Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները՝ միջնորդներո՞վ, թե՞ առանց նրանց․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kommersant.ru-ն «Ինչպես նոր բարի ժամանակներում. ի ուրախություն ամբողջ աշխարհի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են խաղաղության» վերնագրով հոդվածում գրում է, որ արագ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը բոլոր կողմերից ողջունվել է։ «Մոսկվան գոհունակությամբ է ընդունել համատեղ հայտարարությունը, որով հաստատվում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը,հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան,- մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման հարցերում»։

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի այդ համատեղ հայտարարությունը աննախադեպ է: Նախ՝ դա երկու երկրների իշխանությունների համատեղ երկկողմ հայտարարությունն է, և երկրորդ հերթին՝ այն ունի 30 տարուց ավելի հակամարտող հարևանների հարաբերություններին ոչ բնորոշ ոգի։ Հայտարարության մեջ կողմերը ոչ միայն նշել են, որ «կա պատմական հնարավորություն՝ հասնելու երկար սպասված խաղաղությանը տարածաշրջանում», և «հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը», այլ նաև միմյանց նկատմամբ նշանակալի քայլեր են փոխանակել: Բաքուն որոշել է ազատ արձակել 32 հայ, իսկ Երևանը՝ 2 ադրբեջանցի զինվորների։ Բացի այդ, Հայաստանը աջակցություն է հայտնել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանն ընդունելու Ադրբեջանի դիմումին և հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ Բաքվի։ Ադրբեջանն էլ արձագանքել է՝ աջակցելով Հայաստանի թեկնածությանը՝ անդամակցելու Արևել յան Եվրոպայի COP խմբի բյուրոյին։

Պայմանավորվածությունները երկկողմանի են երևում, սակայն նկատենք, որ դրանք հայտարարվել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ տարածաշրջան կատարած այցից հետո։ Եվ Վաշինգտոնը, դատելով ամեն ինչից, մտադիր չէ հետաձգել իր ներդրում կատարելը։ Առաջիկայում ԱՄՆ մայրաքաղաքում սպասում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր պարոն Օ’Բրայենը։ Հանդիպման հստակ ժամկետ դեռ չկա, սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մինչև այս տարվա վերջ նման բանակցությունների հնարավորությունը չի կարելի բացառել։ Ինքը՝ Պետդեպարտամենտը, ի տարբերություն Մոսկվայի զուսպ արձագանքի, չափազանց դրական է արձագանքել ադրբեջանահայկական համատեղ հայտարարությանը։ Դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում երկու երկրների ղեկավարների համատեղ ջանքերը, որոնք «հիմք են դնում Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղ և բարգավաճ ապագայի համար»։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը, նույն կերպ են արտահայտվել։ Անկարան, որը ևս ակտիվ խաղացող է Հարավային Կովկասում, նույնպես արձագանքել է: «Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումից... Մենք աջակցում ենք կողմերի մտադրությանը՝ շարունակել բանակցությունները վստահության ամրապնդման համար հավել յալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», - հայտարարել է թուրքական ԱԳՆ-ն: Ադրբեջանա-հայկական հարաբերություններում վերջին առաջընթացը փորձագետներին հիմք է տվել ասելու, որ կողմերն իսկապես մոտ են խնդրահարույց տարածաշրջանի համար կարևոր, պատմական պայմանավորվածությունների հասնելուն: «Ձերբակալվածների/ռազմագերիների փոխանակումը դիտվում է որպես այն ցուցիչներից մեկը, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց եթե այն ստորագրվի մինչև տարեվերջ, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի շրջանակային համաձայնագիր։ Լիարժեք համաձայնագրի պատրաստումն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- Բաքվում kommersant. ru-ի թղթակցին ասել է իրազեկ զրուցակիցը։

Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի (Բաքու) տնօրեն Ահմեդ Ալիլին էլ kommersant.ru-ի հետ զրույցում վերջին իրադարձություններն անվանում է «հսկայական քայլ առաջ»։ «Սա Կովկասն է։ Այստեղ մեկ գիշերվա մեջ կարող է պատերազմ սկսվել, և նաև մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ կարող է դադարեցվել։ Չեմ բացառում, որ կողմերը շուտով ինչ-որ բան կստորագրեն»,- ասել է փորձագետը։ Մինչդեռ երկար դադարից հետո վերսկսված՝ երկու երկրների՝ միմյանց ուղղությամբ շարժման մեջ կա մի կարևոր նրբերանգ, այն է՝ Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը գլխավոր խաղաղարարի կարգավիճակի համար։ Մոսկվան ի սկզբանե առաջընթաց էր գրանցել՝ առանցքային դեր խաղալով 2020 թվականի լայնածավալ մարտերի դադարեցման գործում: Ռուս խաղաղապահները հայտնվեցին Ղարաբաղում, սակայն, չնայած դրան, չհետևեց հրադադարի ամբողջական հաստատում, և այս տարվա սեպտեմբերին Բաքուն կայծակնային ռազմական գործողություն իրականացրեց տարածաշրջանում, որի արդյունքում տարածաշրջանն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման կերպ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ինչպես հիմա է պարզ դարձել, կողմերի համար բացել է խաղաղության հաստատման ճանապարհը։

Բայց Ռուսաստանը կցանկանար, որ իր տարածքում խաղաղության պայմանագիր կնքվեր, իսկ Արևմուտքն առաջարկում է իր ծառայություններն ու հարթակները։ Հայաստանն այժմ ավելի մոտ է Արևմուտքին, իսկ Բաքուն ակնհայտ նախապատվություններ չի ցուցաբերում։ Ահմեդ Ալիլին կարծում է, որ նման իրավիճակում, որպեսզի խոշոր խաղացողներից ոչ մեկը չնեղանա, կա՛մ բոլորը պետք է երաշխավոր լինեն, կա՛մ ոչ ոք։ Եվ քանի որ առաջինը, հաշվի առնելով Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, քիչ հավանական է թվում, Ադրբեջանը, ըստ փորձագետի, առաջարկել և առաջարկում է ուղիղ երկկողմ երկխոսություն։ «Վերջին համատեղ հայտարարությունն արվել է առանց միջնորդության, երրորդը չկա,- նշել է պարոն Ալիլին,- իսկ դա կարող է նշանակել, որ ստորագրման վայրը, հավանաբար, կլինի երկու երկրների միջև սահմանի մի կետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