ՄԻՊ-ը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ։
Արշավի առաջին հերոսը Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն է։
Դժբախտ դեպքից հետո, կորցնելով ձեռքերը, նա սկսել է զբաղվել այն սպորտաձևով, որն անմիջապես ձեռքերի հետ է կապված։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ մեր հերոսը հիմնադրել է Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան, որը 10-ը տարվա ընթացքում իրականցրել է տեղական և միջազգային տասնյակ մրցաշարեր։
Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



