Ինչու է հետաձգվել Իրանի նախագահի այցը Թուրքիա
INTERNATIONAL NEWS
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է մեկնարկեր դեռ երեկ՝ նոյեմբերի 28-ին, հետաձգվել է՝ Գազայի սեկտորի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Նախագահ Ռայիսիի պաշտոնական այցը Անկարա, որն արդեն պլանավորված էր, հետաձգվել է ՄԱԿ ԱԽ նիստի պատճառով, որը նվիրված էր լինելու Գազայի սեկտորին, եւ որին մասնակցության հրավեր էին ստացել եւ Թուրքիայի, եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնեցրել են եւ այցը հետաձգել մի քանի օրով, որպեսզի այցի ընթացքում կարողանան քննարկել ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքները»,- հայտարարել է նախարար Աբդոլահիանը։



















































