Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ իշխանություններն անընդհատ դիվերսիֆիկացիայի մասին են խոսում։ Եվ նրանց կողմից առաջ քաշվող թեզերից մեկն էլ այն է, թե անվտանգային ոլորտում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելով դիվերսիֆիկացնում են մեր անվտանգությունը։ Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, նույնիսկ տրամաբանական է դա: Սակայն հարցն այն է, որ իրականում որևէ խոսք չկա տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին։ Մեր արտահանման ուղին միայն Լարսով է անցնում, իսկ մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ժամանակի ընթացքում ավելի է մեծացել։ Մեր տնտեսության արյունատար անոթները կապված են ռուսական շուկայի հետ։ Ըստ ներկայացվող գնահատականների, հայկական ամբողջ արտահանման կախվածությունը ռուսական շուկայից գերազանցում է 50 %-ը, իսկ ՀՀ-ից պատրաստի արտադրանքի արտահանման ավելի քան 80 %-ի համար իրացման շուկան ևս Ռուսաստանն է։

Մյուս կողմից էլ՝ թերևս ավելորդ է հիշեցնել, թե մեր էներգետիկ մատակարարումների հարցում Ռուսաստանն ինչ հսկայական դերակատարություն ունի։ Բավական է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազը թանկանա, և այն մեր շուկայում թանկացումների ալիք կբարձրացնի։ Ու հետաքրքիրն այն է, որ այս պայմաններում ՀՀ իշխանությունները Արևմուտքի հետ Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը ընդլայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին, օրինակ՝ ՀԱՊԿ նիստերին չեն մասնակցում, ԱՊՀ գագաթաժողովներին չեն մեկնում և այլն։ Իսկ ի՞նչ է խանգարում, որ ռուսական նախաձեռնություններին մասնակցելու հետ մեկտեղ նաև արևմտյան երկրների հետ հարաբերությունները զարգացնել։ Չէ՞ որ նախկինում տարվող արտաքին քաղաքական փորձը վկայում է, որ հնարավոր է միաժամանակ զարգացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ։ Բայց ՀՀ իշխանությունները որոշել են մտնել ՌԴ-Արևմուտք հակասությունների գոտի, որը շատ վտանգավոր է։ Ու շատ փորձագետներ Ռուսաստանում հայկական բեռների հետ կապված խնդիրների մեջ, երբ «Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է ՀՀ-ից բուսական մթերքների մատակարարման խախտումների աճ, նույնիսկ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։

Հարցը լուրջ է, քանի որ Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար, սակայն հայկական բեռներն այդպես էլ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը։ Անցակետի երկու կողմում, ընդհանուր առմամբ, տարբեր հաշվարկներով, սպասում է ավելի քան երկու հազար հայկական բեռնատար։ Բայց ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ դրանով պատասխանում են ՀՀ իշխանությունների պահվածքին։ Օրինակ՝ քաղաքագետ Դենիս Դենիսովը, Alpha News-ի համար մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը Հայաստանից ապրանքների մատակարարման խախտումների առումով, նշել է, թե այն ռուսական կողմի պատժամիջոցային քաղաքականության մաս է, քանզի Ռուսաստանը մտահոգված է, որ ՀՀ քաղաքական վերնախավը երկրի վեկտորն ուղղում է դեպի Արևմուտք։ Ըստ Դենիսովի, Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության գործիքների բավականին մեծ ներուժ ունի, հատկապես սոցիալ-տնտեսական գործոնների, իսկ ավելի քիչ՝ քաղաքական գործոնների առումով:

Բայց նման պայմաններում գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց առավել քան արևմտամետ են ցույց տալիս ու հաճույքով մեկնում են արևմտյան տարբեր միջոցառումների ու հանդիպումների, չեն հասնում նրան, որ հայկական ապրանքները արտահանվեն նաև արևմտյան երկրներ։ Եթե Արևմուտքն իսկապես անկեղծ է իր ցանկություններում և նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանն ու հայկական տնտեսության դիվերսիֆիկացիային, ապա ինչո՞ւ է ընդամենը մի որոշ չափի օգնություն տրամադրում ու համարում, թե հարցը լուծված է։ Հայաստանին օգնություն պետք չէ, Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ, արտադրության կազմակերպում և մուտք դեպի նոր շուկաներ, որպեսզի մեր տնտեսությունը դառնա ավելի ճկուն ու մրցակցային։ Բայց ՀՀ իշխանություններն հապշտապ միայն վիզաների ազատականացման հարցն են առաջ մղում, որը, իհարկե, լավ նախաձեռնություն է։ Այնինչ, ոչ մի խոսք չկա այն մասին, որ, օրինակ՝ ԵՄ-ն կարող է հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը իր շուկա։

ԵՄ-ն այնպիսի մեծ հնարավորություններ բացող շուկա ունի, որ դա կարող է պայմաններ ստեղծել դուրս գալ Հայաստանի՝ արտահանումը մեկ ուղղությունից կախվածության մեջ դնելու իրավիճակից։ Մյուս կողմից էլ՝ արտահանման համար Լարսին այլընտրանք կստեղծվի, և հայկական ապրանքները Վրաստանով, ապա Սև ծովով կարող են հասնել եվրոպական սպառողին։ Ուշագրավ է, որ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս եկավ ԵՄ-ի կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Բայց դրանից հետո ՀՀ իշխանություններն այդպես էլ բանակցություններ չեն նախաձեռնել ԵՄ-ի կողմից Հայաստանին նոր արտոնություններ տրամադրելու շուրջ։

Թերևս նրանց բովանդակային քայլերն այնքան էլ չեն հետաքրքրում, որքան հարաբերությունների զարգացման ձևական կողմը, երբ կլուսանկարվեն եվրոպացի պաշտոնյաների հետ ու ցույց կտան, թե հարաբերությունները զարգանում են։ Իսկ Հայաստանի ունեցած յուրահատուկ հնարավորություններն այդպես էլ մնում են չիրացված։ Չէ՞ որ ԵԱՏՄ անդամ երկիր լինելով հանդերձ՝ Հայաստանը կարող է զարգացնել փոխգործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ և օգտվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակի իր կարգավիճակից։ Այնպես որ, դիվերսիֆիկացիան չի կարող սոսկ քաղաքական լինել, այն առաջին հերթին ու գլխավորապես տնտեսական բաղադրիչ է ենթադրում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե Հակոբյան