Yerevan, 17.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս». որդին ու փեսան կորսված Արցախում կրակի զոհ դարձան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գայանե Զաքիյանը Ստեփանակերտցի մանկավարժ է։ Սեպտեմբերյան իրադարձությունները գլխիվայր են շրջել նրա կյանքը։ Հիմա, բռնի տեղահանությունից հետո Երևանում է։ Հուսահատությունից ու անզորությունից տեղը չի գտնում։ 

Որդին՝ Ռոբերտը, շուրջ 12 տարվա ծառայողի փորձ ունի։ Հակառակ մտերիմների հորդորներին, նա ոչ միայն դուրս չի եկել ծառայությունից, այլ մտքով չի անցել լքել Արցախը։ Տիկին Գայանեն MediaHub-ին պատմում է իր Ռոբայի մասին։ Նա մասնակից է հայրենիքի պաշտպանության համար մղված 3 պատերազմներին։ 

«Սեպտեմբերի 23-ին եկավ տուն։ Հուսահատ վիճակում էր։ Հաճախ էր կրկնում, որ մեր տարիների արածը, պայքարը, չարչարանքը մի օրում փոշիացրին, ծախեցին հայրենիքը։ Ասաց՝ «մամ, հավաքի իրերը, էլ անելիք չունենք։ Չմտածես, Հայաստանում և՛ աշխատանք կգտնենք, և՛ ապրուստի միջոց կհայթայթենք»։ Ինքը, փեսաս՝ Սերգեյը, և ամուսինս գնացին վառելիքի հետևից, որ մենք էլ բռնենք գաղթի ճանապարհը։ Երբ արդեն կեսօրն անց էր, իրենք տանը չէին, զանգեցի-ասացի՝ «եկե՛ք, հա՛ց կերեք, էլի կգնաք»։ Եկան, ճաշեցինք միասին։ Տրամադրություն ոչ ոք չուներ։ Այդ ընթացքում Ռոբային զանգում են, ես միայն լսեցի, որ պատասխանեց, ասաց՝ «հիմա կգամ»։ Դա եղավ որդուս վերջին հացը»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Ռոբերտն այս անգամ առանց հոր, Սերգեյի հետ վառելիք գտնելու հույսով նորից դուրս են եկել տնից։

Տիկին Գայանեն այդ ընթացքում դստեր ու փեսայի քրոջ օգնությամբ սկսել է հաց թխել։ Երբ ուժեղ որոտ է սկսվել, անհանգստացել են, ինչ-որ տեղ վախեցել։ Ռոբերտի ու Սերգեյի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Ժամեր անց դուստրը ֆեյսբուքյան լրահոսում կարդացել է վառելիքի պահեստում բռնկված հրդեհի նախնական տեղեկության մասին։ 

«Կարծես մեկը դանակը մտցներ սիրտս։ Դուրս եկանք պատշգամբ ու տեսանք՝ կրակը օդ է բարձրանում։ Երբ մի քանի փորձից տղերքն անհասանելի էին, չգիտեմ ինչու, ներքուստ զգացել եմ, որ երեխեքս չկան։ Դա մի անբացատրելի օր էր։ Գնացել ենք հիվանդանոց, պալատներով «Ռոբա-Սեռի» գոռալով խելագարված վազում էի։ Չգիտեի՝ որտեղ գնամ, ո՞ւմ խնդրեմ, ի՞նչ անեմ։ Չգիտեմ ինչպես է լույսը բացվել, բայց հիմա, երբ հիշում եմ այդ օրը, մտածում եմ ո՞նց չեմ խելագարվել»։

Հաջորդ օրը Գայանեն իր հարազատների հետ շարունակել է որդու և դստեր ամուսնու փնտրտուքները՝ Իվանյանի հոսպիտալում, ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, Ասկերանի հիվանդանոցներում։ Հետո պարզվել է վիրավորների հետ ուղղաթիռով Երևան է տեղափոխվել Սերգեյը։

«Անճանաչելի էր, ամբողջությամբ այրված վիճակում։ Երբ նրանից նկար եմ ստացել, ես ու աղջիկս՝ Մարինան, իսկույն ճանաչել ենք և՛ դաջվածքից, և՛ խաչից։ Ափսոս, աղջկաս երջանկությունն էլ կարճ տևեց։ Սիրուն, համերաշխ ընտանիք էր։ Նույն գիշերը խոր այրվածքներից չի դիմանում Սերգեյը և մահանում է հիվանդանոցում»,- ցավով նշում է Գայանե Զաքիյանը։ 

Թե ինչպես է 50 ժամում ընտանիքը հատել Հակարիի կամուրջը, ինչպիսի դժվարությունների միջով է հասել այդ հոգեվիճակով, հիմա դժվարանում է պատմել։ Հիշում է միայն, երբ հասել են ՀՀ տարածք, ուրախությունից արտասվել է, որ գոնե թոռներին կարողացել է փրկել։ 

Տիկին Գայանեն զրույցի ընթացքում հաճախ է կրկնում, որ ինքն ու որդին միշտ իրար զգացել են ներքին հոգևոր կապով։ Մայրական բնազդն այս անգամ էլ չի դավաճանել, պայթյունի լուրն առնելով՝ զգացել է որդու մահը։

«Ռոբան օրվա ընթացքում որտեղ էլ լիներ, ուր էլ գնար շատ էր զանգում՝ «մամ, որտե՞ղ եք, ի՞նչ եք անում», հիմա Աստծուն աղաչում եմ, որ գոնե մի անգամ լսեմ ձայնը։ Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս։ Ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում եմ, աղաչում, որ գոնե այսօր երազիս գա, խոսենք, գոնե հանգստանամ, տանջվում եմ»։

Գայանեի ականջին լուրեր են հասել, թե ադրբեջանական կողմը վիրավորներին տարհանել է Աղդամ, Շուշի, անգամ Բաքու։ Ցանկացած մայր երևի այդպես կցանկանար, բայց ինքն ասում է, դա ավելի վատ կլիներ իր համար։

«Ամբողջ 44-օրյայի ընթացքում երբ զանգում էի որդուս, լեզուս փշրելով ասում էի՝ «Ռո՛բ, մի փամփուշտ կպահես քեզ համար, դրանց ձեռքը չընկնես»»,- հիշում է մայրը։ 

Հոկտեմբերի 2-ին Սերգեյին հուղարկավորելուց հետո, ընտանիքը ԴՆԹ նույնականացման թեստ է հանձնել։ Ամիսներ են անցել, բայց մինչ օրս Ռոբերտից լուր չկա։ Մայրը երազում է, որ գոնե հնարավորություն լինի փրկարարներն այցելեն այդ տարածք․ «գուցե մասունք կգտնվի, հողին հանձնեմ, մի քիչ թեթևանամ»։ 

«Հաջորդ երազանքս՝ իմ տղան թող վերջին զոհը լինի, այսուհետ միայն խաղաղություն եմ ուզում։ Ես անիծել չեմ սիրում, վախենում եմ անիծող մարդկանցից։ Բայց տանջանքը, որը մենք ենք կրում, ուզում եմ նույնը զգան նաև բոլոր մեղավորները»,- զրույցը եզրափակեց Գայանե Զաքիյանը։

Հունան Թադևոսյան

AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure