Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում կատարվում են գործընթացներ, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դրանց ներկայացուցիչները գործում են անմեղսունակության կանխավարկածով։ Բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին խոսելիս իրենց հակահայկականությամբ գերազանցում են ադրբեջանցի գործընկերներին։ Անգամ նրանց ինտելեկտի մակարդակը պետք է որ բավարարի՝ գիտակցելու համար, որ այդ հայտարարությունների պատճառով երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Կառավարության շատ անդամներ կայացնում են այնպիսի հակաօրինական որոշումներ, ներգրավվում են այնպիսի կոռուպցիոն գործարքներում, որոնց համար նույնպես վաղ թե ուշ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Դատական իշխանությունը մեծ մասամբ ներգրավված է ակնհայտ հակաօրինական գործընթացում, դատավորների՝ օրենքի հետ աղերս չունեցող վճիռներով անազատության մեջ են գտնվում տասնյակ քաղբանտարկյալներ, և նրանց թիվը սրընթաց աճում է։ Ակնհայտ է, որ այդպիսի վճիռներ կայացնող դատավորները քաջ գիտակցում են, որ երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Խորհրդարանի իշխանական պատգամավորների մի մասը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական, հակաարցախյան այնպիսի հայտարարություններով, որոնց համար երբևէ նրանց հետևից գնալու են։ Առնվազն, բայց ոչ միայն իրավապահ մարմիննները։ Այդպիսի հայտարարություններ անողների գոնե մի մասը, գոնե գործարար հատվածը գիտակցում է դա, բայց շարունակում է անել։

Նույն ֆենոմենը գործում է, առանց բացառության, բոլոր ոլորտներում՝ դիվանագետներից մինչև կրթության համակարգ, դատախազությունից մինչև զինված ուժեր։ Այդ ֆենոմենի, իսկ իրականում՝ հակաֆենոմենի հիմքում ընկած է «կարմիր գծեր» հատելու իրողությունը․ ամենատարբեր համակարգերի ներկայացուցիչներն իրենց գործողություններով անցնում են օրենքի ու հանրային բարոյականության սահմաններն այնքան ու այնպես, որ ապագայում ունենալու են լրջագույն խնդիրներ ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, համակեցության տիրույթներում։

Անմտություն կլինի մտածել, որ այդ մարդիկ, որոնց մեջ կան տասնյակ, հարյուրավոր ուսյալներ, փորձառուներ ու բանիմացներ, այդ գծերը հատում են՝ չգիտակցելով ապագայում դրա հետևանքները։ Հետևաբար՝ խելամիտ չէ մտածել նաև, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, դատական իշխանության հետևողական այլասերումն իներցիոն գործընթաց է, և յուրաքանչյուրը «կարմիր գիծ» է հատում սեփական նախաձեռնությամբ։ Շատ ավելի հավանական է, որ այդ այլասերումը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հետևողական, մեթոդական, հաշվարկված գործընթաց է։ Իսկ դրա նպատակն այն է, որպեսզի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում, բոլոր ոլորտներում լինեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր իրենց ոչ միայն ներկա բարեկեցությունը, այլ, որ ավելի կարևոր է՝ ապագա անվտանգությունն ու անձեռնմխելիությունը կապում են միայն ու բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության հետ։

Այլ կերպ ասած, նա ստեղծում է հանցակիցների մեծ բանակ, ովքեր ամեն ինչի պատրաստ կլինեն՝ իր իսկ իշխանությունը ու այդպիսով՝ իրենց անձնական անվտանգությունը պահպանելու համար։ Սա բոլոր ավտորիտար իշխանությունների գոյության ու երկարակեցության բանաձևերից մեկն է՝ ստեղծել հանցագործների հիերարխիկ բուրգ, որի յուրաքանչյուր մակարդակի անդամներն անհրաժեշտության դեպքում կանեն ամեն ինչ՝ բուրգի գագաթի ու դրանով նաև՝ բուրգի ամբողջականության պահպանության համար։

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում։

Հարություն Ավետիսյան

Գլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներ