Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կապանում իրականացվում են մեծ ծավալի սուբվենցիոն ծրագրեր, որի համաներդրման մասնաբաժնի մի մասը հոգում է ԶՊՄԿ-ն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՖՈՏՈ

2023 թվականին Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքը մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն ծրագրերն է ներկայացրել․ ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներից հաստատվել է 2 մլրդ 825 մլն 627 հազար դրամ ընդհանուր արժեքով 11 ծրագիր՝ իրենց ենթաբաղադրիչներով, որում պետական բյուջեից համաներդրման չափը 1 մլրդ 893 մլն 488 հազար դրամ է։

Շինաշխատանքներն իրականացվում են թե՛ Կապան քաղաքում, թե՛ գյուղական բնակավայրերում։ Ծավալի աննախադեպ լինելով պայմանավորված՝ դրանք ամբողջությամբ ներկայացնել հնարավոր չէ։

Միայն այս տարի Կապանում բացվել է սուբվենցիոն ծրագրերով ամբողջովին հիմնանորոգված մեկ մանկապարտեզ, ևս 3 ՆՈՒՀ-ի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում Կապանում բարեկարգ տեսք են ստացել զգալի քանակությամբ բակեր ու մայթեր, եզրապատեր, ներհամայնքային ճանապարհներ, առավել լավ պայմաններ են ստեղծվել մատաղ սերնդի արտադապրոցական կրթության, առողջ ապրելակերպի ապահովման համար․ նորոգվում են ակումբ-գրադարաններ, մարզադպրոցներ, ստեղծվում խաղահրապարակներ ու մարզադաշտեր, գյուղերում բարելավվում են վարչական շենքերի պայմանները, կառուցվում խմելու ջրի համակարգեր։

Կապանում 2023-ին հաստատված սուբվենցիոն ծրագրերից են

«Կապանի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում»․ ծրագրի ընդհանուր արժեքը 966 մլն դրամ է, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 579 մլն 600 հազար դրամ։

Արծվանիկ, Սյունիք բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում․ ծախսվող ընդհանուր գումարը՝ 191 մլն 604 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 105 մլն 381 հազար դրամ։

Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 147 մլն 413 հազար դրամ , որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 103 մլն 189 հազար դրամ։

Ուժանիս բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովում, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 121 մլն 153 հազ դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 84 մլն 807 հազ դրամ։

Կապան քաղաքի Դավիթ Բեկ, Շինարարների, Բաղաբերդ թաղամասերի ակումբ-գրադարանների նորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 201 մլն 699 հազ դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 121 մլն 18 հազար դրամ։

Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, գյուղական Արծվանիկ բնակավայրի ՆՈՒՀ -ի հարևանությամբ տարածքի բարեկարգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 499 մլն 146 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 371 մլն 957 հազար դրամ։

Կապանի թիվ 1 ՆՈՒՀ -ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։

«Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գրասենյակի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 61 մլն 750 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 37 մլն 50 հազար դրամ։

Նորաշենիկ գյուղական բնակավայրի վարչական շենքի նորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 22 մլն 778 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 13 մլն 667 հազար դրամ։

Այս տարվա մեկ այլ ծրագրով նորոգվել, ասֆալտապատվել են մայթեր, շենքերի բակեր․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 80 մլն 949 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 44 մլն 521 հազար դրամ։

Վերոնշյալներից ամբողջությամբ ավարտվել է 3 ծրագիր, մյուսներն ընթացքի մեջ են։

2023 թվականին Կապան համայնքում նաև ավարտվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնք մեկնարկել էին նախորդ տարի։ Դրանցից են

Կապանի թիվ 10 ՆՈՒՀ-ի շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 293 մլն 846 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 235 մլն 76 հազար դրամ։

Կապան քաղաքի փողոցների և բակերի հիմնանորոգում՝ 16 ենթաբաժիններով․ արժեքը՝ 1 մլրդ 482 մլն 617 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 815 մլն 439 հազար դրամ։

Ջրամատակարարման ապահովում երեք գյուղական բնակավայրերում՝ Դավիթ Բեկ, Սրաշեն, Կաղնուտ․ արժեքը՝ 330 մլն 657 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 231 մլն 460 հազար դրամ։

Վարչական շենքերի կառուցում գյուղական Վանեք, Եղեգ, Ներքին Խոտանան բնակավարերում․ արժեքը՝ 138 մլն 769 հազար դրամ, որի 60 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
Կառուցվել է հինգ խաղահրապարակ/մարզադաշտ/հանգստյան գոտի․ արժեքը՝ 339 մլն 733 հազար դրամ, որի 55 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

Նախորդ տարվանից մեկնարկած ծրագրերից ընթացի մեջ են

Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում․ արժեքը՝ 42 մլն 788 հազար դրամ, որի 60 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում․ արժեքը՝ 295 մլն 360 հազար դրամ, որի 80 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։ Նշենք, որ Կապանում ևս համայնքի համաներդման մասնաբաժնի մի մասը հոգում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Ուշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան