Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ալբանիա՝ Անկախության օր, Արևել յան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1859 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:

1911 - ծնվել է նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:

1915-վախճանվել է հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:

1917- Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսեռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսավաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահ է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:

1918- վախճանվել է գրող Գեղամ Տեր-Կարապետյանը: -Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք ադրբեջանական գյուղեր գրավել, մասնավորապես Աբդալ յարը, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:

1920- 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ-արևել յան հատվածում հատել են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:

1927- ծնվել է ռեժիսոր Սուրեն Առաքել յանը:

1965- վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:

1974- շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:

1989- վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:

2005-Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անցկացրել է բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:

2007- Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել է «Ռոյալ Արմենիայի» համասեփականատերը:

2008-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ:

2009-Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ 12-րդ համագումարը, որտեղ կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։

2014-կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքը եղել է 12,4 միլիոն դոլար:

2017-Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ապօրինի ռազմամթերք պահելու և հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ ստանալու մեղադրանքով:

2019- «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 մլն 856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազար դոլարով պակաս է եղել։

ԱՇԽԱՐՀ

1627 - լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որը ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի հաղթանակով:

1632– ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:

1757 - ծնվել է անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլ յամ Բլեյքը:

1694– վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:

1820– ծնվել է մարքսիզմի հիմնադիրներից մեկը՝ գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը:

1859– վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:

1880 - ծնվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:

1881– ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:

1899 - Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:

1912 - Ալբանիան հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1916- վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:

1939- վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1943 – սկսվել է Թեհրանի կոնֆերանսը՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:

1964- դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան «Մարիներ-4» ավտոմատ կայանը:

1974 - «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում կայացած Էլթոն Ջոնի համերգին իր վերջին ելույթն է ունեցել Ջոն Լենոնը:

1975– Արևել յան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:

1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:

1994 - Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն Եվրամիություն մտնելու հարցով. այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:

2010– Վիքիլիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է ԱՄՆ-ի կառավարական 251 287 հեռագիր:

2016- «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:

2021– վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, երգիչ ու բանաստեղծ Ալեքսանդր Գրադսկին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին