Երևան, 23.Փետրվար.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սպառազինության համաշխարհային շուկայում նոր խաղացողներ են հայտնվում․ Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը:
 
Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած Defense & Security Equipment միջազգային ցուցահանդեսի ժամանակ ( ռազմական տեխնիկայի աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը), ըստ փորձագետների՝ նկատելի էին ռազմարդյունաբերական համալիրների ամբողջական վերադիրքավորման ազդակները, որոնք փոխում են համաշխարհային սպառազինության արդյունաբերության աշխարհաքաղաքականությունը: Ավելին, այն սկսվել է փոխվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության առաջին օրերից։
Իրավիճակի գնահատման ամենանշանակալի ցուցանիշը ողջ աշխարհում ռազմական ծախսերի տպավորիչ աճն է։ 2022թ.-ին դրանք հասել են «ռեկորդային մակարդակի»՝ 2, 24 տրիլիոն դոլարի, ինչը մեկ տարում աճել է 3,7%-ով (ըստ SIPRI-ի տարեկան զեկույցի): Եվրոպական երկրները, վերազինվում են ավելի արագ, քան մյուսները։ Նրանց պաշտպանական ծախսերը 2022թ. հասել են 480 միլիարդ դոլարի՝ 13%-ով ավելի, քան 2021թ-ին: Ռուսաստանի գործողություններից առաջացած վախի ազդեցությամբ, առավել նկատելի աճ է գրանցվել արևելյան թևում, մասնավորապես 11%-ով Լեհաստանում, 12%-ով Շվեդիայում, 27%-ով Լիտվայում, 36%-ով Ֆինլանդիայում և այլն: Միևնույն ժամանակ զենքի ներկրումը գրեթե կրկնապատկվել է (+93%)՝ դեպի Ուկրաինա զանգվածային մատակարարումների արդյունքում։
 
Ուկրաինական ճգնաժամը, կարելի է ասել՝ ստիպել է եվրոպական երկրներին առերեսվել բարձր ինտենսիվության հակամարտության հետ կապված սեփական կարիքների բավարարման հետ։
 
Երկրագնդի մյուս կողմերում վերազինումը շարունակվում է՝ Թայվան կղզու շուրջ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածության պատճառով: Չինաստանի ռազմական ծախսերը, որն արդեն ուներ աշխարհում ամենաբարձր պաշտպանական բյուջեն ԱՄՆ-ից հետո, աճել են՝ 2022թ. հասնելով 292 միլիարդ դոլար (+4,2%)։ 2022թ. Ճապոնիայի ռազմական ծախսերը հասել են 46 միլիարդ դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է 1960թ. ի վեր։
 
Միացյալ Նահանգները շարունակում են մնալ զենքի առաջատար արտադրող, ինչը 2022թ կազմել է մահացու արտադրանքի համաշխարհային արտահանման 40%-ը, մեծ մասամբ Կիև զանգվածային առաքումների շնորհիվ (ՌԴ ՌՀՕ-ի սկզբից ի վեր ավելի քան $44 մլրդ): Այս առավելությունը պայմանավորված է նաև եվրոպական գնումներով, որտեղ գնումների ավելի քան 60%-ն ամերիկյան սպառազինություն, տեխնիկա և սարքավորումներ են։ Ամերիկյան ընկերությունները շարունակում են գերիշխել շուկայում. նրանցից 40-ը՝ զենք արտադրող և ռազմական ծառայություններ մատուցող 100 առաջատարների թվում են:
 
Սպառազինության համաշխարհային շուկայում նաև նոր խաղացողներ են հայտնվում, որոնցից ամենաակտիվը Հարավային Կորեան է։ 2022թ.-ին Սեուլը միայն Լեհաստանի հետ ավելի քան 9 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Շուրջ տասը տարի է, ինչ հարավկորեացիները զգալի գումարներ են ներդնում իրենց ռազմական արդյունաբերության մեջ: Հյուսիսային Կորեայի հետ լարվածության պատճառով, նրանք գտնվում են «պատերազմական տնտեսության» ռեժիմում: Հարավային Կորեայի առավելություններից մեկն այն է, որ նրա արտադրած սպառազինությունը հիմանականում համատեղելի է նաև ՆԱՏՕ-ի համար օգտագործվող ԱՄՆ-ի զինատեսակների հետ:
 
Զենքի շուկայի հիմնական խաղացողներից է նաև Իսրայելը, հատկապես կիբերանվտանգության և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում: Վերջին երկու տարիներին, Իսրայելը նույնպես անսպասելի բեկում մտցրեց եվրոպական շուկայում, որն ավանդաբար պատկանում է ՆԱՏՕ-ի արդյունաբերողներին: Արևելյան Եվրոպայի երկրների հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, 2022թ.-ին Գերմանիան մեկնարկեց «European Sky Shield» ծավալուն նախաձեռնությունը՝ միավորելով տասնյոթ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային և Բալթյան երկրներին: ԱԹՍ հարձակումներից մինչև բալիստիկ հրթիռների սպառնալիքներից պաշտպանվելու համար, վահանը կներառի մի շարք սարքեր, ներառյալ իսրայելական “Arrow 3” համակարգը, որն աշխարհում առաջադեմներից մեկն է, և նախատեսված է հեռահար հրթիռներ որսալու համար: Գործարքը կարժենա շուրջ 4 միլիարդ եվրո, որի առաջին 560 միլիոն եվրոանոց տրանշի համար Գերմանիայի խորհրդարանն արդեն քվեարկել է: 2022թ. նոյեմբերին Ֆինլանդիան ևս հայտարարեց, որ Իսրայելի հետ 317 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրել «Դավթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերելու համար: Թե առաջիկայում իսրայելա-պաղեստինյան վերսկսված պատերազմն ինչպես կփոխվի Իսրայելի ռազմարդյունաբերության մատարակարարումների ուղղությունը՝ դեռ պարզ չէ: Սակայն այն երկարաձգվելու պարագայում, բնականաբար Իսրայելը նախապատրվությունը կտա իր կարիքների բավարարմանը:
 
Ուկրաինական հակամարտությամբ առաջացած համաշխարհային լայնածավալ վերազինման այս իրավիճակում Իրանը և Հյուսիսային Կորեան ևս կարողացան իրենց դրսևորել Ռուսաստանի կարիքները բավարարելու հարցում։ 1992-ից մինչև 2022թ. Իրանը զենք արտահանողների շարքում 38-րդն, իսկ 2022թ-ին բարձրացավ 16-րդ տեղը՝ հիմնականում անօդաչու սարքերի արտահանման շնորհիվ: Հյուսիսային Կորեան ևս համատեղելիություն ունեցող զինատեսակներ մատակարարեց Ռուսաստանին ։
Չնայած, որ Ռուսաստանը պատմականորեն երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում ռազմական տեխնիկա արտահանող երկրների ցանկում, այն այժմ ժամանակավորապես երրորդ տեղ զբաղեցնելու շեմին է։ Սառը պատերազմից ի վեր Միացյալ Նահանգները մենաշնորհել է համաշխարհային շուկայի 35-40%-ը, Ռուսաստանը՝ 20-25%-ը, իսկ Ֆրանսիան՝ 5-10%-ը։ Այժմ Ռուսաստանն ունի զենքի արտահանման շուկայի մոտ 9% մասնաբաժինը:
 
Ֆրանսիան կարծես չի կարողանում վերականգնել իր դիրքերն Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ կորցրեց ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ազդեցությունը (քանի որ նրա զորքերը ստիպված էին լքել Սահելը), չնայած Ռուսաստանի համար լարված իրավիճակին: Այնուամենայնիվ, Փարիզը նույնպես պայքարում է եվրոպական շուկայում դիրքավորվելու համար: Ներկայումս Ֆրանսիան, շահել է ամբողջ աշխարհում զենքի վաճառքի աճից, որի արտահանումը 2018-2022թթ. աճել է 44%-ով: Սակայն, Ուկրաինայում հակամարտության բռնկմամբ բացված շուկաները նվաճելիս Ֆրանսիան հետ է մնում։ Ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ այդ դժվարությունները պայմանավորված են դիվանագիտական հարաբերությունների խճճվածությամբ, ռազմական գնումների հետ կապված վարչական բյուրոկրատիայի և տեխնոլոգիաներ փոխանցելու ընդհանուր դժկամությամբ: Մինչ Վաշինգտոնն ու Լոնդոնը մրցակցում են ուկրաինական շուկայում, Փարիզը փորձում է գրավել այնպիսի երկրների շուկաներ, ինչպիսիք են Հայաստանը, Ղազախստանը և նույնիսկ Ուզբեկստանը։
 
Պարզ է, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքում վերսկսված սպառազինությունների մրցավազքը չի կարող անվերջ ֆինանսավորվել, նույնիսկ եթե երկրերը դա հրապարակավ չասեն։ Պարտքի պատն աշխարհում դառնում է իրականություն: Այսօր պետությունները պայքարում են բարձր պարտքի, կրթության, սոցիալական և առողջապահության հրատապ մարտահրավերների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության մտահոգությունների դեմ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ում 2024թ. ռազմական բյուջեի ընդունումը բուռն քննարկումների տեղիք է տալիս՝ հարցականի տակ դնելով Ուկրաինային և Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցությունը:
Աշխարհում ստեղծված այս իրավիճակում, Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է դժվար լուծելի գերխնդիր: Թե որքանով են կարողանում ՀՀ կառավարիչները լուծել զենքի ձեռքբերման խնդիրը՝ ցավոք տեսնում ենք: Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդվող ասֆալտի ու սալահատակի գովքն են անում:
52-ամյա տղամարդու նկուղի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել Շարունակվում է Արցախի մշակութային ցեղասպանությունը․ «Անդրանիկ» փողոցի քանդակները՝ վանդալների զոհՏեղի է ունեցել «Որթատունկ. Հույսի նամակներ ամբողջ աշխարհից» գրքի հայաստանյան շնորհանդեսը Պաշտոնյաների կասկածելի որոշումները՝ խոշորացույցի տակ. Հայկ Ղալումյան Կորցրել ենք մեր հայրենիքը, բայց այն կվերադառնա, երբ դառնանք միակամ․ Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. ձյուն կտեղա՞Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակիչում են Լույս չի լինելու երկար ժամանակով․ հասցեներՎահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել «Քեզ հաջողվեց, ինչի համար ես հպարտանում եմ քեզանով». Նազիկ Ավդալյանը` Հռիփսիմե Խուրշուդյանին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարըՌԴ–ում հասկանում են, թե Արևմուտքն ինչպիսի ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ դեսպան Իսպանիայի Վալենսիա քաղաքում այրվում է 14 հարկանի շենք (տեսանյութ)Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ պայթուցիկ Է հայտնաբերվել ՆԳՆ սակրավորներն այս պահին ռումբ են փնտրում Գյուլբենկյան փողոցում Տավուշում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է ծառերին․ կա 3 վիրավորԱրա Մարգարյանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայում ՀՀ դեսպան Հայտնի է Նավալնու մահվան պատճառը ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. հայտարարություն ՌԴ–ում միգրացիոն ոլորտը պետք է խիստ վերահսկողության տակ դրվի․ Մեդվեդև Գորիսում մառախուղ է, Աշոցքում ձյուն է տեղում Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն արտագնա աշխատանքների սեզոնին ընդառաջՌուբեն Վարդանյանի նման մարդը, ով հսկայական գործեր է արել իր հայրենիքի համար՝ մինչև հիմա Բաքվի բանտում է․ Դավիթ ՄանուկյանՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են երիտասարդ մասնագետներին Նոր մանրամասներ Թավրիզյան փողոցի տներից մեկի պայթյունից (լուսանկարներ)Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել Պայթյուն Թավրիզյան փողոցի տներից մեկում (լուսանկարներ) Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են Իմ հանդեպ ձեր հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում բարձր պահել մեր երկրի պատիվը․ Գոռ Սահակյան «Գործարքը զուտ առևտրային է, չունի որևէ քաղաքական ենթատեքստ». պարզաբանում «Տաշիր» ընկերությունների խմբի կողմիցԻ՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինԱմերիաբանկի և BOGG-ի հաջող գործարքը կարող է էժան փողեր ու ներդրումներ բերել Հայաստան․ փորձագետԲորելը կայցելի Հայաստան Կայացել է «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ստեղծմանն ուղղված աշխատաժողովը Թալանել են «Հին Ջրվեժ» ռեստորանը․ դրամարկղից գողացել են չհրկիզվող պահարանը Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան Օրերս լրացավ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի ստեղծման երկու տարին. Մարատ Գերասիմյան Կրթական ուղևորությունը դեպի ԱՄԷ հայ պատանի երաժիշտների համար ունեցավ մեծ հաջողություն Վերջին պահին Նորայրը պայթեցրել է նռնակը, իր հետ սպանել ևս 4 ադրբեջանցու Պայթյունի ձայն է լսվել Թավրիզյան փողոցի տներից մեկում․ մանրամասներ Մյունխենում շահեցին բոլորը, բացի Հայաստանից. Մենուա Սողոմոնյան Արցախի իշխանությունների դեմ բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում ՌԴ անխոհեմ քայլը կարող է կրկին սրել հայ-ռուսական հարաբերությունները ԵՄ-ն և Հայաստանի իշխանությունները նոր հակառուսական նարատիվ են հորինել Նիկոլ Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ լեգիտիմացնելու ադրբեջանական սադրանքները Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ. Մհեր Գրիգորյան Մահացել է Հենրիկ Մանուկյանը Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին․ Արարատ Միրզոյան Գործողություններ կլինեն, մանրամասն չեմ ուզում խոսել․ Մհեր Գրիգորյանը՝ Քամիլ Զեյնալլիի ազատ արձակման մասին