Երևան, 21.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզ ծանոթացրել են մեր համատեղ ընկերները: Շփվել ենք շատ կարճ՝ մոտ երեք ամիս, 2010 թ. դեկտեմբերին ընտանիք կազմել: Ապրում էինք Դիլիջանում՝ Կարենի հայրական տանը, նա այդ ժամանակ ծառայում էր այնտեղ, հետո տեղափոխվեց Իջևանի զորամաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը՝ Արևիկը:

Նշում է՝ միասին շատ երջանիկ կյանքով են ապրել. «2015 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2019 թ.-ին՝ փոքրը»: Երբ Արևիկը խոսում է ամուսնու մարդ տեսակի մասին, շեշտադրում է նրա կարգապահ ու հանգիստ անձնավորություն լինելը: «Նրա մասին բոլորն են շատ մեծ ցավով խոսում, ափսոսում, որ զոհվեց այս պատերազմում: Առաջին հերթին նա մարդ էր իր տեսակով: Չափազանց լավ որդի՝ իր ծնողների համար, կատարյալ ամուսին՝ իմ համար, և լավ հայր՝ իր բալիկների համար, լավ ընկեր էր, որտեղ էլ ծառայել է աշխատանքի բերումով, բոլորը միաբերան կասեն, որ Կարենը հրաշալի մարդ էր, և որևէ պաշտոն չի ստիպել նրան փոխել իր տեսակը: Բնավորությամբ շատ խստապահանջ էր: Թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում ամեն ինչ պետք է անթերի լիներ»,-նշում է զրուցակիցս:

Երբ հարցնում եմ զինվորական դառնալու որոշման մասին, Արևիկը վերհիշում է Կարենի ծնողների խոսքերը՝ ինքը սիրել է, ինքն էլ ընտրել է այդ ուղին. «Երբ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որոշում է կայացրել, որ պետք է ծառայի սահմանին: Ծառայել է Մովսես գյուղում, հետո տեղափոխվել հայրենի Դիլիջան, այնուհետև՝ Իջևանի զորամաս: Նա ամեն օր դիրքերում էր: Առավոտյան շուտ գնում էր, երեկոյան ուշ ժամի վերադառնում տուն»: Նախքան 44-օրյա պատերազմը, 2020 թ. հուլիսին անհանգիստ էր նաև Տավուշում, ռազմական գործողությունների հետևանքով հայկական բանակն, ավաղ, մարդկային կորուստներ ունեցավ: Կարենն իր դիվիզիոնով ևս եղել է այնտեղ:

«Եթե անգամ ես իրեն հարցեր էի տալիս, չէր պատասխանում դրանց, քանի որ չէր ցանկանում անհանգստացնել, միշտ ասում էր՝ մի ծանրաբեռնիր քեզ, դու երեխաների դաստիարակությամբ զբաղվիր. «Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ եղել է ու լինելու է, մեր հողը մերն է լինելու»: Երևի ոչ մեկը չի էլ մտածել, որ մեր կյանքում նման շրջադարձեր կլինեն»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: Կարենը կնոջը չի ասում Արցախ մեկնելու մասին: Արևիկը նշում է՝ չասելու պատճառն այն էր, որ ինքը չանհանգստանար: «Հուլիսյան դեպքերից հետո Կարենը շատ քիչ էր լինում տանը: Այդ ամսվանից սկսած, կարծես ամեն ինչ իրար էր խառնվել: Անտրամադիր էր դարձել, շատ էր հոգնում: Երևի նաև սրտի խորքում զգում էր, որ ինչ-որ ավելի մեծ բան է լինելու, ինչից խուսափել չենք կարողանալու: Իր հրամանը եղել է հոկտեմբերի 1-ին: Հրաման է ստացել, որ իր դիվիզիոնը պետք է լինի Արցախում: Իր դիվիզիոնի հրետանու պետի՝ Հովհաննես Գզողյանի հետ հոկտեմբերի 1-ի գիշերը մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 2-ին շատ մեծ դժվարությամբ հասել էին այնտեղ: Իրենց զինվորներին տարել են ուրիշ վայր, իսկ իրենց ասել են, որ պետք է ուղևորվեն Մատաղիսի դիրքեր: Մեքենայի մեջ եղել են Կարենը, հրետանու պետը, վարորդը և իր երկու, ինչպես ինքն էր ասում, գերազանցիկ զինվորները: Թշնամին այդ վայրում դարանակալած է եղել, հինգն էլ զոհվել են նույն վայրում»:

