Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմը ձգտում են այնպիսի պատկեր ձևավորել, թե իբր բանակցային գործընթացի արդյունքում Արցախն արդեն վաղուց «հանձնված» էր, կամ Հայաստանը վաղուց ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչով նրանք փորձում են «արդարացնել» պատերազմում իրենց պարտությունն ու դրան հետևած գործընթացները։ Սակայն հետաքրքիր է, որ «ինքնարդարացման» հորձանուտում իշխանություններն այնպես են խճճվել, որ նրանց կողմից ներկայացվող «հիմնավորումները» հակասում են նույնիսկ միմյանց։ Օրինակ՝ երկրի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը միմյանց հակասող տվյալներ են ներկայացնում։ Էլ չենք խոսում այլ քպականների մասին:

Օրինակ՝ մեկը հայտարարում է, թե 2016 թվականին է Արցախի հարցը լուծվել, մյուսն ասում է, թե Հայաստանը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին։ Փաշինյանն ինքն էլ վերջնականապես չի «կողմնորոշվում», թե երբ է Հայաստանը «ճանաչել» Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Մի դեպքում նշում է, թե առնվազն 1996 թվականից Արցախի հարց այլևս գոյություն չի ունեցել, մեկ այլ դեպքում ընդգծում է, թե 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքների արձանագրումով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Բայց սա հերիք չէ, Փաշինյանը նոր «տվյալներ» է ներկայացնում, թե 1992 թվականին ՀՀ-ն վավերացրել է համաձայնագիր, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։

Իսկ մեկ այլ առիթով, նորից հակասելով ինքն իրեն, նա նշում է, թե 2018 թվականին ստացված բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ նույնիսկ Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն։ Գուցե բոլոր քպականներով (ՀՀ նախագահն էլ՝ վրադիր) մի տարեթի՞վ որոշեն Արցախի հանձնման համար, ասենք՝ միջինացված մի թիվ պայմանավորվեն ու միասին դա նշեն... Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ փաստ է, որ նախկինում չի եղել որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի որևէ ղեկավար Արցախը ճանաչած լինի որպես Ադրբեջանի մաս։ Սա հաստատում են նույնիսկ արտերկրյա գործընկերները: Եթե Հայաստանը Արցախը ճանաչած լիներ որպես Ադրբեջանի մաս, ապա այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ կարող էին ունենալ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։

Ադրբեջանն արդեն կհայտարարեր, թե Արցախի թեման իր ներքին խնդիրն է, ինչպես հիմա է հայտարարում։ Եթե բանակցային գործընթացի արդյունքներն այնպիսին էին, որ Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչպե՞ս էր ստացվում, որ Ալիևը բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Մյուս կողմից՝ փաստացի կան Փաշինյանի կողմից արված բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում՝ նաև Պրահայի հանդիպման արձանագրումը, որտեղ նա նշում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե նախկիններն արդեն ճանաչած լինեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կար, որ Փաշինյանը նորից ու նորից ճանաչի։

Եթե... «Եթե»-ները շատ են: Սակայն փաստը մնում է փաստ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ դա առաջին հերթին արել է նույն Պրահայում: Մի խոսքով, «ինքնարդարացման» ճանապարհին, որպեսզի կարողանան խուսափել... անխուսափելի պատասխանատվությունից, իշխանությունները փորձում են դիմել ցանկացած մանիպուլ յացիայի, ուղղակի սեփական ստերի մեջ անվերջ խճճվում են: Միակ զարմանալին ու ցավալին այն է, որ այդ ստերին դեռ հավատացողներ կան...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում