Երևան, 21.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1837- ծնվել է հայագետ Ստեփաննոս Պալասանյանը:

1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է հրադադար, որը բերել է Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի, այսպես ասած, Ռուսահայաստան:

1918- սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռվա համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։

1920 - ՀԽՍՀ հեղկոմի առաջին հրամանով ստեղծվել է ՀԽՍՀ ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։ - Երևանում լույս է տեսել ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921-ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստան»։

1921– «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։

1936- շահագործման է հանձնվել ՔանաքեռՀԷԿ-ը: - ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարում ընդունվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությունը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը, իսկ Հայկական ԽՍՀ -ն դարձել է միութենական հանրապետություն։

1965– ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։

1988- Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը, ձերբակալվել է 547 ցուցարար, զոհվել է երկու մարդ:

1992 - վախճանվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

2005 - սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող՝ Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը: - Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը:

2013-«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:

2017-խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը օրակարգ ընդգրկելու հարցը:

2018-խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով տեղի է ունեցել բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը:

2019-Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջել իրենց կորցրած տների համար։

2021-Հայաստանի խոշորացված 36 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

2022- Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ

2022»-ի պաշտոնական բացման արարողությունը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա.63- Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի է ենթարկվել Կատալինի դավադրության հինգ մասնակից: Դա իրականացվել է մեկ օր առաջ Սենատի թույլտվության համաձայն, ըստ որի, ավագ կոնսուլ Ցիցերոնը առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց:

1349 -Նյուրինբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ:

1456-տեղի է ունեցել երկրաշարժ, որը ավերել է Նեապոլը, 35 000 մարդ է զոհվել:

1484-Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17րդ դարերին Եվրոպայում իրականացվող վհուկների որսին:

1492- Քրիստաֆոր Կոլումբոսը հասել է Հաիթի կղզի:

1766- Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը:

1791– վախճանվել է բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը՝ ավստրիացի աշխարհահռչակ երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

1803 –ծնվել է ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը:

1812 -Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:

1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆորնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդին:

1890 - ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը:

1901– ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։

1904 -Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը:

1925 -տեղի է ունեցել Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմիերան:

1926– վախճանվել է ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ Կլոդ Մոնեն։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է խորհրդային զորքերի հակահարձակումը:

1946 - ծնվել է իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը:

1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ է (սմոգ) իջել, որը ցրվել է միայն 4 օր անց, ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։

1957– ջուրն է իջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որը աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավն էր։

2009 -ռուսական Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ:

2013 - վախճանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան։

2020 -ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը Երկիր է բերել Ռյուգա աստերոիդից վերցված գրունտը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Անձրև է սպասվում․ եղանակն այս օրերին Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. պաշտպանության նախարար Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի ՀՀ ՊՆ նոր հաղորդագրությունը Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի Վթարային ջրանջատումներ կլինեն Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. ՀայաՔվեԵթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր Ավետիսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԺողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացի Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Միջադեպ՝ Երևանի դպրոցներից մեկում. աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան Սպասվում է անձրև, լեռնային գոտիներում` ձյուն. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Brent-ը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 72,16 դոլար ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներումԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ Աբրահամյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն է տեղում․ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ ՆԳՆ-ն երկրաշարժի մասին է հայտնում «Ես խելագարվում էի». Դիմա Բիլանը պատմել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Բազմիցս խոսել ենք հակամարտության կուտակած խնդիրների լուծումներից. Զախարովան՝ հայ գերիների արձակման մասին Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակիչում է (տեսանյութ) Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին Լույս չի լինի Երևանում և մարզերում Լարսը կրկին փակ է Աֆրիկացի արքայազնի կորած համարվող դիմանկարը դրվել է համընդհանուր ցուցադրության Հայաստանի հավաքականի մարզիչի հետխաղային ասուլիսըԹուրքիան հաղթեց Հունգարիային (տեսանյութ) «Մելիքբեկյան, հեռացիր». լարված մթնոլորտ Հանրապետական ստադիոնում, տեղում էր ոստիկանապետը (տեսանյութեր) Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին (տեսանյութ) Մարտի 21-ին և 22-ին ջուր չի լինելու Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»-երը․ 3 վիրավորներից մեկը երեխա է Ձնաբքերն ու տորնադոները հարվածել են Միացյալ Նահանգներին. տեղ-տեղ հրդեհներ են բռնկել Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, վաղը տեղի կունենա առերեսում. Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Թրամփն ու Զելենսկին քննարկել են ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինությանը հանձնելու հնարավորությունը Պաշտոնյաներից ովքեր են ներկա Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը (լուսանկար) Հայաստան-Վրաստան հանդիպման մեկնարկային կազմերը