Կարենը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում: Կինն ասում է՝ շատ երկար են փնտրել ամուսնուն, չէին գտնում: ««Գտանք» հունվարի վերջին, հուղարկավորել ենք փետրվարի մեկին: Ասում էին, որ, հնարավոր է, գերեվարվել է, բայց դրան չէի հավատում, դա անհնար էր: ԴՆԹ-ի միջոցով է հաստատվել իր ինքնությունը: Ես չէի հավատում, մեզ ասացին, որ եթե երեխա ունի, կարող եք նորից թեստ հանձնել: Հանձնեցինք, հաստատվեց, որ Կարենն է»: Մինչ պատերազմը Կարեն Հակոբյանը գերատեսչական բազմաթիվ մեդալների է արժանացել: «Միշտ ասում էի՝ մի քիչ հպարտացիր քո ստացած մեդալներով ու պատվոգրերով: Իսկ Կարենն ընդամենն արձագանքում էր՝ այո, ինձ արժանացրել են մեդալների, բայց սա ամենափոքր բանն է, որ անում ենք մեր փոքր հայրենիքի համար: Արժանացել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, նաև «Անբասիր ծառայության համար» մեդալի»: Կյանքը շարունակվում է, բոլորն են շարունակում իրենց կյանքը: Սրանք մեր զրույցների ժամանակ հաճախ հնչող մտքերից են:

«Շարունակում ենք մեր կյանքը, ապրում ենք, բայց ոչ առաջվա նման, շատ մեծ դժվարությամբ: Շատ դժվար ենք ապրում առանց Կարենի: Մենք հասուն ենք, գիտակցում ենք, թե ինչ ենք կորցրել, կորցրել ենք մեր կյանքի ամենակարևոր մարդկանց, բայց երեխաների հարցերին պատասխանելը բարդ է: Մեծ աղջիկս ինը տարեկան է, վաղուց արդեն ամեն ինչ հասկացել է և գրեթե հարցեր չի տալիս, բայց փոքր աղջկաս հարցերն անսպառ են՝ «պապան ո՞ւր է, դու գիտե՞ս իր համարը, զանգեմ ու խոսեմ հետը»: Մեր երկու աղջիկն էլ զգում են իրենց հայրիկի կարիքը: Երբ ինչ-որ միջոցառումների էին հրավիրում, մեծ աղջիկս անգամ չէր ցանկանում մասնակցել՝ «չեմ ուզում հերոսի աղջիկ լինել, ուզում եմ հայրիկս մեր կողքին լինի»:

Ինձ համար շարժիչ ուժ են դարձել իմ աղջիկները, մտածում եմ՝ ինչ կաներ Կարենը մեզ համար, մեր աղջիկների համար, և փորձում եմ այդ ուղով ընթանալ, ամեն ինչ անել, որ որևէ բանի կարիք չունենան, ուրախանան ամեն փոքր մանրուքով: Այսօր ես թե՛ մայր եմ, թե՛ հայր: Եթե ես կոտրվեմ, իրենք էլ են կոտրվելու: Փորձում եմ ուժեղ լինել, մի փոքր ցրվում եմ աշխատանքի շնորհիվ, բայց երբ տուն եմ վերադառնում, ամեն ինչ, կարծես, գլխիվայր շրջվում է: Երբ ամենափոքր դժվարության ես հանդիպում, իր կարիքն ես զգում: Ամեն վայրկյան եմ իր կարիքը զգում: Միայն այն, որ երեխաների ձեռքը բռներ, ու միասին այգի գնայինք, այնքան կարևոր բան էր մեր կյանքում: Ամենամեծ դժվարությունն այսօր իր բացակայությունն է, դժբախտաբար, այլևս ոչինչ անել չենք կարող»: Երբ արդեն նյութը պատրաստ էր, այն գրելու ու վերընթերցելու պահերին Արևիկի խոսքերն ականջներիս մեջ էին՝ «Կարենը հայրենիքը վեր դասեց ամեն ինչից»: Ու որքան նման զինվորականներ, որոնք Հայկական բանակի հիմքում էին, բանակի բազկի ուժն էին, թշնամու սարսափը, հայրենիքը վեր դասեցին ընտանիքից ու հնարավոր ամեն ինչից:

Հ. Գ. - ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է այլ մեդալների ևս: Հուղարկավորված է Դիլիջանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԳուրգեն Մադոյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերինԹբիլիսիում բողոքի ցույցեր են․ երթևեկությունը կաթվածահար է (տեսանյութ) Օրենբուրգի մարզում ավելի քան 16 հազար բաժանորդ կմնա առանց գազիԵրևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր 4,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստանում Ինչպես է Տիգրան Համասյանի դաշնամուրն ուղղաթիռով տեղափոխվել Խուստուփի լանջեր (տեսանյութ) Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը. ՊեսկովՓաշինյանն ակնարկել է Պուտինի հետ հանդիպման մասին Երևանում 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը, ապա գնացել Կիևյան կամուրջ և այնտեղից իրեն ցած նետելՄիկրոավտոբուսը բախվել է բեռնատարին․13 ուղևոր տուժել է (տեսանյութ) Հրդեհ «Աղին» կայարանի մոտ գտնվող քարշային ենթակայանումԳերմանիայում կարկուտի պատճառով բախվել են գրեթե 30 ավտոմեքենա․ տասնյակ վիրավորներ կանՇառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ «Քանի ժամ է` հարսը սպասում է»․ տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար (տեսանյութ) Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան