Yerevan, 17.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսում էր հարուցված քրեական գործերի մասին, շեշտում, որ որոշումների և վճիռների կայացումն ուշանում է: Որքանո՞վ են տեղին նման քննարկումները և արդյո՞ք ուղիղ հրահանգներ չեն: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ չէ, որ երկրի վարչապետի՝ նման բառամթերքով ելույթների ենք ականատես լինում:

«Պետք է արձանագրենք, որ ի տարբերություն նախկին՝ ավելի լալահառաչ ելույթների, սպառնալիք պարունակող և ոչ իրավաչափ բնույթի տերմինալոգիայի, ակնհայտորեն փորձում էր հնարավորինս մեղմ ելույթ ունենալ: Սակայն բառամթերքի փոփոխությունը խոսույթի էությունն ու բնույթը չի փոխում, որովհետև, այնուամենայնիվ, դա սպառնալից հրահանգավորում էր իրավապահ մարմիններին: Հիմա մի փոքր տեսական անդրադարձ: 2015 թ. դեկտեմբերից ի վեր սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում կատարեցինք դեպի խորհրդարանական կառավարման ձև: Անգամ նախագահական, կիսանախագահական, կիսախորհրդարանական կառավարման ձևի պարագայում կառավարության ու իրավապահ մարմինների հարաբերակցությունը քննարկելի էր, դիցուք, տեսության մեջ մշտական վեճի առարկա էր՝ դատախազությունը գործադիր իշխանության մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ, նույնը՝ նաև քննչական մարմինները: Իմ գնահատմամբ, խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում անգամ իրավապահ մարմինների՝ գլխավոր դատախազի և քննչական մարմինների ղեկավարների, ներկայացուցիչների ներկայությունը կառավարության նիստերին լուրջ խնդիր է: Թե՛ հանրության, թե՛ անկախ դիտորդի աչքում իրենք ստանում են գործադիր մարմնի ղեկավարի՝ վարչապետի ենթակայի կարգավիճակ: Դա լրջագույն պրոբլեմ է դառնում հենց արդարադատության իրականացման տեսանկյունից:

Չանդրադառնանք խոսույթին, երբ բազմաթիվ կոնկրետ դրվագների ենք ականատես եղել, օրինակ՝ Սյունիքի դեպքերը, որոնց հաջորդող ասուլիս կայացավ, լրատվամիջոցների ներկայությամբ վարչապետը հրահանգավորեց իրավապահ մարմիններին, որ իրեն զեկուցեն արդյունքների մասին, Արցախում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդող հավաքների ժամանակ կրկին ասուլիս-ելույթ ունեցավ՝ կոնկրետ մատնանշելով մարդկանց անուններ, ելույթից անմիջապես հետո այդ անձինք ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Իր որդու հետ տեղի ունեցած միջադեպին հաջորդող ելույթ ունեցավ և կրկին որակավորում տվեց և այլն: Վարչապետի կողմից նման ելույթները Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, սա լիազորությունների սահմանազանցում է: Կառավարության վերջին նիստում նա իր որակավորումն է տալիս, որ իրենք գնալու են բոլոր այն գործերի հետևից, որոնցով արդարացման դատավճիռներ են լինելու: Դա ուղղակիորեն սպառնալիք է և լրացուցիչ հրահանգավորում, ինչպես նաև կանխորոշիչ վերաբերմունք կոնկրետ քաղաքական նախկին գործիչների նկատմամբ թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ դատական իշխանությանը: Ակնհայտ է, որ այս պայմաններում մարդու՝ արդար դատաքննություն ունենալու հիմնարար իրավունքն արդեն իսկ կանխակալորեն ոտնահարված է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Հիմա քրեական հետապնդում կարող է հարուցվել, ասենք, սոցիալական ցանցում գրառման համար: Հետաքրքրվում ենք՝ վերջին շրջանում փոխվե՞լ է հետապնդումների բնույթը, թե՞ ոչ: «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում: Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել:

Ու լրջագույն խնդիրն այն է, որ բոլոր այս դեպքերում, որոնք, ըստ էության, անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածների պարագայում իրենցից ներկայացնում են միջին ծանրության հանցագործություն, մարդկանց նկատմամբ մահակ է դարձել խափանման միջոցը: Այս բնույթի մեղադրանքների պարագայում մարդկանց նկատմամբ մեծամասամբ կիրառվում է կալանք: Կալանքը տեսության, գիտության մեջ ու պրակտիկայում նախատեսված է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դրա հնարավոր շարունակությունը կանխարգելելու կամ գործի քննությունն օբյեկտիվ ապահովելու նպատակով, այնինչ ամբողջովին մեկուսացնում են մարդուն, սահմանափակում են տեսակցությունների հնարավորությունը, ընդհուպ մինչև ընտանիքի անդամների հետ: Սա դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ մեր հայրենակիցները՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված մեր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, որոնց նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել, իսկ սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ձերբակալվեցին արցախցի քաղաքական ու ռազմական գործիչներ: Ի՞նչ է անում Հայաստանը մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: «Իշխանության ցցուն գործողություններից կարող ենք հետևություններ անել: Սեպտեմբերի 19-ի՝ արցախյան իրադարձություններին հաջորդող ընթացքում գերու կարգավիճակում ունեցանք Արցախի քաղաքական ու ռազմական էլիտայի ներկայացուցիչներ: Բայց չպետք է մոռանանք, որ ունենք դեռևս 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում տասնյակ գերիներ, որոնց հարցն այս իշխանությունը մինչ օրս չի լուծել այն դեպքում, երբ Հայաստանը տասնյակ զիջումներ կատարեց, որոնք դիվանագիտական տապալում էին:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեր կողմից կատարված յուրաքանչյուր պարտականությանը պետք է հայկական կողմը պահանջատեր լիներ թղթով արձանագրված Ադրբեջանի պարտականության կատարմանը, որ մեր գերիները բոլորը բոլորի դիմաց վերադառնային հայրենիք: Հայաստանն այդ ընթացքում երեք տարածք ժամկետներով հանձնել է, որոնք գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, հանձնել է ադրբեջանցի ռազմական հանցագործների, որոնք 2016 թ.-ին դատված էին Հայաստանում, ընդհուպ մարդ գլխատելու համար, հանձնել է ականապատման քարտեզներ, այդ ընթացքում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք: Եվ այս ամբողջ գործընթացի էպոպեան՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, որով ոչ միայն Արցախը, այլև, Ադրբեջանի մեկնաբանմամբ, «անկլավները» ճանաչեց Ադրբեջանի մաս:

Եվ այս ամբողջ պրոցեսի ընթացքում իրենք չկարողացան ապահովել մեր գերիների վերադարձը, էլ չեմ խոսում սոցիալական, անվտանգային երաշխիքների մասին, որոնք նորմալ ղեկավարության պարագայում այսպիսի զիջումների դեպքում պետք է թելադրված լինեին այդ փաստաթղթերում: Սա այս իշխող ուժի դիվանագիտական տապալման ցցուն ապացույցն է: Իմ գնահատմամբ, իրենք օգտվում են միայն եվրոպական մարմիններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Միջազգային արդարադատության դատարան, դիմելու իրավական գործիքակազմից, բայց դրա հետ կապված էլ ունենք նախորդիվ օրինակներ, երբ այս մարմիններն ընդդեմ Ադրբեջանի որոշումներ են կայացրել, և դրանք անկատար են մնացել: Այդ պարագայում եվրոպական կառույցները, ունենալով իրենց իսկ հեղինակության, իրենց մարմինների կողմից ընդունված որոշումների կատարման խնդիր, անգամ փոքրիկ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառել:

Գալիս ենք այն եզրահանգման, որ ինչ-որ մեծ ակնկալիքներ ունենալ այս ուժի պարագայում մեր գերիների վերադարձի հարցով, դառնում է անշնորհակալ գործ, եթե ուղղակի պատմական հետհայաց ենք նետում այս վերջին 2-3 տարվա կտրվածքով: Սա շատ ցավալի է բոլորիս համար, գերիների հարցը պետք է լիներ մեր պետության օրակարգային առաջնահերթություններից մեկը: Միևնույն ժամանակ, այս պարագայում նաև, երբ անհատները կամ կազմակերպություններն ինչ-որ գործընթացներ են կազմակերպում ու չկա պետության աջակցությունը, այնուամենայնիվ, դրանց՝ հաջողությամբ պսակվելու շատ քիչ հավանականություն կա»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure