Երևան, 21.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս 2021 թվականի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ նշվում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով։ Եվ պարբերաբար փոխվարչապետների մասնակցությամբ հանդիպումներ էին տեղի ունենում, սակայն ճանապարհների ապաշրջափակման մտադրությունն այդպես էլ մնում էր քննարկումների մակարդակում։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմը փորձեցին հանրությանը ներկայացնել, որ ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին ահռելի օգուտներ է բերելու։

Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կարճ ժամանակամիջոցում 30 %-ի աճ կարձանագրի։ Ու ճանապարհների բացման ծրագրին ինստիտուցիոնալ տեսք հաղորդելու համար Փաշինյանը ներկայացրեց նոր նախագծի իրականացման գաղափարը, որը միախառնվեց «Հյուսիս-Հարավ» նախագծին և ստացավ «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք», կամ՝ «Հայկական խաչմերուկ» անվանումը։ Փաշինյանն իր ելույթներում ներկայացնում էր, որ «Հայկական խաչմերուկը» նոր հորիզոններ է բացում ոչ միան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցություն հաստատելու, այլև Ռուսաստանի ու Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ խաչմերուկի նախագիծը նշանակում է խաչվող ճանապարհներ, իսկ դրանում Վրաստանի ու Իրանի հետ մեր ուղիղ հաղորդակցության բարելավման մասին խոսք չկա, այնինչ Հայաստանը սահման ունի այդ երկրների հետ։

«Հյուսիս-Հարավ» մայրուղին էլ, որ պետք է բարելավի Հայաստանի հաղորդակցությունն Իրանի ու Վրաստանի հետ, տարիներով կառուցում են, բայց չեն վերջացնում։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ նոր հաղորդակցության ուղիների ստեղծմանը, ապա այս պլանն անիրատեսական է թվում։ Դրա համար Թուրքիան ու Ադրբեջանը նախ պետք է թողնեն, որ իրենց տարածքով ՀՀ քաղաքացիները, հայկական բեռներն ու ապրանքներն անխոչընդոտ անցնեն։ Բայց ժամանակն անցնում է, իսկ Փաշինյանի խոստացած «Հայկական խաչմերուկի» նախագիծը շատ հեռու է իրականություն դառնալուց։ Թերևս պատճառը պարզ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում Հայաստանի հետ իրենց սահմանները բացել, որպեսզի հաղորդակցության ուղիները գործեն։ Այլ կերպ ասած՝ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված լինեին ճանապարհների ապաշրջափակմամբ, ապա արդեն այդ քայլին գնացած կլինեին։

Թուրքական և ադրբեջանական իշխանություններին պետք է, որ Հայաստանը շրջափակման մեջ մնա, նրանց ձեռնտու չէ, որ սահմանները բացվեն, ու Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություններ ստանա։ Պատահական չէ, որ Բաքվից ու Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ըստ էության, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են իրենց վերահսկողության տակ գտնվող միջանցք ստանալ Հայաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանի հետ սահմանները բացելու կարիք էլ չկա։ Այնպես որ, Փաշինյանը կարող է ճանապարհների ապաշրջափակումն անվանել «Հայկական խաչմերուկ», «Խաղաղության խաչմերուկ», այդ նախագծի մասին բրյոշուրներ կամ նույնիսկ գրքեր տպել, ներկայացնել մեր միջազգային գործընկերներին, դրանից ոչ մի բան չի փոխվի։

Միևնույնն է, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ մեր գործընկեր պետությունները հետամուտ չեն լինելու այս նախագծի իրականացմանը այն ձևաչափով, ինչպես Հայաստանն է պատկերացնում։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ իշխանություններն ընդամենը ժամավաճառությամբ են զբաղված։ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հանրության ուշադրությունը շեղելու ու փիառվելու նպատակ է հետապնդում, ինչպես որ խաղաղության դարաշրջանի թեզն էր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավ լուր՝ թոշակ ստացողների համար ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի կողմի կայանի պայթեցմանն է անդրադարձել Մանրամասներ՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի մասին Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկելՔննարկվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. FT Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Անձրև է սպասվում․ եղանակն այս օրերին Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. պաշտպանության նախարար Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի ՀՀ ՊՆ նոր հաղորդագրությունը Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի Վթարային ջրանջատումներ կլինեն Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. ՀայաՔվեԵթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր Ավետիսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԺողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացի Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Միջադեպ՝ Երևանի դպրոցներից մեկում. աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան Սպասվում է անձրև, լեռնային գոտիներում` ձյուն. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Brent-ը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 72,16 դոլար ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներումԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ Աբրահամյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն է տեղում․ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ ՆԳՆ-ն երկրաշարժի մասին է հայտնում «Ես խելագարվում էի». Դիմա Բիլանը պատմել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Բազմիցս խոսել ենք հակամարտության կուտակած խնդիրների լուծումներից. Զախարովան՝ հայ գերիների արձակման մասին Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակիչում է (տեսանյութ) Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին Լույս չի լինի Երևանում և մարզերում Լարսը կրկին փակ է Աֆրիկացի արքայազնի կորած համարվող դիմանկարը դրվել է համընդհանուր ցուցադրության Հայաստանի հավաքականի մարզիչի հետխաղային ասուլիսըԹուրքիան հաղթեց Հունգարիային (տեսանյութ) «Մելիքբեկյան, հեռացիր». լարված մթնոլորտ Հանրապետական ստադիոնում, տեղում էր ոստիկանապետը (տեսանյութեր) Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին (տեսանյութ) Մարտի 21-ին և 22-ին ջուր չի լինելու Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը