Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1808 -գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը հոկտեմբերի 9-ից պաշարել էր Երևանի բերդը, վերացրել է պաշարումը։

1815 –ծնվել է գրական-հասարակական գործիչ Սերվիչե-Սերովբե Վիչենյանը:

1823– վախճանվել է ականավոր պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:

1837 - ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:

1859 –վախճանվել է արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։

1920 - Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայհեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ադրբեջանի խորհրդային կառավարության ղեկավար Նարիմանովից և քեմալական բանակի Արևել յան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։ Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչել է Հայաստանի անբաժան մաս։

1933 - լրիվ կարողությամբ շարք է մտել ՁորաԳԷՍը։

1960 - Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։

1960 - վախճանվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:

1965 - Սոֆիայում տեղի է ունեցել հայկական մշակույթի տասնօրյակի հանդիսավոր բացումը։

1985– վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:

1991 - վախճանվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

2004- հայ-իրանական սահմանին տեղի է ունեցել Իրան – Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը, և շահագործման է հանձնվել Ագարակ – Շինուհայր էլեկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը:

2006-Արգենտինայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով ապրիլի 24-ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:

2007-սկսել է գործել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը:

2010-Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:

2020- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները, «Նիկոլ, դավաճան» վանկարկելով, փակել են Մաշտոցի պողոտան։

2022- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

ԱՇԽԱՐՀ

1609 -Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:

1700 -տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև:

1825– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլ յամ Բուգրոն:

1835 - ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:

1853– Սև ծովում տեղի է ունեցել Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը՝ Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական Կայսրության և Սարդինյան թագավորության միջև:

1872– Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որը ավարտվել է 0:0 հաշվով:

1874– ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

1876 -Պավել Յաբլոչկովը արտոնագրել է տրանսֆորմատորը:

1912 -արտիստական «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:

1931 -Լուգանսկում արտադրվել է առաջին «Ֆելիքս Դզերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող շոգեքարշը:

1939– սկսվել է Խորհրդա-ֆիննական պատերազմը:

1954 -ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոջեսը վիրավորվել է մետեորիտի կտորից. սա արտերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված դեպքն է:

1965– ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:

1982 -թողարկվել է Մայքլ Ջեքսոնի՝ երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը:

2009 - վախճանվել է պոստմոդեռնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ, 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր, հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը:

2013– վախճանվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:

2015 - վախճանվել է ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:

2021 -Բարբադոսը դարձել է հանրապետություն:

2022 -վախճանվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար (1989-2002), Չինաստանի նախագահ (1993-2003) Ցզյան Ցզեմինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию Франция отозвала своего посла в Азербайджане для консультаций В районе российского военного аэродрома в Крыму произошел взрыв План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак КарапетянПашинян отправился в Воскепар Народные гуляния «Армат» в рамках месяца армянской истории и наследия