Երևան, 21.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչի՞ մասին էր ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա ճառը՝ ԱԺ ամբիոնից: Նկատի ունենք նրա ելույթի հատկապես դատ-դատաստանին, դատարաններին, դատավարությունների ձգձգումներին վերաբերող հատվածը, որը փաստացի կառավարության նիստերից մեկում սկանդալային հրահանգ-ելույթի շարունակությունն էր: Մեծ հաշվով, դա գրեթե անսքող, այսինքն՝ վատ քողարկված, տո՛, կոնկրետ հատվածներում ոչ էլ քողարկված հրահանգ էր առ դատավորները: Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր է գալիս այն հանգամանքը, որ ինքը, չունենալով դրա իրավունքը, չարաշահելով զբաղեցրած պաշտոնը, հրահանգներ է իջեցնում դատական համակարգին, դատավորներին, թե ինչն ինչպես անեն, ում դատեն, ում չդատեն, ինչ արագությամբ դատեն, ինչպիսի դատավճիռներ կայացնեն:

Օրինակ՝ նա ասում է, ավելի ճիշտ, կներեք, մուննաթ է գալիս, թե՝«աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»: Չէ, հասկանում ենք, որ այդ դիսոնանսը հասարակության շրջանում չէ, այլ ինքն է նեղվում, որ իր իսկ հրահանգով ու իրեն դուր գալու համար արված այդ «աղմուկ-աղաղակով ձերբակալությունները», այդ «մասկի շոուները», այդ «ասֆալտին փռելը», այդ ամենը հատուկ նկարելն ու տարածելը կարճաժամկետ էֆեկտ են ունենում, և հասարակությունը արագ տեսնում է, թե ինչ փուչիկ գործերի հետ գործ ունենք: Մի խոսքով, պարզ է, թե ինչ էր երեկ ուզում ասել Փաշինյանը, գործնականում դատավորների վրա ճնշում էր գործադրում, թե՝ «արագ-արագ դատեք, միայն մեղադրական դատավճիռներ ընդունեք, ոչ մեկին կալանքից բաց մի թողեք»:

Դե, բանտաոստիկանական ռեժիմ է, ուրիշ ինչ պիտի անեին: Մնում է, որ եժովյան «տրոյկաներ» ներդնեն: Հա, երեկ Փաշինյանը նաև իր իշխանության ոչ վաղուցվա փառահեղ անցյալն էր հիշել: Ասաց, թե՝ 2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակել էին... «արդարադատության դռները բացելու համար»: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող մարդ է մահացել, դատարանի դահլիճում շինծու գործով մեղադրվող է մահացել, կամ նրան հասցրել են մահվան: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում «նորմա» են դարձել կամայական կալանավորումները, կալանքով խոշտանգելը, վատառողջ մարդկանց նպատակային կերպով բանտային պայմաններում պահելը...

Իսկ ինչ վերաբերում է 2019-ին դատարանների շրջափակմանը, ապա դա ոչ թե «արդարադատության դռները բացելու» ակցիա էր, այլ դատական համակարգը գործադիր իշխանության կրնկի տակ կոխելու քաղաքական ակտ: Դա իշխանության թևերից մեկը զավթելու, ըստ էության, իշխանազավթում իրականացնելու նպատակ հետապնդող վայրագ գործողություն էր՝ իր հետագա ծանր դրսևորումներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԳուրգեն Մադոյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերինԹբիլիսիում բողոքի ցույցեր են․ երթևեկությունը կաթվածահար է (տեսանյութ) Օրենբուրգի մարզում ավելի քան 16 հազար բաժանորդ կմնա առանց գազիԵրևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր 4,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստանում Ինչպես է Տիգրան Համասյանի դաշնամուրն ուղղաթիռով տեղափոխվել Խուստուփի լանջեր (տեսանյութ) Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը. ՊեսկովՓաշինյանն ակնարկել է Պուտինի հետ հանդիպման մասին Երևանում 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը, ապա գնացել Կիևյան կամուրջ և այնտեղից իրեն ցած նետելՄիկրոավտոբուսը բախվել է բեռնատարին․13 ուղևոր տուժել է (տեսանյութ) Հրդեհ «Աղին» կայարանի մոտ գտնվող քարշային ենթակայանումԳերմանիայում կարկուտի պատճառով բախվել են գրեթե 30 ավտոմեքենա․ տասնյակ վիրավորներ կանՇառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ «Քանի ժամ է` հարսը սպասում է»․ տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար (տեսանյութ) Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը