Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերին Լարսի անցակետի մատույցներում, ըստ այնտեղից ստացվող տեղեկատվության, ահռելի թվով բեռնատարներ են կուտակվել: Դրանց մի մասը անցակետի վրացական կողմում է, մյուս մասը՝ ռուսական: Ու չնայած տարվա այս ժամանակահատվածում, նկատի ունենալով Վերին Լարսի բարձրլեռնային անցակետի մատույցներում եղանակային կամ բնակլիմայական պայմանները, նման կուտակումը պետք է որ առանձնապես արտառոց չթվար, բայց կան բավարար հիմքեր՝ կարծելու համար, որ հարցերն ու բեռնատարակուտակումը զուտ տեխնիկական չեն: Ռուսական մի արտահայտության հանգույն՝ ոզնուն էլ է պարզ, թե ինչով դա կարող էր պայմանավորված լինել:

Շուրջ մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը, արդեն առանց ձևականությունների, բացահայտ հակառուսական տրամադրություններ է ցուցադրում, առիթ-անառիթ դրսևորում է իր խոր թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Այդ արկածախնդրությունը փաշինյանական իշխանությունը «ներքին շուկայում» «վաճառում» է որպես «ինքնիշխանության պահպանում» կամ փաթեթավորում է նման լոզունգներով: Այն վարկածը, որ Վերին Լարսի անցակետում ձևավորված կուտակումը ոչ այնքան բնակլիմայական է, որքան արտաքին-քաղաքական, որոշակիորեն բորբոքում են հենց փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Դե, կարծում ենք, իրենք անհամեմատ ավելի իրազեկ են: Այսինքն, մի բան գիտեն, որ ասում են:

Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին Ֆեյսբուքում այսպես էր արտահայտվել. «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»:

Հայերենի տեսանկյունից, մեղմ ասած, մի քանի ոտքով կաղացող շարադրանք է, ինչն, իհարկե, աններելի է մի գործչի պարագայում, որը կրթության, գիտության ու մնացած «զուգահեռությունների» նախարար է եղել: Ի՞նչ է նշանակում, օրինակ՝ Հարությունյանի այս արտահայտությունը. «Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»: Տոնական ու ոչ տոնական սեղաններին շուկանե՞ր են գտնում: Բայց սա դեռ մի կողմ: Նման բաները քպականների պարագայում վաղուց չեն զարմացնում: Կարևորը ասելիքն է, իսկ կարկառուն իշխանավորի «բազմախուճուճ» արտահայտության հիմնական միտքն ու վեկտորն, որքան էլ զարմանալի թվա, ակնհայտ են: Ուզում է ասել, որ ոչ մի Լարսի անցակետ էլ մեզ պետք չէ, փոխարենը պետք է, որ «Հայաստանի բիզնեսը» նոր շուկաներ գտնի, կարճ ասած՝ Ռուսաստանից ու ռուսական շուկայից, «նիկոլերեն» ասած՝ յան տա:

Ու դա կլինի լիարժեք սուվերենություն ու անկախություն: Թե ի՞նչ կկատարվի այդ միջակայքում, մինչ «Հայաստանի բիզնեսը» հրաժարվի ռուսական շուկայից ու «նոր շուկաներ» գտնի, ո՞ր զոհասեղանին կհայտնվեն հայկական բիզնեսն ու Հայաստանի տնտեսությունը, Արայիկ Հարությունյանը չի ասում: Կարծում ենք՝ չի էլ հետաքրքրում դա նրանց: Հիմնականը. այն, որ փաշինյանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը նման գրառում է անում, նշանակում է, որ Վերին Լարսի անցակետում առկա բեռնատարակուտակումն այնքան էլ եղանակային պայմաններով չէ պայմանավորված, որքան կամ առավել շատ հետևանք է Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության ու դեմարշերի:

Ինչ վերաբերում է հակադարձումներին, ապա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը բավականին դիպուկ դիտարկում է արել. «Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել: Մեկը լինի, հարցնի. ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել ու լիազոր մարմնի հետ աշխատել անխոչընդոտ արտահանման համար: Մեկը լինի, հարցնի. քանի՞ երկրի շուկա եք ուսումնասիրել, որտեղ գին-որակ համադրությամբ մեր ապրանքը մրցունակ է: Գործ չկա՞, ոչինչ, կոչի պակաս չկա: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մյուս երկրները գիշերը չեն քնում ու երազում են Հայաստանից մթերք ներմուծելու մասին՝ չարաչար սխալվում է»:

Ասենք ավելին. նման դեպքերում ռուսական իշխանությունների հիմնական «դագանակներից» մեկը «Ռոսսելխոզնադզորն» է: Եվ ահա, նախօրեին տարածվեց տեղեկատվություն, որ «Ռոսսելխոզնադզորը» միայն նոյեմբերի 24-ից 26-ը «Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք է արձանագրել, և դրանք ՌԴ սահման են հասել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»:

Ով իշխանավոր է ու ձևացնում է, թե չի հասկանում՝ դա ինչ է նշանակում, իր գործն է: Բայց ցանկացած նորմալ մարդ հասկանում է, որ Ռուսաստանը, իր համապատասխան ծառայության միջոցով «որակազրկել» է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները: Ի դեպ, այն էլ նկատենք, որ եթե այս տարվա ամբողջ ընթացքում, համենայն դեպս, մինչև նոյեմբերի 24-ը հայտնաբերվել էր 36 դեպք, ապա միայն նշված 2 օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» նույնքան դեպք է հայտնաբերել: Կարելի է շարունակել ձևացնել, թե՝ «ինչ է եղել, որ», բայց կառավարությունը դա թող բեռնատերերին բացատրի, որոնք նույն այդ կառավարության վարած քաղաքականության հետևանքով անխուսափելիորեն ահռելի կորուստներ են կրում ու դեռ շարունակելու են կրել: Իսկ թե այդ ամենն ինչ հարվածներ է հասցնելու թե՛ մեր գործարարներին, թե՛ ընդհանրապես մեր բնակչությանը, միայն անմեղսունակին հասկանալի չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում