Երևան, 05.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ արագ կտրվում են իրականությունից՝ հավատալով սեփական հանճարեղությանն ու անսխալականությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո համընդհանուր էյֆորիայի ֆոնի վրա սկսվեց Նիկոլ Փաշինյանի հերոսացման գործընթաց։ 

Վաճառքում հայտնվեցին Փաշինյանի նկարով շապիկներ, «թավշյա» օղիներ, «դուխով» գլխարկներ և այլն, որոնք սկսեցին լայն պահանջարկ վայելել։ 

Սակայն այսպիսի իրավիճակն, ըստ երևույթին, Փաշինյանի ու իր թիմի սրտով էր, և այս ամենը տեղի էր ունենում իշխանությունների խրախուսման պայմաններում։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը: Արձանն, ի պատիվ Գյումրի-Երևան փաշինյանական քայլերթի, անվանակոչվեց «Իմ քայլը»։ 

Ուշագրավ է, որ պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, երբ ղեկավարի կենդանության օրոք տեղադրվել է նրա արձանը։ Այսպիսի երևույթներ հիմնականում նկատվում են ամբողջատիրական երկրներում և անձի պաշտամունքին բնորոշ տարրեր են։ 

Նշենք, որ անձի պաշտամունքը առանձին անհատի (սովորաբար՝ պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների (հանճարեղ, իմաստուն, անսխալական) չափազանցված բարձրացումն է, դրա հանրայնացումը, այդ անձի կամքին ենթարկումը: 

Եվ թվում էր, թե իր աչքի առջև ունենալով այն փորձը, թե ինչ ճակատագրի են ի վերջո արժանանում անհատի պաշտամունքի ենթակա գործիչները, Փաշինյանը պետք է գոնե ձևականորեն դեմ արտահայտվեր իր արձանի տեղադրման հետ կապված, սակայն այդպես չեղավ։ 

Նույնիսկ արձանը վնասելու դեպքեր գրանցվեցին, բայց դա Փաշինյանի մոտեցման մեջ փոփոխություն չմտցրեց, ու դրան գումարվեց նաև Փաշինյանին ուղղված ներբող հիշեցնող գրքի հրատարակումը։ Ավելին՝ հասարակական հույզերի պոռթկումը և էյֆորիայի ալիքը այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ Փաշինյանը կտրվեց իրականությունից՝ հավատալով իր հանճարեղությանն ու անսխալականությանը։ 

Թերևս պատահական չէ, որ վերջինս իր ուղիղ եթերներից մեկում, երբ ներկայացնում էր կառավարական առանձնատունը, հանրությանը ցույց տվեց իր՝ «անհատի պաշտամունքի» անկյունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, թե ինքը Հռոմի պապն է։

 Մինչ այդ, իհարկե, նա խոսել էր Թումանյանի անունից, իրեն համեմատել Հիսուսի հետ... 

Ստացվում է մի իրավիճակ, որ Փաշինյանին և իր թիմակիցներին պատել է այն զգացողությունը, որ իրենք միշտ էլ ժողովրդի սիրելին են լինելու, դրա համար էլ շատ արագ մոռացան, թե ինչպիսի համեստ տեղ էին զբաղեցնում ՀՀ քաղաքական կյանքում նախքան իշխանափոխությունը, և հիմա, երկրի բազմապիսի խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված են միայն իրենց գովերգելով։ 

Անգամ տոնական օրացույցում իշխանությունների ձեռամբ իշխանափոխության կապակցությամբ «Քաղաքացու օր» ավելացվեց, իսկ կարկառուն ՔՊ-ականներն էլ հայտարարում էին, թե Քաղաքացու տոնը հավասարազոր է Հայաստանի անկախության տոնին։ 

Այնուամենայնիվ, վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է նվազել, նրանցից քաղաքացիների պահանջներն աճում են, և, ըստ էության, արդեն իսկ դժգոհություններ կան ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից, սակայն իշխանությունները ցանկություն չունեն առերեսվել իրականությանը և իրենց կատարած հեղափոխությունը գովերգելու փոխարեն կենտրոնանալ գործի վրա, իսկ անհատի պաշտամունքի նմանվող երևույթները շարունակվում են։ 

