Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքի վտանգավոր ծրագիրը ՀՀ–ի համար. ի՞նչ հետևանք կունենա ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ–ի առանցքային դեմքերը հայտարարում են, որ անհրաժեշտ է դիվերսիֆկացնել էներգետիկ ոլորտը և որ գազի շուկայում ՌԴ-ից կախվածությունը պետք է հաղաթահարվի։ Դրա հետ մեկտեղ, ՀՀ իշխանությունները ցանկանում են ձևավորել կարծիք, որ ռուսական գազից հրաժարվելու դեպքում Արևմուտքը մեզ կախարդական փայտիկի շարժումով էներգետիկ անկախություն կնվիրի, դե գազն էլ Հայաստան մտնելու է անչափ էժան գներով: Միայն թե հարց է առաջանում՝ իսկ ինչի կամ ում հաշվին Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն, պետք է Փաշինյանին տա այդ էներգետիկ անկախությունը, մի դեպքում, երբ, օրինակ, Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, բնական գազի սպառման շուրջ 50%-ն ապահովում է ռուսական գազի հաշվին։ Եվ հենց այստեղ է, ինչպես ասում են, թաղված շան գլուխը։ Արդյո՞ք պատահական է, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն բացառում Ադրբեջանից գազ գնալու հնարավորությունը և պնդում, թե ադրբեջանական գազն ավելի մատչելի գին կունենա։  Ստացվում է, որ Արևմուտքը պատրաստվում է Փաշինյանի ձեռքով ՌԴ-ին դուրս մղել ՀՀ էներգետիկ ոլորտից՝ փոխարենը որպես այլընտրանք առաջարկելով .... ադրբեջանական գազը:

Իսկ այժմ փաստերով վեր հանենք՝ արդյո՞ք ռուսական գազից հրաժարվելն իսկապես Հայաստանին դիվիդենտներ է տալու, թե հակառակը՝ ՀՀ տնտեսությունը հայտնվելու է կատաստրոֆիկ վիճակում: Եվ այսպես՝ գաղտնիք չէ, որ գործող գազամուղով Հայաստանը հնարավորություն ունի ՌԴ-ից ստանալ 2.5-3 միլիարդ խմ գազ: Այսօր ստանում ենք տարեկան մինչև 2 միլիարդ: Ռուսաստանը մեզ գազ վաճառում է խմ-ի համար 165 դոլար գնով սահմանին, մինչդեռ, ըստ տնտեսագետների, Ադրբեջանից գազ գնելը, մեղմ ասած, էժան հաճույք չի լինելու,  Բաքուն մեզ այն վաճառելու է 650 դոլար գնով, միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանը մեզ  վրա այն 4-5 անգամ թանկ վաճառի, քանի որ վաճառելու է արտահերթ:

Բացի այդ, Ադրբեջանից գազ Հայաստանը կարող է ստանալ մի քանի պայմանով, որոնցից առաջինն այն է, որ Հայաստանը պետք է կառուցի 50 կմ գազամուղ, այսինքն՝ այստեղ լրջագույն հավելյալ ծախսերի հետ ենք առնչվելու։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ մեծ ծավալի գազ Ադրբեջանը Հայաստանին տալ չի կարղ, որովհետև Հայաստանին գազ տալ՝ նշանակում է կտրել Եվրոպայից, ինչն իր հերթին արդեն Եվրոպան թույլ չի տա։ Ադրբեջանի գազը մինչև 2035թ. պատվիրակված է: Սա նշանակում է, որ մենք Ադրբեջանից կես միլիարդ խմ-ից ավել գազ չենք կարող ստանալ և բնական է, որ դա չի ծածկելու մեր պահանջարկը: Եվ սա դեռ ամենը չէ:  Եվ վերջապես, ադրբեջանական գազը քաղաքական գազ է, որովհետև եթե նա մեզ գազ է տալիս, ցանկացած պահի կարող է և չտալ, և Հայաստանի տնտեսությունը կկանգնի:

Արևմուտքի մոտիվացիան պարզ է և հասկանալի՝ ամեն գնով նվազեցնել ՌԴ ներկայությունը և ազդեցությունը ՀՀ-ում, Հայաստանի իշխանություններն էլ հոժարակամ պատրաստ են երկրի էներգետիկ անվտանգությունը կախվածության մեջ դնել թշնամի երկրի քմահաճույքներից՝ ազդեցության հսկայական գործիքակազմ տալով Բաքվին՝ ընդդեմ Երևանի: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս սցենարի իրագործման դեպքում ՌԴ-ն տուժելու է, ապա նա չարաչար սխալվում է:  Հայաստանի 1 տարվա գազի իրացման ծավալները «Գազպրոմի» ընդհանուր նորմատիվային կորուստների չնչին մասն են կազմում։ Հետևաբար Մոսկվան կարող է Հայաստանին ընդհանրապես գազ չմատակարարել, քանի որ «Գազպրոմը» գլոբալ բիզնեսում դրանից շատ մեծ կորուստ չի կրի:

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը