Երևան, 24.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru-ն «Փաշինյանն իրեն նոր տարածքային կորուստների ծուղակն է գցել» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին մի քանի օրերին Հայաստանի վարչապետը մի քանի զարմանալի հայտարարություններ է արել Հայաստանի ապագայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը «վստահ չէ», որ Ադրբեջանը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված մի շարք համաձայնեցված սկզբունքների վրա։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը, ընդհակառակը, պնդում էր, որ այդ նույն «երեք սկզբունքները» համաձայնեցվել են Բաքվի հետ։ Սկզբունքները, ըստ Փաշինյանի, այն են, որ երկու երկրներն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքը, իսկ Հայաստանը` Ադրբեջանի 86600 քառակուսի կմ-ը: Այդ հաշվարկները կատարվել են Երևանում` հիմնվելով 1970-ականների Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների վրա։

Երկրորդ սկզբունքը սահմանազատումն է` հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երրորդը ինքնիշխանության և իրավահավասարության հիման վրա «տարածաշրջանային հաղորդակցությունների» բաց լինելն է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Բայց խնդիրն այն է, որ այդ «սկզբունքները» հնչում են բացառապես Փաշինյանի ելույթներում։ Բաքվում ոչինչ չեն ասում այդ սկզբունքների մասին։ Եվրոպայում լուրջ են վերաբերվում Փաշինյանի «երեք սկզբունքներին», քանի որ այդ ծրագիրը քննարկվել է եվրոպացիների հետ, այնուհետև տարվել Վաշինգտոն։ Փարիզն ու Բրյուսելը փորձում են ամեն կերպ ստիպել ադրբեջանական կողմին երկխոսության, իսկ Բաքուն ուղղակի անտեսում է այդ փորձերը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նույնիսկ Վաշինգտոնն է անտեսվել Բաքվի կողմից։ Արևմուտքի համար դա ցավալի հարված է, քանի որ Փարիզն իր անձնական արժանիքն է համարում «երեք սկզբունքը», իսկ ծրագրի չկատարումը նման կլինի եվրոպական դիվանագիտության հրապարակային ձախողման։

Միակ կետը, որի շուրջ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, տարածքների փոխանակումն է։ Խոսքը հին անկլավների մասին է։ Վերջերս Փաշինյանն ասել է, որ «քննարկվում է անկլավների փոխանակման հարցը»։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն գյուղի մասին է, որով անցնում է Իրան տանող ռազմավարական ճանապարհը։ Տիգրանաշենի դիմաց Հայաստանը կարող է ստանալ Ադրբեջանում գտնվող հայկական անկլավը՝ Արծվաշենը։ 30 տարվա ընթացքում այն ամբողջությամբ ավերվել է, լավագույն դեպքում այնտեղ ապրում է մոտ հարյուր ադրբեջանցի փախստական, նույնիսկ հայկական գերեզմանոցն է ավերվել։ Փոխանակումը, կարծես թե, համարժեք չէ, բայց Փաշինյանն ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով»: Մասնավորապես տարածքային ամբողջականությունը՝ ըստ 1991 թվականի սահմանների և ըստ Փաշինյանի հայտարարած տարածքային թվերի, հստակ նշանակում է, որ պետք է անկլավների փոխանակում իրականացվի։

Այդ դեպքում Հայաստանը լիովին կմեկուսացվի, և կտրվի արտաքին աշխարհից, նրա կարևորագույն հաղորդակցությունները կփակվեն Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանին ոչինչ չարժե պարզապես այդ փոքր տարածքները ֆիզիկապես, ռազմական ուժով օկուպացնելը։ Բայց Բաքվում, ըստ երևույթին, ուզում են տեսնել, թե ինչպես է Փաշինյանը դուրս գալու այդ ամենի տակից։ Եվ Հայաստանի վարչապետը ստիպված է երկրի ներսում բացատրություններ տալ և ամպագոռգոռ հայտարարություններ անել: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը եվրոպական կառույցների հետ համաձայնեցմամբ Հայաստանը արտահերթ ընտրությունների ճանապարհով է տանում։ Ենթադրվում է, որ նրա կուսակցությունը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել, որն այնուհետև թույլ կտա փոխել երկրի Սահմանադրությունը։ Նման ընտրական հաղթանակի հիմքը Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու նոր ուղղվածությունն է։ Գաղափարական առումով դա բացատրվում է նրանով, որ «Ռուսաստանը մեզ լքեց», իսկ ֆրանսիացիները, ասում են, կպաշտպանեն մեզ։

Լրիվ հնարավոր է, որ Հայաստանի հասարակությունը կողմ քվեարկի դրան, բայց պայմանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվեն տնտեսական դաշտում։ Այստեղից էլ դժկամությունը ՀԱՊԿից և հետխորհրդային այլ կազմակերպություններից անհապաղ դուրս գալու հարցում, ինչը և հանգեցրել է համատեղ միջոցառումների գրեթե ծաղրանկարային սաբոտաժին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը հավերժ չի սպասելու: Թերևս Բաքուն պարզապես սպասում է Հայաստանում արտահերթ ընտրություններին, որպեսզի գործ ունենա այն Փաշինյանի հետ, որն ավելի շատ իշխանություն կունենա, քան հիմա է։ Թող հաղթի, ավելի շատ լիազորություններ ավելացնի իրեն, թող գոնե դրոշն ու զինանշանը փոխի, եթե դա է ուզում։

Իսկ հետո Բաքվից նորից նրան զգուշորեն կհարցնեն՝ ի՞նչ կա Զանգեզուրի հետ կապված, ի վերջո, դա այն հողն է, որտեղ պատմականորեն ապրել են ադրբեջանցիները, ինչո՞ւ եք այդ լիճը կոչում Սևան, չէ՞ որ դա կոչվում է Գոյչա, հնուց թուրքերը միշտ ապրել են նրա ափերին... և այդպես՝ ըստ ցուցակի: Այդ համատեքստում անկլավների մասին Փաշինյանի հայտարարությունները երևի թե ոչ մեկին չեն հետաքրքրում, բացի, թերևս, փախստականներից։ Դա ընդամենը բանակցային ծուղակ է, որը ստեղծվել է հենց Փաշինյանի կողմից: Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չնայած այն բանին, որ Բաքուն դեռ խոսքերով ճանաչում է այն, վաղուց է դադարել անսասան լինել։ Ղարաբաղի կորուստն իրականում դոմինոյի քարերից առաջինն էր, որ ընկավ։ Բայց, ինչպես գիտենք, առաջինն ամենակարևորն է դոմինոյի քարերի շղթայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»-ը վերածվել է տեսախաղի, որի գործողությունները տեղի են ունենում նեոնուար Իրանում Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 112 դեպք Ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբները` նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Nissan Tiida»-ն մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր Հայկ Հովհաննիսյանի անակնկալը՝ Անահիտ Մանուկյանին ԱՄՆ-ում կդադարեցվի՞ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Աննորմալ են նրանք, ովքեր չեն հասկանում իմ արվեստը». տարօրինակ, բայց հանճարեղ Դալիի հայտնի մտքերը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է սպանվել ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Փաթափությանին «Ինձ ասացին՝ ես արտիստ չեմ դառնա». D’Litte-ը՝ աշխատանքից հեռացվելու մասին (տեսանյութ) Տրանսպորտի վճարման համար այսուհետ առաջարկվում է երեք տարբերակ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Հարբած դեռահասը բարձրացել է տրանսֆորմատորի տուփի մեջ և հոսանքահարվել․ ՌԴ Հայաստանի տարբեր քաղաքներում թմրանյութի փաթեթներ տեղադրող երիտասարդը ձերբակալվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Opel-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ձորից Ասենք դպրոցում պիտի ինձ պայթեցնեն. ես ջհանդամ, բա էդ երեխե՞քը. Նիկոլ Փաշինյան Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Ռոնալդուի որդին 5 գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Մ-15 առաջնության խաղում Մասիսում BMW-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներՎարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ Ռոբերտ Հովհաննիսյան․ Ինձ համար միշտ մեծ պատիվ է հավաքականում խաղալը ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ Հայտնի են Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