Երևան, 06.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ «դարակազմիկ» ձևակերպում հնչեցրեց օրվա իշխանությունը՝ իր որդեգրած «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» համատեքստում: Թե բա՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածության, մասնավորապես՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության (այն մեր քաղաքական իրականության մեջ բնորոշվում է նաև որպես կապիտուլ յացիոն հայտարարություն) բոլոր երաշխիքները հօդս են ցնդել, ուստի «խաղաղության պայմանագիրը» Փաշինյանը կկնքի Արևմուտքում՝ արևմտյան երկրների երաշխավորությամբ: Ասել կուզի՝ «ռուսական երաշխիքները» բանի պիտանի չեն, հետևաբար, պետք է «արևմտյան երաշխիքների» պոչից բռնել: Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը՝ զուտ հասարակ տրամաբանության տեսանկյունից, եթե «Ա» երաշխիքը չի գործել, դրանից դեռ չի հետևում, որ «Բ» երաշխիքը ավելի հուսալի է:

Ըստ որում, այստեղ միտումնավոր շրջանցում ենք հարցը, որ իշխանությունը, ենթադրենք, ամեն ինչ արել է, որպեսզի «Ա»-ն չգործի: Բայց, եթե մոտեցումն այն է, թե՝ «Ա» երաշխիքը չգործեց, դրա համար էլ «Բ»- ին ենք անցնում, ապա դա փորձարկում է, իսկ քաղաքական տեսանկյունից, մանավանդ, մեր իրական պայմաններն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ դա ուղղակի արկածախնդրություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Առավել ևս, որ արդեն մի քանի անգամ չի հանգեցրել: Հիմա՝ մի փոքր ավելի առարկայական: Իսկ այդ ինչի՞ց է փաշինյանական իշխանությունը վերցրել կամ համոզվել, որ «Արևմուտքի երաշխիքները» ավելի աշխատունակ են, գործող կամ հուսալի: Իրենք՝ փաշինյանականները ասում են, որ իրենց իսկ ստորագրած, ընդունած նոյեմբերի 9-ի հայտարարությունը սխալ էր: Այսինքն, մեկ (իրականում բազմաթիվ) ճակատագրական սխալ արդեն թույլ են տվել, այսինքն՝ ընդունում են, որ սխալ են թույլ տվել:

Դրանից, ի դեպ, դժվար չէ ենթադրել, որ նույն թիմը կարող է էլի ու էլի ճակատագրական սխալներ թույլ տալ: Բայց ասում են, թե 2020-ի նոյեմբերի 9-ի սխալը (իրենց բնորոշմամբ) հաշվի առնելով՝ որոշել են, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի կամ արևմտյան երկրների «հովանու ներքո» և տրամադրած երաշխիքների առկայության պայմաններում կնքեն: Բայց դրա հետ մեկտեղ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, քարոզիչներն ու խոսիչները բացարձակապես ոչինչ չեն ասում այն մասին, որ «արևմտյան երաշխիքները» ևս հասցրել են փորձարկել, ու դրանք նմանապես չեն գործում ու չեն գործել: Խոսենք թարմ փաստերով ու թեթևակի դիտարկենք այն «արևմտյան երաշխիքները», որ Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ ունեցել է կոնկրետ Արցախի խնդրի ու Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում: Այսպես. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ԵԽ նախագահ Միշելի «բարձր հովանու ներքո», Փաշինյանը կոնկրետ պայմանավորվածություններ է կայացրել Ալիևի ու Էրդողանի հետ, մասնավորապես՝ հանձն է առել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Պարզ ասած՝ ուրացել է Արցախը: Բայց նույն Արևմուտքը երաշխավոր է եղել, որ Արցախի հայության իրավունքները պիտի պաշտպանվեն: Եվ ո՞ւր են այդ երաշխիքները, ո՞ր սառույցին կամ ավազին գրված մնացին: Եվ ի՞նչ արեց նույն այդ Արևմուտքը, երբ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախում՝ բնիկ հայությանը ենթարկելով բռնի տեղահանության: Երկրորդ. այս տարվա փետրվարի 22-ին, ինչպես հայտնի է, Արդարադատության միջազգային դատարանը կամ, որ ավելի հայտնի է տեղակայման վայրով, «Հաագայի դատարանը» որոշում կայացրեց, որով պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: Սա առանցքային պահ է: Հիշեցնենք, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանի «խաղեր տալու» հետևանքն այն եղավ, որ Ալիևը 2022-ի դեկտեմբերից նախ՝ մասնակի, ապա տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 21-22-ը, երբ սկսվեց արցախցիների զանգվածային տեղահանությունը:

Հիմա. Հաագայի դատարանի որոշումից էլ ուժեղ, «քար ծակող» երաշխի՞ք: Այն էլ՝ ոչ թե սոսկ «ռուսական» կամ «արևմտյան» երաշխիք, այլ՝ միջազգայի՛ն, այն էլ՝ այդ մակարդակով: Ու ի՞նչ: Իսկ ոչինչ: Գործե՞ց այդ երաշխիքը: Ոչ, չգործեց: Ընդամենը անատամ կոչեր հնչեցին առ Ալիև, թե՝ «վա՜յ, բա չեք ամաչո՞ւմ, ճանապարհը ինչո՞ւ չեք բացում» ոճով ու ոգով: Դե, նա էլ ասաց՝ «լավ եմ անում, չեմ բացում, ես՝ իմ ճանապարհները, կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ դրանք ադրբեջանական ճանապարհներ ու տարածքներ են, կարճ ասած՝ ո՞վ եք դուք վաբշե...»: Հիմնականը՝ «արևմտյան երաշխիքը», այն էլ՝ միջազգային դատարանի կողմից հաստատված երաշխիքը չգործեց, փուչիկ մի բան դուրս եկավ: Նույն կերպ՝ այս տարվա հունիսին, ապա նաև հուլիսին Փաշինյանը, ԵԽ նախագահ Միշելի հովանու ներքո, Ալիևի հետ հանդիպումներ է ունեցել: Հասկանալի է, որ այս դեպքում Եվրոպայի քաղաքական ղեկավարներից մեկը զուտ միջնորդ չէր, այլև երաշխավոր: Ու ի՞նչ, գործեցի՞ն այդ երաշխիքները: Ոչ, չգործեցին: Հարկավ, փաշինյանական քարոզիչ, խոսիչ, ներկայացուցիչները կարող են հակադարձել, թե մի բան է հանդիպումը, մեկ այլ բան՝ ստորագրված փաստաթուղթը... Մի՞թե:

Կամ՝ արդեն դասական դարձած տարբերակով՝ իյա՜, իրո՞ք: Հաագայի դատարանի որոշումից էլ զիլ փաստաթո՞ւղթ: Չէ՞ որ դա էլ հո փաստաթուղթ էր, այն էլ՝ դատարանի, այն էլ՝ միջազգային դատարանի որոշում: Կարելի էր նաև Գրանադայի խայտառակ հայտարարությունը դիտարկել նույն համատեքստում, բայց ասվածն էլ, կարծում ենք, արդեն բավարար է հասկանալու համար, որ հարցը ոչ միայն կամ ոչ այնքան երաշխիքներն են կամ դրանք տրամադրողները, այլ մեկ այլ բան: Իսկ բուն հարցն այն է, թե ում, այդ որ իշխանության հետ են ինչ-որ բան պայմանավորվում, ի դեմս ում են ինչ-ինչ երաշխիքներ տալիս կամ խոստանում: Հարցը Փաշինյանն ու նրա իշխանությունն են: Նման իշխանությանը, հնարավոր է, խոսքով կամ թեկուզ ինչ-որ թղթի վրա, ով ինչ «երաշխիք» ասես՝ կարող է տալ: Մե՞ջն ինչ: Եթե դու ամեն ինչ արել ես, որպեսզի ոչ մեկի կողմից լուրջ չընդունվես, եթե ամեն ինչ արել ես քո ներկայացրած երկիրը թշնամու առաջ փռելու համար, ի՞նչ կապ ունի, թե ով ինչ երաշխիք է տվել կամ չի տվել: Հարցը երաշխիքների «ռուսական» կամ «արևմտյան» լինելը չէ միայն: Հարցն այն է, որ նման իշխանության պարագայում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիները չեն կարող որևէ երաշխիք ունենալ, մեղմ ասած: Սրա մասին է պետք մտածել, դրանից է պետք ճիշտ հետևություններ անել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել Արգիշտի Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության ՀՀ-ում մտադիր են անհուսալի համարվող ընկերությունների պարտապանական պարտքերի շեմը 100 հազարից հասցնել 300 հազար դրամի Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռն օդ բարձրանալիս մխրճվել է ավտոմեքենայի, 5 մարդ է զոհվել «Չեն կարողանալու քվորում ապահովել». Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահարթ նիստ է հրավիրել ԱԺ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Բուդապեշտ Զինվորական կենսաթոշակառուները ցանկության դեպքում կարող են հստակ զորամասում շարունակել ծառայությունը Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը Ջերմաստիճանն այսօրվանից ավելի կնվազի 5 անուն, որոնք չպետք է տաք աղջիկ երեխաներին. երբեք մի արեք դա Թրամփի հաղթական պարը բեմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին Հանրային քննարկման է ներկայացվել Մշակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը Ինչով են պայմանավորված Telcell Wallet-ի խափանումները․ ընկերությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի ՍարգսյանԱնհամբեր սպասում եմ անձամբ հանդիպելու հնարավորությանը. Զելենսկին միացել է Թրամփին շնորհավորող առաջնորդներին Ռուսաստանում Բագրատ Սրբազանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ) Մադրիդում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Միացյալ Նահանգների այս ընտրությունները դարձել են պատմության մեջ ամենաթանկը․ որքա՞ն են ծախսել Երկրաշարժ՝ ԹուրքիայումՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է ԱԳՆ-ն և Հանձնակատարի գրասենյակը դեմ չեն, բայց էկոնոմիկայի նախարարությունը խորքային չի ընկալում խնդիրն ու իրավիճակըՓաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա ՍողոմոնյանԱշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը 36 ժամ ջուր չի լինի Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ Ինչ է կատարվել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի«Էպիզոդիկ դեր է, բայց ես ամբիցիա չունեմ». Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում«Դոմուս»-ը կբացի նոր մասնաճյուղ Էգեյան ծովում երկրաշարժ է եղել «Իհա՜րկե անկանխիկ». կրուիզներ և նվերներ ԱրարատԲանկ MC քարտապաններին Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին