Երևան, 19.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Ինչու՞ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում ասել է, թե «հույս կա, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար»։ Նա նաև նշել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը վճռորոշ նշանակություն ունի», և, հավանաբար, «մոտ ապագայում այդ շոշափելի քայլը կիրականացվի»։

Մենք ուշադրություն դարձրինք այդ հատվածի վրա հետևյալ պատճառներով: Սաֆարյանը կրկնել է այն, ինչ նախկինում ասել էր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի լսումների ժամանակ. «Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կյանքի կոչել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո ձեռք բերված՝ երկրների միջև սահմանի բացման մասին պայմանավորվածությունները»։ Ավելի վաղ, ելույթ ունենալով Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, նա հստակեցրել էր իր դիրքորոշումը, որ «նախկինում էլ է եղել նման ակտիվ երկխոսություն, չնայած այն հանգամանքին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով հաջողություններ չեն գրանցվել»։

Բայց փաստն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ երկրների միջև սահմանի բացման բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները փաթեթային բնույթ են կրում։ Այդ գործողությունը՝ սահմանի բացումը, պայմանավորված է երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 1-ին 35 տարվա մեջ առաջին անգամ սահմանը ժամանակավորապես բացվեց, որպեսզի Հայաստանից մարդասիրական օգնությունը հասնի Թուրքիայի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն այդ ժամանակ այցելեց Անկարա, վստահեցրեց, որ կողմերը պայմանավորվել են «արագացնել հարաբերությունները կարգավորելու միջոցառումները»։ Դրանից հետո Հայաստանը վերանորոգել և վերազինել է Մարգարայի անցակետը, և նշվել է, որ սահմանը կարող է բացվել 2023 թվականի ամռանը «զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին»։ Սակայն երկու երկրների սահմանը դեռ փակ է։

Ըստ Փաշինյանի, ստացվում է, որ Թուրքիան, որը որոշել էր մինչ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացել սահմանը, նահանջել է նախկին պայմանավորվածություններից։ Պաշտոնական մակարդակով Անկարան իր դիրքորոշումը բացատրել է այսպես. «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացումը, ամբողջությամբ կախված է պաշտոնական Երևանի քայլերից: Տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եթե խելամիտ մոտեցում լինի, ապա այդ գործընթացում կոնկրետ առաջընթաց կլինի, ընդհուպ մինչև սահմանի բացումը»։ Բայց տարածաշրջանում ի՞նչ «նոր իրավիճակի» մասին են խոսում Անկարայում: Եթե փակագծերը բացենք, մի՞թե խոսքը Ադրբեջանի համար հաղթական երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքների, նախկինում կորցրած շրջաններն իր վերահսկողության ներքո վերադարձնելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրների և նույնիսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների մասին է։

Համենայն դեպս, հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել: Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։ Այժմ Թուրքիայի հետ սահմանները բացելու Հայաստանի ցանկությունը պետք է դիտարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում։ Ներկա իրավիճակում, կապված հատկապես Մերձավոր Արևելքում Իսրայելի և Համասի պատերազմի հետ, Թուրքիային ձեռնտու չէ հայկական «խաղաքարտը» խաղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ։

Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները շրջում է ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), ընդ որում՝ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության։ Հենց այդ ուղու վրա է հնարավոր ստորագրել և՛ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, և՛ համաձայնագիր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Բայց իրադարձությունների այս զարգացումը նախատեսում է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի վեկտորների փոփոխություն։

Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ին Բաքու կատարած այցի ժամանակ ասել էր, որ Հայաստանը չի կարողանում պատշաճ գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները՝ հավելելով, որ «3+2» հարթակը «լավ ձևաչափ է տարածաշրջանում խնդիրների լուծման և խաղաղության հասնելու համար»։ Նման կարծիք է հնչել նաև Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Ավելին, առաջարկվող նոր աշխարհաքաղաքական մոդելը խոստանում է բաց և տնտեսական համագործակցություն տարածաշրջանի երկրների և համաշխարհային խոշոր խաղացողների, այդ թվում՝ Չինաստանի միջև։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցելով»։

