Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատավորը դիմում է ծնողներին սպանած ոճրագործին.

-Ամբաստանյա՛լ, ձեր վերջին խոսքը:

-Քաղաքացի՛ դատավոր, ծնողազուրկ տղա եմ, խնդրում եմ՝ մեղմ վերաբերվեք...

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե ինքն ու իր ՔՊ-ն ոչ մի «իզմ» չունեն: Ասել կուզի՝ ոչ մի հայտնի քաղաքական գաղափարաբանության, ուսմունքի կողմնակից չեն կամ այլևայլ ուսմունքների, դրանցից մեկնումեկի կրողները չեն: Ինչպես միշտ, այդ հարցում էլ է նա կեղծել: Իրականում Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ որպես «թիմ» հավաքվածները, ի լրումն ամենի, ունեն մի առանցքային «իզմ», որը քիչ է ասել, թե կրում են իրենց մեջ կամ դրա կողմնակիցն են: Այդ «իզմ»-ն իրենց դավանանքն է, և դա ցինիզմն է: Փաշինյանը սիրում է մեր երկրի տարածքը որոշել... խորհրդային տարիների հանրագիտարաններով: Պետության տարածքն, իհարկե, հանրագիտարանով չեն որոշում, դա ոչ միայն անհեթեթ է, այլև ավելին է, քան պարզապես սխալը: Բայց, եթե նա երկրի տարածքը որոշելիս առաջնորդվում է սովետական հանրագիտարաններով, այսինքն՝ դրանք նրա համար անվիճարկելի են ու հեղինակավոր, ապա հենց հանրագիտարանին էլ «դիմենք»: Ի՞նչ է ցինիզմը՝ փաշինյանականների դավանանքը:

«Ցինիզմը... արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական մշակույթի, հոգևոր, բարոյական և այլ արժեքների հանդեպ»: Շարունակե՞նք: Սիրով. «Ցինիկությունն արհամարհական, նիհիլիստական վերաբերմունք է մշակութային, հոգևոր, հատկապես բարոյական, ճանաչված սկզբունքների, մարդու արժանապատվության գաղափարի, ինչպես և պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ, արտահայտվում է հանդուգն ծաղրանքի, գռեհիկ շիտակության, անպատկառության ձևով։ Ցինիկությունը բնորոշ է այն մարդկանց, որոնք բոլոր հնարավոր, այդ թվում՝ անբարոյական միջոցներով ձգտում են շահի...»: Ճանաչեցի՞ք: Այնպես է նկարագրած, որ կարծես ինչ-որ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ֆոտո-ռոբոտը անել: Բայց մի քիչ էլ շարունակենք. «Համոզմունքներում և հանրային վարքում ցինիզմը բնորոշ է անձանց, որոնք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ իրենց անձնական նպատակներին հասնելու համար»: Այսպես երկար կարելի է «փիլիսոփայել», բայց եկեք տեսությունից սահուն անցնենք նույն Փաշինյանի համառ ու հետևողական ջանքերի հետևանքով դառնաղիագույն դարձած իրականությանը:

Տեսեք, նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ: Փաշինյանը, հարկավ, դրա արժանի պատասխանն ստացավ, բայց հարցն այս դեպքում փաշինյանական հերթական արտահայտության հերթական հերքման մասին չէ, այլ ցինիզմի: Այն ցինիզմի, որը Փաշինյանն այնքան հաճախակի է դրսևորում, որ իսկապես էլ կարելի է դա նրա դավանանքը կամ «կրեդոն» համարել:

Տեսեք. «Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում: Չի լինում, որովհետև այդ «կարմիր գծերը» նա վաղուց է հատել ու բացարձակապես ոչ մի բարդույթ, ոչ մի այնպիսի բան, որին մարդիկ սովորաբար «խղճի խայթ» են ասում, ոչ մի պատասխանատվության զգացում, ոչ մի բարոյական արգելակ այլևս չունի: Եթե, իհարկե, երբևէ ունեցել է: Իսկ եթե ունեցել էլ է, ապա շատ վաղուց կորցրել է: Նիկոլ Փաշինյանն իր վարած «քաղաքականությամբ» Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմական աղետի: Ավելին, անկարողության կամ որևէ այլ պատճառով, որն այս հրապարակման մեջ արծարծելու ցանկություն չունենք, այդ պատերազմի ընթացքը կառավարեց այնքան սխալ ու անտաղանդ կերպով, որ հայկական ուժերը սարսափելի կորուստներ ունեցան, միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու ռազմամթերք մնաց թշնամուն, հանրագումարում՝ Արցախը՝ բնիկ հայերի բազմահազարամյա բնօրրանը, հայաթափվեց: Ցինիզմի ճչան օրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Արցախը Հայաստան է, ու՝ վերջ» հայտարարությամբ, ըստ էության, պատերազմի ազդանշան տվեց Ալիևին ու Էրդողանին: Ապա նույն այդ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 1 տարի անընդհատ հայտարարում է, թե Արցախը ադրբեջանական տարածք է:

Վերադառնալով Փաշինյանի հիմնական «իզմ»-ի թարմ դրսևորումներին՝ արժե ուշադրություն դարձնել ևս երկու բնութագրական հանգամանքի: Նախ՝ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռանում» է, որ ինքը վաղուց ՀՀ վարչապետի պաշտոնում է, այլ ոչ թե առիթ-անառիթ ԱԺ ամբիոնի խոսափողի մոտ վազող աղմկոտ ու սկանդալային «ընդդիմադիր պատգամավոր»: Ու ամեն անգամ, երբ նրանից որևէ բանի վերաբերյալ պատասխան են պահանջում, նա, իր մանիպուլ յատիվ գործելակերպին համապատասխան, «խոսքը կտուրն է գցում», թե՝ «նախկինները, նախկինները, նախկինները...»: Այնքան են ասել, որ դա ՔՊ-ի շարքային վկաների շրջանում արդեն դրսևորվում է որպես իրականության ընկալման ակնհայտ խեղում: Այն աստիճան, որ հազարավոր զոհերի պայմաններում շարքային նիկոլականները դա համարում են «ստից բան», բայց պատրաստ են փրփրաբերան անհեթեթագույն «պնդումներ» անել... 25, 30, նույնիսկ 100 տարի առաջ եղած այս կամ այն դեպքի կամ իրադարձության մասին:

Ինչ վերաբերում է այդ շարքայինների պաշտամունքի առարկային՝ Նիկոլ Փաշինյանին, ապա նա, «մոռանալով» իր վարչապետ լինելն ու այդ վարչապետության շրջանում եղած աղաղակող խայտառակությունները, էլի սկսեց պտտել հին ու վաղուց փչացած սկավառակը: Ու խոսում է մեկը, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող կալանավոր է մահացել, դատարանի դահլիճում մահացել է փաշինյանական ռեժիմի կողմից նպատակային հետապնդվող հակաիշխանական հանրային գործիչ, կասկածելի ու խորհրդավոր պայմաններում սպանվել կամ մահացել են նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, դեռ մյուսների մասին չենք ասում, որի պաշտոնավարման շրջանում նույնիսկ ֆեյսբուքյան գրառումն է քրեական հետապնդման, նույնիսկ կալանքի պատճառ դառնում:

Սա հենց ցինիզմ է, որ կա: Ու, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, որի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Ավելին, Նիկոլ Փաշինյանը վրաերթի ենթարկված կնոջը թողել է անօգնական վիճակում, փողոցում ընկած ու արագությամբ հեռացել կամ փախել է դեպքի վայրից: Սա մի այնպիսի վարմունք է, որ ինչ հավատի կամ կրոնի էլ որևէ մեկը լինի, ինչ էլ թոթովի կամ գոռգոռա, դրա համար ոչ մի ներում չկա ու չի լինելու: Մարդիկ կարող են մոռանալ: Աստված կամ, եթե կուզեք՝ կյանքը, երբեք չի ներում: Ի դեպ, ոչ այս կյանքում, ոչ էլ՝ այն: Ի դեպ, ցինիզմին համակերպվելը նույնպես չի ներվում, էլ չասած, որ դրա համար թանկ են վճարում արդեն բոլորը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը Անդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր 38-ամյա կինը ապակիով այլանդակել է քրոջ դեմքըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՌԴ-ն ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները Ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում երկրի վարչապետըԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՄայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԹոշակառուների համար փոփոխություններ կլինենԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ ծեծկռտուք են սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎթար է. ջուր չի լինելու Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Մայիսի 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ ՌԴ ԱԳՆ