արման Միտոյանը։ 

Ֆիլմի գլխավոր դերասանուհիներից է նաև թատրոնի և կինոյի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։
«Ես մեծագույն սիրով եմ մարմնավորում ուժեղ կերպարների, որոնք հակասական միջավայր են ստեղծում, իսկ Թագուհի անունով հերոսուհիս շատ վառ կերպար է, որն ունի իր օպերացիան և խաղը։ Ուրախ էի, որ մարմնավորել եմ առանցքային կերպար, որն ուներ իր պատմությունը»,– հավելեց Լուիզա Ներսիսյանը։ 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին q«Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ«Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Խոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին «Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում Հնդկաստանում ատրակցիոն է փլուզվել. կա զոհ Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Ինչո՞ւ են Ատլանտյան օվկիանոսի ջրերը կապույտ թվում, իսկ Կարիբյան ծովինը՝ փիրուզագույն Ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ը Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԿիևը կարող է ձգձգել բանակցությունները՝ սպասելով ԱՄՆ ներքաղաքական փոփոխություններին