Երևան, 20.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների

ԲԼՈԳ

Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։

Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ։

Տրամաբանորեն՝ Փաշինյանն իր առաջ խնդիր պետք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցե, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կյանքն է, միգուցե՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստավոր դիրքը։ Նա ամեն գնով պետք է փորձի երկարացնել իր իշխանությունն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թեկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական և այլ արժեքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացության կմատնի կորուստներն ու ձախողումները։

Եթե նույնիսկ ընդունենք, որ կա նման «փոխհատուցում»,- ինչն ի սկզբանե դժվար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթե առնվազն նրա մտքում նման տեսլական կա, խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ իրականացնել, եթե իրականացնողը չգիտի՝ ինչ է անում։

Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինյանն ի սկզբանե չի իմացել՝ ինչ է անում, ինչը հանգեցրեց պատերազմի և պարտության, այսօր ևս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նույն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում և չի գիտակցում չիմանալու հետևանքները։ Ամեն անգամ սխալվելուց և ձախողվելուց հետո, սխալն ընդունելու և հետևանքները մեղմելու փոխարեն, Փաշինյանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտավոր նպատակների հասնելու հեռանկարով։

Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձևակերպվել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պետք է պայծառ ապագա ունենա։ Այն հակադիվանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։ Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանորեն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Բայց տպավորություն է, որ Փաշինյանի բանակցության կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղված արտաքին քաղաքական նրա ուղերձները, և այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ողբերգությունն այն է, որ դա միայն իրեն է թվում։ Իրկանությունն այն է, որ որևէ մեկը նրան որևէ խոստում չի տվել, բայց նա շարունակում է իր քաղաքականությունը կառուցել այդ թվացյալ խոստումների վրա։

Դիվանագիտության մեջ ամենակարևոր գործիքներից մեկը փոխադարձ առևտրի (tradeoff) հնարավորություն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ առևտրի համար։ Օրինակ, եթե Պրահայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կլինեինք շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակում։ Նա դա չարեց, դարձյալ՝ իր կարծիոքվ երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր ևս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնվազն նվազագույն ինքնավարության, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով։

Դիվանագիտության գիտակ պետք չէ լինել հասկանալու, որ եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում որևէ խնդիր, և ակնկալում ես, որ քո լռելյայն զիջումները ինչ-որ մի տեղ պետք է գնահատվեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հավանականությամբ կբերի շատ ավելի փոքր, թույլ և անկայուն Հայաստանի»։

Առանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի 20-24-ըՓաշինյանի հետ հարաբերություններ կառուցելը նշանակում է հարաբերություններ կառուցել ավազի վրա. ԶատուլինԱրտակարգ դեպք՝ Վայոց Ձորում. 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելԱդրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան2023֊ի սեպտեմբերի զոհերի անունները, որ ՊՆ֊ն այդպես էլ չհրապարակեցԹբիլիսիում ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում կանցկացվիՍևիկյանը գոլային փոխանցում կատարեց նորամուտի խաղում․ Լոկոմոտիվը խոշոր հաշվով հաղթանակ տարավԳազ չի լինելու սեպտեմբերի 20-ինWildberries-ը սգո օր է հայտարարելՎանաձորում ոստիկաններն ու տեղի ԱԱԾ-ականները հայտնաբերել և բանտ են տեղափոխել քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջունգլիներցի Արտյոմին»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վանաձորում ոստիկաններն ու տեղի ԱԱԾ-ականներն իրականացրել են «Ջունգլիեցի, դու մաուգլի չես դառնա» օպերացիան․ քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջունգլիեցի Արտյոմը» հայտնաբերվեց և տեղափոխվեց Վանաձորի բանտ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լիբանանի դեմ հարձակումներն ահաբեկչական ակտ են և զանգվածային սպանություն. «Հեզբոլլահ»-ի առաջնորդԿարևոր․ ոստիկանությունը զգուշացում է տարածել Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել էԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «ՎԱԶ 21310» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատ քաղաքում՝ «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են «Nissan»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր.Տեսանյութ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համարՌԴ ԶՈւ-ն հայտնում է Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա «Ընկերներիս մորթել են, բոլորին դանակահարել են, մարդկանց ականջներն ու գլուխներն են կտրել»․ արցախցի Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի Թովմասյան Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը հայց են ներկայացրել ՄՔԴ դատախազին ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆ «Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». Սուրենյանց «Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին Սիրուշոն առողջական խնդիրներ ունի. երգչուհին բացառիկ հարտարարություն է տարածելԱսում են՝ էն 120 հազարը, որ փրկվեցին, մենք էդպես չէինք պայմանավորվել թուրքերի հետ Կարկուտ կտեղաԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան Փաշինյանը անգամ ցավակցական խոսք չհնչեցրեց, այսքան մարդ նահատակվեց հայրենիքի համար․ Սաղաթելյան Պլանավորված էր գրավել Ազգային ժողովի և կառավարության շենքերը. նոր մանրամասներ՝ քրգործից Ունիվերսալ սանրվածք, որն ունի երկրպագուների հսկայական բանակ արդեն հարյուր տարուց ավելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Անցկացվել է առաջին գեղեցկության մրցույթը, առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել. «Փաստ»ՊՊԾ պետը իրավունք կունենա ֆիզիկական ուժ գործադրել, զենք կրելԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է Հոլիվուդի Dolby թատրոնում կկայանա «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը հայտնի արտիստների մասնակցությամբ Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»Դատարանի որոշումը հրապարակվել է