Այսինքն, Հայաստանն այժմ չունի որոշումների ընտրության լայն շրջանակ և մղվում է արտաքին քաղաքականության «տարածաշրջանայնացման», այլ ոչ թե «արևմտականացման»։ Եվ այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի հետ սահմանը կողպված է մնալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արսենալը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ) Կանադայում երկնաքարը մխրճվել է տան մուտքի դռանը Գիտնականները 60 տարի առաջ կորցրած համակարգչային ծածկագրից վերակենդանացրել են աշխարհի առաջին չաթբոտը Ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել «Բանակում» հեռուստասերիալի դերասանները 15 տարի անց կրկին հանդիպել են «Փորձում եմ կտրվել սոցիալական հարթակից, շփվել մարդկանց հետ, ժամանակ անցկացնել սիրելիիս հետ». Եվա Բաղդասարյան Թրամփն իր սեփական կրիպտոարժույթն է թողարկել. դրա շուկայական կապիտալը միլիարդավոր դոլարների է հասել 22-ամյա հարբած վարորդը փորձել է փախչել ոստիկաններից, բայց մխրճվել է գետի մեջ Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են տարածաշրջանին խաղաղություն և կայունություն բերել. Փեզեշքիան Ուկրաինացի Կուլակովը՝ «Փյունիկի» նոր սպորտային տնօրեն Ավելի քան 10,000 միլիոնատերեր անցյալ տարի լքել են Մեծ Բրիտանիան. New World Wealth Հութիները պնդում են` հրթիռով հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 36 ժամ ջուր չի լինելու «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն Նիգերիայում տանկերի պայթյունի հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել Առանձին շրջաններում սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Մադրիդի «Աթլետիկոյի» անսպասելի պարտությունը (տեսանյութ) ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Վերանայվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները Վառվեց Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը Նախատեսվում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թել Ավիվի կենտրոնում սպանվել է անցորդների վրա դանակով հարձակված 19-ամյա պաղեստինցին Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ լուսանկարներ է հրապարակել Դաշտադեմ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ Կա՞ արդյոք պատերազմի վտանգ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. պարզաբանում է փորձագետը Վնասվածքից հետո Արմանը կստանա՞ տիտղոսային պայքարի հնարավորություն․ հայտնի են մանրամասները Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հարավային Կովկասում խաղաղության օգուտների մասին Խոշոր ավտովթար Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում․ երթևեկությունը կաթվածահար վիճակում է (տեսանյութ) Սուրբ ծնունդը՝ կրակահերթերի ուղեկցությամբ, ապաստարաններում. ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելում այս պահին Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International AusOpen․ 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը Երեւանյան լճից փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դուրս են բերել տղամարդու դի Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում․ ԱՄՆ դեսպանատուն Իսպանիայում լեռնադահուկային հանգստավայրում ընկել է ամբարձիչ վերելակը. 9 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանք Ինչի հետևանքով են զոhվել Իրանի նախկին նախագահն ու նրա ուղեկիցները․ նոր հայտարարություն Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Դատապարտում եմ կեղծ դատավարությունները և Պետքարտուղարությանը կոչ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ. Տիտուս Ջրանցքն ընկած մեքենայի կին ուղևորներից մեկը մաhացել է, մյուսը կլինիկական մաhվան վիճակում է (տեսանյութ) Բաքվում շարունակվում են ապօրինի «դատավարությունները»․ Վրաստանի հայ համայնքը նամակ է հանձնել ՄԱԿ-ին ԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք ՉալաբյանԶարհուրելի, բայց գեղեցիկ պատկեր. ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ Սպանված 33-ամյա տղայի հարազատները հուղարկավորությունից վերադարձել, մտել են կասկածյալի տուն. վենդետան կանխվել էԷլեկտրական «BYD» մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. Shamshyan