Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս». որդին ու փեսան կորսված Արցախում կրակի զոհ դարձան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գայանե Զաքիյանը Ստեփանակերտցի մանկավարժ է։ Սեպտեմբերյան իրադարձությունները գլխիվայր են շրջել նրա կյանքը։ Հիմա, բռնի տեղահանությունից հետո Երևանում է։ Հուսահատությունից ու անզորությունից տեղը չի գտնում։ 

Որդին՝ Ռոբերտը, շուրջ 12 տարվա ծառայողի փորձ ունի։ Հակառակ մտերիմների հորդորներին, նա ոչ միայն դուրս չի եկել ծառայությունից, այլ մտքով չի անցել լքել Արցախը։ Տիկին Գայանեն MediaHub-ին պատմում է իր Ռոբայի մասին։ Նա մասնակից է հայրենիքի պաշտպանության համար մղված 3 պատերազմներին։ 

«Սեպտեմբերի 23-ին եկավ տուն։ Հուսահատ վիճակում էր։ Հաճախ էր կրկնում, որ մեր տարիների արածը, պայքարը, չարչարանքը մի օրում փոշիացրին, ծախեցին հայրենիքը։ Ասաց՝ «մամ, հավաքի իրերը, էլ անելիք չունենք։ Չմտածես, Հայաստանում և՛ աշխատանք կգտնենք, և՛ ապրուստի միջոց կհայթայթենք»։ Ինքը, փեսաս՝ Սերգեյը, և ամուսինս գնացին վառելիքի հետևից, որ մենք էլ բռնենք գաղթի ճանապարհը։ Երբ արդեն կեսօրն անց էր, իրենք տանը չէին, զանգեցի-ասացի՝ «եկե՛ք, հա՛ց կերեք, էլի կգնաք»։ Եկան, ճաշեցինք միասին։ Տրամադրություն ոչ ոք չուներ։ Այդ ընթացքում Ռոբային զանգում են, ես միայն լսեցի, որ պատասխանեց, ասաց՝ «հիմա կգամ»։ Դա եղավ որդուս վերջին հացը»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Ռոբերտն այս անգամ առանց հոր, Սերգեյի հետ վառելիք գտնելու հույսով նորից դուրս են եկել տնից։

Տիկին Գայանեն այդ ընթացքում դստեր ու փեսայի քրոջ օգնությամբ սկսել է հաց թխել։ Երբ ուժեղ որոտ է սկսվել, անհանգստացել են, ինչ-որ տեղ վախեցել։ Ռոբերտի ու Սերգեյի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Ժամեր անց դուստրը ֆեյսբուքյան լրահոսում կարդացել է վառելիքի պահեստում բռնկված հրդեհի նախնական տեղեկության մասին։ 

«Կարծես մեկը դանակը մտցներ սիրտս։ Դուրս եկանք պատշգամբ ու տեսանք՝ կրակը օդ է բարձրանում։ Երբ մի քանի փորձից տղերքն անհասանելի էին, չգիտեմ ինչու, ներքուստ զգացել եմ, որ երեխեքս չկան։ Դա մի անբացատրելի օր էր։ Գնացել ենք հիվանդանոց, պալատներով «Ռոբա-Սեռի» գոռալով խելագարված վազում էի։ Չգիտեի՝ որտեղ գնամ, ո՞ւմ խնդրեմ, ի՞նչ անեմ։ Չգիտեմ ինչպես է լույսը բացվել, բայց հիմա, երբ հիշում եմ այդ օրը, մտածում եմ ո՞նց չեմ խելագարվել»։

Հաջորդ օրը Գայանեն իր հարազատների հետ շարունակել է որդու և դստեր ամուսնու փնտրտուքները՝ Իվանյանի հոսպիտալում, ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, Ասկերանի հիվանդանոցներում։ Հետո պարզվել է վիրավորների հետ ուղղաթիռով Երևան է տեղափոխվել Սերգեյը։

«Անճանաչելի էր, ամբողջությամբ այրված վիճակում։ Երբ նրանից նկար եմ ստացել, ես ու աղջիկս՝ Մարինան, իսկույն ճանաչել ենք և՛ դաջվածքից, և՛ խաչից։ Ափսոս, աղջկաս երջանկությունն էլ կարճ տևեց։ Սիրուն, համերաշխ ընտանիք էր։ Նույն գիշերը խոր այրվածքներից չի դիմանում Սերգեյը և մահանում է հիվանդանոցում»,- ցավով նշում է Գայանե Զաքիյանը։ 

Թե ինչպես է 50 ժամում ընտանիքը հատել Հակարիի կամուրջը, ինչպիսի դժվարությունների միջով է հասել այդ հոգեվիճակով, հիմա դժվարանում է պատմել։ Հիշում է միայն, երբ հասել են ՀՀ տարածք, ուրախությունից արտասվել է, որ գոնե թոռներին կարողացել է փրկել։ 

Տիկին Գայանեն զրույցի ընթացքում հաճախ է կրկնում, որ ինքն ու որդին միշտ իրար զգացել են ներքին հոգևոր կապով։ Մայրական բնազդն այս անգամ էլ չի դավաճանել, պայթյունի լուրն առնելով՝ զգացել է որդու մահը։

«Ռոբան օրվա ընթացքում որտեղ էլ լիներ, ուր էլ գնար շատ էր զանգում՝ «մամ, որտե՞ղ եք, ի՞նչ եք անում», հիմա Աստծուն աղաչում եմ, որ գոնե մի անգամ լսեմ ձայնը։ Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս։ Ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում եմ, աղաչում, որ գոնե այսօր երազիս գա, խոսենք, գոնե հանգստանամ, տանջվում եմ»։

Գայանեի ականջին լուրեր են հասել, թե ադրբեջանական կողմը վիրավորներին տարհանել է Աղդամ, Շուշի, անգամ Բաքու։ Ցանկացած մայր երևի այդպես կցանկանար, բայց ինքն ասում է, դա ավելի վատ կլիներ իր համար։

«Ամբողջ 44-օրյայի ընթացքում երբ զանգում էի որդուս, լեզուս փշրելով ասում էի՝ «Ռո՛բ, մի փամփուշտ կպահես քեզ համար, դրանց ձեռքը չընկնես»»,- հիշում է մայրը։ 

Հոկտեմբերի 2-ին Սերգեյին հուղարկավորելուց հետո, ընտանիքը ԴՆԹ նույնականացման թեստ է հանձնել։ Ամիսներ են անցել, բայց մինչ օրս Ռոբերտից լուր չկա։ Մայրը երազում է, որ գոնե հնարավորություն լինի փրկարարներն այցելեն այդ տարածք․ «գուցե մասունք կգտնվի, հողին հանձնեմ, մի քիչ թեթևանամ»։ 

«Հաջորդ երազանքս՝ իմ տղան թող վերջին զոհը լինի, այսուհետ միայն խաղաղություն եմ ուզում։ Ես անիծել չեմ սիրում, վախենում եմ անիծող մարդկանցից։ Բայց տանջանքը, որը մենք ենք կրում, ուզում եմ նույնը զգան նաև բոլոր մեղավորները»,- զրույցը եզրափակեց Գայանե Զաքիյանը։

Հունան Թադևոսյան

ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիափորձագետ Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանՆորավան-Հարժիս-Շինուհայր և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Դատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Բքի պատճառով ճանապարհներ են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար․ այլ մանրամասներ Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում Թայվանը կարողացել է համոզել ԹրամփինՀայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի ՍարգսյանՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էրԶինծառայող էր մաhացել․ վարույթով մեղադրյալ կաՄարմինն ավելի քան 20 տարի թաքցված է եղել այգում. բացահայտվել է սարսափելի հանցագործություն Մեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանAmio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա ՂահրամանյանՍրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՈղբերգական վթար՝ Գեղարքունիքում, մայրը մաhացել է, տղան` տեղափոխվել հիվանդանոցՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Բազմաթիվ ատամնաբուժարաններ են փակվել․ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունից չեն ստացել լիցենզիա Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր ԿամենդատյանԵրիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ ԱսրյանԱդրբեջանը ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլ որևէ պատրաստակամություն չի դրսևորում իր զnրքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ․ Աբրահամյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր ԱվետիսյանՄեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղինՋուր չի լինի երկար ժամանակՈ՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ ՎարդևանյանԹուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամՓաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է