Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի քաղաքական դաշտի տևական ապականման պայմաններում ողջամիտ ու փաստարկված խոսքը հաճախ բարդ է ճանապարհ հարթում դեպի հանրային գիտակցություն, թեև հենց դա է միակ ուղին՝ Հայաստանի վերափոխման ու վերածննդի։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ծավալուն հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег"), հենց այդ շարքից կարելի է համարել, միաժամանակ փաստել, որ այն զգալի ազդակ է դարձել, նաև մտորելու առիթ տվել հանրային լայն շրջանակներին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, որը հոկտեմբերին ցնցեց քաղաքական դաշտը իր տեսաուղերձով, անդրադառնում է օրախնդիր տարատեսակ հարցերի, ներկայացնում իր մոտեցումները հայկական բանակի, Հայաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժերի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և առավել զարգացնելու ուղղությամբ։ Իր խոսքում Արշակ Կարապետյանը նշում է, որ դեռ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանին վկաների ներկայությամբ ասել է0, որ նա չպետք է դառնա ՀՀ վարչապետ, հակառակ պայմաններում աղետն անխուսափելի է։ Ըստ Կարապետյանի, ինքն այլ կերպ էր տեսնում Հայաստանի ազգային անվտանգությունը` պաշտպանվելու, ում հետ ընկերություն անելու ուղիները։

Այսօրյա իրողությունների մեջ առանցքային հարցերից մեկն Ադրբեջանի նոր մարտահրավերներին դիմագրավելու կարողությունն է։ «Հայաստանի պատրաստ լինելը կախված է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունից, ըստ որի պետք է կառուցվի այդ դիմադրությունը։ Իսկ հիմա եկեք նայեք Հայաստանի Հանրապետության ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը և համեմատենք նրանց և Թուրքիայի փորձը, կրթությունը մեր ղեկավարության փորձի ու գիտելիքի հետ ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Եվ հարց տանք, արդյո՞ք կարող է մեր ղեկավարությունը որևէ կերպ հաղթել այդ գայլերին, այսպես ասած` գրոսմայստերներին։ Կրթված մարդկանց, ովքեր կառուցում են իրենց քաղաքականությունը, ունեն ուժ, և գիտեն թե ինչ է ռեգիոնալ քաղաքականությունը»,- ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ պատկերավոր համեմատելով ՀՀ իշխանություններին Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ. «Նույն բանն է, երբ բակի ֆուտբոլային թիմը պատրաստվի խաղալ Բրազիլիայի հավաքականի դեմ, ունի՞ բակի թիմը գոնե մեկ գնդակ խփելու հնարավորություն, Ես կարծում եմ, քիչ հավանական է»։

Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի գործող իշխանություններն այսօր չեն զբաղվում Արցախով, հրաժարվել են մեր հայրենիքի մի մասից, մինչդեռ հենց քաղաքական առումով Արցախի հետ կապված հարցը միակն էր, որի շուրջ կարծիք էին հարցնում Հայաստանից։ Մնացել է մեկ հարց՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությունն ու ՀԱՊԿ անդամակցությունը. «Հենց ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին»։

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ՀԱՊԿ դեմ դեմարշները, ըստ Կարապետյանի, չափազանց վտանգավոր խաղեր են, որտեղ Հայաստանը խաղացող չէ. «Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարվող վահանակի վրա, ղեկավարողը նստած է Ամերիկայի դեսպանատանը»։

Ո՞րն է Հայաստանի փրկության ուղին, ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի։ «Մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք, չպետք է դա թույլ տալ։ Դա մեր հիմնական ու միակ նպատակն է, իսկ այնտեղ արդեն կան խնդիրներ, որոնցից առաջինը ներքին թշնամուց ազատվելն է՝ ի դեմս մեր ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության։ Ընդ որում, ազատվել ոչ միայն ղեկավարող կուսակցությունից, այլև նորմալ պետություն կառուցել»,- նշում է գեներալ-մայորը, որպես ուղիներից մեկը մատնանշելով կեղծված Սահմանադրության փոփոխումը, նախագահական կառավարման մոդելին վերադարձը։ Այդ ճանապարհին կարևոր է հանրության համախմբումը, բոլոր կարող ուժերի, իրական ընդդիմադիրների միասնականությունը, գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնելը:

Մինչդեռ՝ այսօր քաղաքական լուրջ հայտ ներկայացրած Արշակ Կարապետյանին ավելի շատ հարվածում են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները։ «Իշխանությունը Հայաստանում դա Ազգային ժողովն է, նրանք նույնպես պատասխանատվություն են կրում Արցախի կորստի համար։ Ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև ընդդիմությունն է կրում պատասխանատվություն՝ իր թույլ չտալու անկարողության համար։ Խնդիրը հենց դրանում է կայանում և իշխող խմբակցությունն օգտվում է դրանից։ Ընդդիմությունն արտաքին վեկտորի փոփոխության հարցում անգամ չեն կարող ազդեցություն ունենալ և այս ընդդիմությունը ձեռնտու է իշխանություններին»,- ասում է Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով, այսօր անգամ Ադրբեջանին է կենսականորեն անհրաժեշտ, որ Ռուսաստանը լինի տարածաշրջանում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը վտանգում է նաև Ադրբեջանի գոյությունը, «Հայաստանը, որն այսօր բուֆեր է հանդիսանում, որը սահմանափակում է Թուրքիայի ամբողջական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ, այդ բուֆերը կդադարի գոյություն ունենալ և այստեղ արդեն Ադրբեջանը որպես ինքնավար պետություն դժվար թե լինի»։

Հայկ Առաքելյան

Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ)