Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երթևեկության անվտանգության կանոնների պահպանման հարցը Հայաստանում այդպես էլ չի լուծվում՝ չնայած որ անընդհատ թեման բարձրացվում է տարբեր հարթակներում։ Եվ ուշագրավ է, որ ԱԺ-ի որոշ պատգամավորներ ևս որոշել են մտահոգություն հայտնել ու այս կապակցությամբ նախաձեռնություններով հանդես գալ։ Օրինակ՝ Աժ պատգամավոր Արսեն Թորոսյանը պարբերաբար դիմում է ոստիկանությանը՝ տարբեր հարցեր բարձրացնելով: Վերջինը վերաբերում է նրան, որ ամրագոտիներ կապելու թեմային պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Թորոսյանն անգամ տեսանյութեր է տարածում, որոնցում ցույց է տրված, թե ինչ է տեղի ունենում ամրագոտի չկապած վիճակում մեքենայի վթարի դեպքում։

Մեծ հաշվով, Թորոսյանն իրավացի է. ամրագոտի կապելու պրակտիկան վարորդների և ուղևորների շահերից է բխում, և դրա արդյունքում հնարավոր է կյանքեր շատ փրկել։ Բայց խնդիրն այստեղ այն է, որ երթևեկության կանոնների պահպանման հարցում միայն ամրագոտու գործոնը չէ. այդպիսի գործոնները շատ են: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ մեր իրականության մեջ ամրագոտիներ կապելու հարցով ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել։ Ուղղակի մեր իրականության մեջ դրանք, որպես կանոն, «միանգամյա ակցիաներ» են, այսինքն՝ այդ քայլերը տևում են կարճ ժամանակահատված։

Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում խիստ հսկողության «միամսյակների», «շաբաթյակների», այսպես ասած՝ «ռեյդերի», բայց ընդամենը որոշ ժամանակ անց կրկին նախկին իրավիճակն է տիրում, ոստիկանությունը թուլացնում է խստությունը, վարորդներն էլ՝ զգոնությունն ու կարգապահությունը: Եթե, իհարկե, մեր վարորդների գերակշիռ մասի համար ընդհանրապես կիրառելի է կարգապահություն բառը: Այդ կարճաժամկետ քայլերը վերաբերում են ոչ միայն ամրագոտիներ կապելու թեմային, այլև երթևեկությանն առնչվող բոլոր խնդիրներին, դրա համար էլ առկա խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում։

Օրինակ՝ մի քանի ամիս առաջ խիստ էր դրված մգեցված ապակիների թաղանթները հեռացնելու հարցը, սակայն հիմա ոչ ոք չի էլ հիշում այդ մասին։ Վարորդները հանգիստ երթևեկում են առջևի մգեցված ապակիներով մեքենաներով ու չեն տուգանվում։ Կամ երբ որ պարեկային ծառայությունը նոր էր գործարկվել, վարորդները որոշակիորեն ձգված վիճակում էին, քանի որ երթևեկության կանոնները պահպանելու հետ կապված խստացված հսկողություն էր իրականացվում, և կանոնները խախտող վարորդները տուգանվում էին։ Իսկ այժմ ողջ օրվա ընթացքում, առավել ևս՝ երկար ճանապարհ գնալիս պարեկային ծառայության միայն հատուկենտ մեքենաներ կարելի է նկատել։ Եվ հարց է ծագում, թե ո՞ւր են պարեկային ծառայության ներկայացուցիչները, ինչո՞ւ իրենց գործը չեն կատարում, չէ՞ որ ծառայության որակը բարձրացնելու համար մեծ ռեսուրսներ են ներդրվել ու բազմաթիվ մեքենաներ են գնվել։

Ավելին, պարեկայինի մեքենաները ավելի շատ ծառայություն են իրականացնում ճանապարհի այն հատվածներում, որոնք տեսահսկվում են, ու տեսախցիկները կարող են արձանագրել խախտումները։ Այնինչ, ճանապարհների այն հատվածները, որոնք տեսահսկում չունեն, ուշադրությունից դուրս են մնում։ Այստեղ հատուկ շեշտենք, խոսքը խաչմերուկները կարգավորող պարեկների մասին չէ, այլ շրջող խմբերի: Արդյունքում վարորդները մի կարճ ժամանակահատված փորձում են հետևել որոշակի անվտանգության կանոնների, բայց կարճ ժամանակ անց էլ մոռանում են դրա մասին։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ երթևեկության կանոնները չպահպանելու արդյունքում ավելացել է պատահարների թիվը։ Եվ գրեթե ամեն օր վթարներ են գրանցվում, որոնց արդյունքում նաև բազմաթիվ մահացության դեպքեր են արձանագրվում։ Այս իրավիճակն իրոք մտահոգիչ է։ Վերադառնանք նյութի սկզբում նշված մտքին, այն է՝ միայն ամրագոտի կապելու կամ առանձին վերցրած մեկ այլ իրավախախտման վրա ուշադրություն սևեռելով խնդիրը գլոբալ առումով չի լուծվի. այսօր կան անվտանգ երթևեկության հետ կապված այնպիսի հարցեր, որոնք հիմնականում ուշադրության առարկա չեն դառնում։

Օրինակ՝ ոստիկանությունը հսկողություն չի սահմանում շրջադարձի կամ հետադարձի ժամանակ մեքենայի թարթիչը միացնելուն։ Ինչո՞վ է դա պակաս վտանգավոր, որ մատների արանքով են նայում դրան: Առավել ևս, որ մեր շատ վարորդների համար «պալոժ» չէ թարթիչ միացնելը: Բազմաթիվ վարորդներ էլ վարելու ընթացքում ծխում են կամ հեռախոսով են խոսում։ Ու նորից՝ մի քանի թեթև «ռեյդ», ու վերջ... Մի խոսքով, ՃԵԿ բոլոր կանոնների խախտումները պետք է լինեն պատժվող, լավ՝ որոշ դեպքերում՝ առաջին անգամ զգուշացվող: Բայց դա պետք է լինի ամենօրյա ռեժիմով, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ: Հասկանում ենք, որ եթե ոստիկանությունը սկսում է միջոցառումներ ձեռնարկել, ապա դրանք վարորդների կողմից դիտարկվում են ուղղակի տուգանելուն միտված գործողություններ։ Սակայն նախ՝ անկարևոր է, թե ինչ է մտածում խախտում անելու համար «անկամերա» փողոց փնտրող տեսակը. ցանկացած խախտում պետք է պատժվի, ընդ որում՝ խստորեն, մենք գործ ունենք մարդկանց կյանքի հետ:

Երկրորդ՝ նման կարծիք ձևավորվում է հենց «ռեյդային քաղաքականության» արդյունքում, իսկ եթե լինի ամենօրյա խիստ հսկողություն, ապա դա կդառնա սովորական, իսկ վարորդներն ավելի զգոն կլինեն:

Երրորդ՝ բազմաթիվ մեքենաներ խախտում են ՃԵ կանոնները, ընդ որում՝ լկտիաբար, ի ցույց բոլորի, անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ. կան տեղեկություններ, որ դրանք «արտոնյալ» են, այսինքն՝ չեն տուգանվում: Հուսանք՝ դրանք բամբասանքներ են, չնայած ամենօրյա ռեժիմով այնպիսի քանակությամբ ենք ականատես լինում նման պահվածքի, որ թվում է՝ այդ տեղեկություններն այնքան էլ անհիմն չեն: Մեղմ ասած: Եթե այդպես է, ապա պարզապես խայտառակություն է, ու լավ կլիներ կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանն իր ոստիկանապետին այս հարցը տար, նաև հանձնարարեր համապատասխան կառույցներին՝ ստուգումներ իրականացնել թեմայի հետ կապված...

Ի վերջո, մարդիկ խոսում են այս մասին, գուցե կարելի է զբաղվե՞լ: Սա՝ ի գիտություն նաև նույն Արսեն Թորոսյանի: Ամփոփենք. ՃԵ բոլոր կանոններն էլ կարևոր են, դրանք հենց այնպես չեն գրվել: Ուրեմն, ոչ թե ժամանակ առ ժամանակ բանջարաբոստանային անուններով «ռեյդեր» է պետք անել միայն, այլ ամենօրյա ռեժիմով աշխատել: Մյուս կողմից՝ ոչ թե առանձին կանոնների մասին է պետք հարցադրումներ բարձրացնել, այլ բոլորի՝ հավաքական առումով...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին