Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայրենիք են փոխանակում կուշտ փորի հետ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Եթե կարճ ամփոփենք իշխանավորների այսօրվա հայտարարությունները, ապա տարածաշրջանում խաղաղությունն ու բարիդրացիությունը ներկայիս հայկական իշխանությունը տեսնում է բացառապես Հայաստան պետության արմատական շահերի հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկման ներքո:

Այս գործին են նետված Հայաստանում իշխող վերնախավի տեղեկատվական, քարոզչական, քաղաքական բոլոր ռեսուրսները։ Սա փաստ է, որի հետ արդեն չեն վիճում անգամ իշխանամետ բանախոսները։ 

Հենց Հայաստանի ազգային և պետական շահերի տոտալ հանձնման մեջ է, որ ներկայիս հայկական իշխանությունը տեսնում է իր՝ որպես երկրում իշխող «էլիտայի» պահպանման գրավականը։ 

Բայց իրականում ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. թավշյա իշխանությունը հանրային դիսկուրսի է հանել հետևյալ ձևաչափը՝ կապիտուլյացիայի ստորագրում (այսպես կոչված` խաղաղության պայմանագիր)՝ թուրք - ադրբեջանական տանդեմի պահանջների առավելագույն բավարարմամբ, «հպարտ քաղաքացիներին» խոստումների դիմաց, որ նրանց կյանքը կուշտ և անվտանգ կլինի թուրք֊ադրբեջանական տարածաշրջանային պրոտեկտորատի ներքո։  
Ըստ էության, բովանդակությամբ հակահայկական, հակապետական, ապազգային կոնցեպտը` Հայրենիքի «փոխանակումը» ստամոքսաղիքային պահանջմունքների հետ, հանդիսանում է իրական ընտրությունը, որն առաջարկում են «հպարտ քաղաքացիներին» այսօրվա իշխանությունները։ 

Սակայն Հայաստանի թավշյա իշխանության ծրագրերի համեմատական վերլուծությունն իրականության հետ միանշանակ մատնանշում է, որ հայկական իշխանությունների առաջարկած Հայրենիքի փոխանակումը «կուշտ փորի» հետ հնարավոր չէ իրականացնել մի պարզ պատճառով:

Թուրք-ադրբեջանական տանդեմին պետք չէ հասնել Հայաստանի իշխանությունների հնազանդությանը, նրանք դրան արդեն հասել են, նրանց պետք է հայկական գործոնի դուրս մղում/ոչնչացում տարածաշրջանից։ 
Միայն ակնհայտ թրքասեր մանկուրտները կարող են դա չտեսնել։ 
Ի դեպ, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրապարակավ հնչեցված ծրագրերը որևէ կերպ չեն նախատեսում տարածաշրջանում անվտանգության և հավասար տնտեսական հարաբերությունների առկայություն:
Դա կտրականապես բացառվում է, քանի որ ոչ մի կերպ չի համապատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի դոկտրինալ  նպատակներին ու խնդիրներին։ 
Պետք է խոստովանել, որ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը կես քայլ անգամ չեն անի, եթե այդ կես քայլերը համապատասխանեն Հայաստանի շահերին։ 
Փաշինյանական իշխանությունը գիտի՞ այդ մասին։
Այո, գիտի:
Կարո՞ղ է արդյոք իշխանությունը փոխել թուրք-ադրբեջանական տանդեմի դոկտրինն ու նպատակները:
Իհարկե` ոչ։ 
Այնպես որ, իշխանությունների առաջարկը` «սիրելի ժողովրդին», ստամոքսի փոխանակումը` Հայրենիքի հետ, բացի այն, որ ցինիկ անբարոյականություն է, նաև իսպառ կենսունակ չէ։ 
Առնվազն դա հակասում է շատ ժողովուրդների և երկրների գոյության տրամաբանությանը, փաստերին և պատմական փորձին։ 
Գուցե դա՞ է պատճառը, որ հայկական իշխանությունը սխալ է համարում «պատմական փորձի» վրա հենվելը։

Արման Աբովյան
 

 

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)