Դրա վերջին ակորդը եղավ «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու որոշման տեսքով։ Հասկանալի է, որ նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այդ գործը նոր չէ, սակայն ինչքան էլ փորձում ես քաղաքական ենթատեքստ չտալ այդ որոշմանը, չի ստացվում, որովհետև հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ հենց «Քայլող մարդու» քանդակը (այլ ոչ, ասենք, «Նստած մարմինը»), կամ ինչո՞ւ էր հոկտեմբերին ԱԺ-ում բարձր մակարդակով քննարկվում Չաքմաքչյանի հենց այդ գործը Երևանի կենտրոնում տեղադրելու հարցը։ Ուստի բազմաթիվ քաղաքագետներ այդ արձանի մեջ տեսնում են Փաշինյանի և ՔՊ-ի սիմվոլը։ 

Ի դեպ, կարող են Չաքմաքչյանի գրաֆիկական գործերից մեկն էլ կառավարության պատին փակցնել: Խոսքը «Սևը և ճերմակը» աշխատանքի մասին է: Ժամանակն է, որ Փաշինյանը հասկանա, որ ինչպես ցանկացած իշխանություն, այնպես էլ իր իշխանությունը ժամանակավոր է, և եթե ուզում է, որ իր գործունեությունը մեծ հետք թողնի Հայաստանի պատմության մեջ, ապա պետք է քրտնաջան աշխատի և երկրի շահերից բխող որոշումներ ընդունի, և եթե ինքն արժանի լինի, ապա հետագայում ժողովուրդն անպայման իրեն կպատվի...

Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ Մայր Աթոռում Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ «Opel»-ի և «ԻԺ»-ի մասնակցությամբ ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին. ԶԼՄ-ներ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Տասնյակ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ Բարսելոնան է հեղեղվել Վալենսիայից հետո․ ճանապարհներին արդեն լճակներ են գոյացել (տեսանյութեր) Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու իրենց ձգտումներում Բայդեն. Ռուսաստանը ձախողվեց Մոլդովայում Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ Սերգեյ Լազարևը բացատրել է հայտնի հեռուստաշոուի եթերում ցնցող արարքը հայուհու կատարման ժամանակ Տավուշի թեմը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին` գահակալության 25-ամյակի առիթով Լեռնային գոտիներում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի Ուշիի ոլորաններում ավտովթարի զոհերի թիվը հասել է 2-ի. պարզվել է վիրավորների ինքնությունը ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Թուրքիայի միջոցառմանը Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջըԱլեն Սիմոնյանը աշխատանքային մեծ խմբով կգործուղվի Հունգարիա «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրՀայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան Արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը Վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան 50 չվերթ Իսպանիայում 31-ամյա մայրն ու 9-ամյա դուստրը տեղում մահացել են․ ՌԴ Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները բանակցություններ են վարել Առնվազն 36 մարդ մաhացել է, 10-ը՝ վիրավnրվել․ Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը Ձյունը Մոսկվայում «արտակարգ իրավիճակ» է ստեղծել ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԵս պատրաստ չեմ․ Հայկն ու Անահիտը բացառիկ հրապարակում են արել Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թբիլիսիում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը Լավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Մեղրաշենի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29-ամյա համագյուղացուն «Սատանայից մարդասիրական քայլ մի սպասեք». Բաքվում հայ գերիների հարազատները հույսեր չեն կապում COP29-ի հետ Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունիԿամ ծիրան, կամ ինքնիշխանություն. ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է հայկական արտադրանքի որակի թեմային «Նինձյա» կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին Ձևավորվել են ոստիկանության 4 ուղղություններից Քրեական և Համայնքային ոստիկանությունները Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հետո հիվանդանոցում մաhացել է․ Shamshyan Իրանը կարող է ավելի հզոր զենք օգտագործել Իսրայելի դեմ՝ հակահարված տալիս Քաղաքացին հայ-իրանական սահմանից թմրամիջոցներ է վերցրել․ ԱԱԾ-ն ձերբակալել է (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Ներկայացման ժամանակ կանացի հագուստով դուրս եկա բեմ, հայրս տեսավ, նյարդայնացավ, կեսից դուրս եկավ». Անդրանիկ Հարությունյան Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Վրացիները որսացել են պահը՝ պահանջելով Լոռին Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ին