Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական հոկեյ՝ մի՞ֆ, թե՞ իրականություն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գիտե՞ք, որ հոկեյը Հայաստանում եղել է դեռ խորհրդային տարիներին։ Չէ, խորհրդային Հայաստանում պրոֆեսիոնալ ակումբներ կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «վարպետների թիմեր» չկային, բայց հոկեյ կար: Դեռևս 1962 թվականին Սվերդլովսկում ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում է նկատվել ՀԽՍՀ թիմը, որը արդյունքում զբաղեցրել է 12-րդ՝ վերջին տեղը։ Հետո հայերն այլևս չեն խաղացել սպարտակիադայի մրցաշարերում, բայց վետերանների թիմերը ցուցադրական ելույթներով այցելել են Երևան։ Հայաստանի հոկեյի ֆեդերացիան՝ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, հիմնադրվել է 1999 թվականին և նույն թվականին էլ անդամագրվել Հոկեյի միջազգային ֆեդերացիային։ Երկրի առաջին առաջնությունը կայացել է 2001 թվականին, և Երևանի ՀԱՍԿ-ը դարձել է հայկական հոկեյի առաջին ոսկու սեփականատերը։ Հետո երկար տարիներ երկրի հոկեյը, ինչպես ասում են, եփվել է սեփական հյութի մեջ։ Ճեղքումը տեղի է ունեցել միայն մեկուկես տասնամյակ անց։

Երևանի «Արարատը» անսպասելիորեն հայտնվել է Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում: Այ, այդպիսի էկզոտիկա... Սակայն բելառուսական թիմերը ստիպված չեն եղել մեկնել Երևան։ Փաստն այն է, որ հայերը տնային հանդիպումներն անցկացրել են... Օրշայում։ Բելառուսում «Արարատն» անցկացրել է երկու մրցաշրջան և երկուսում էլ դուրս է եկել փլեյ-օֆֆ։ Սակայն երևանյան թիմին չի հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը, և երկու անգամ էլ նրա ճանապարհը փակել է «Գոմել-2»-ը: Հետո հայերը որոշել են չխաղալ Բելառուսում:Ցանկություն է եղել խաղալ Հոկեյի երիտասարդական լիգայում, սակայն արդյունքում «Արարատն» այդպես էլ այնտեղ չի հայտնվել։ Սա, ըստ էության, հայկական ակումբային հոկեյի մասին։ Անցնենք ազգային թիմին։ Հայաստանի հավաքականն իր նորամուտը նշել է 2004 թվականին Ռեյկյավիկում կայացած 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունում։ Բոլոր չորս հանդիպումներում էլ պարտվելով 2-73 ընդհանուր տարբերությամբ՝ մերոնք զբաղեցրել են հինգերորդ տեղը։

Հաջորդ տարի նրանք մեկնել են ավելի հեռավոր երկիր. երրորդ դիվիզիոնը հյուրընկալվել էր Մեխիկոյին: Մեքսիկական սառույցի վրա ևս արդյունքը նույնն է եղել. կրկին չորս պարտություն 5-142 գնդակների տարբերությամբ և վերջին՝ 5-րդ տեղ։ 2006 թվականին Ռեյկյավիկում հայերն արդեն երրորդն էին (առաջին հաղթանակն էին տոնել 6:0 հաշվով իռլանդացիների հետ մենամարտում), իսկ 2007 թվականին նրանք Իռլանդիա չեն մեկնել վիզայի հետ կապված խնդիրների պատճառով (իռլանդացիներն, ըստ երևույթին, պարտությունից վիրավորված՝ այն չեն տրամադրել): 2008 թվականին Հայաստանի հավաքականը մասնակցել է 3-րդ դիվիզիոնի որակավորման փուլին, զբաղեցրել երկրորդ տեղը, սակայն շուտով որակազրկվել է հոկեյիստների անձնագրերը տրամադրելուց հրաժարվելու պատճառով: Իսկ հետո տեղի է ունեցել ողբերգություն... 2009 թվականին Վրաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Դենիս Դավիդովի հետ ավտովթարից վախճանվել է «հայկական հոկեյի հայր» Կարեն Խաչատրյանը։ Նրանց մահը թույլ չի տվել իրականացնել Հարավկովկասյան հոկեյի լիգայի նախագիծը Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի թիմերի մասնակցությամբ։ Իսկ հայերը հետո համաշխարհային ասպարեզ վերադարձել են միայն 2010 թվականին, երբ Երևանում անցկացվել է «B» խմբի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։

Առաջին փուլում տանտերերը հաղթել են բոլոր երեք մրցակիցներին, իսկ երկրորդ փուլում երկու ուժեղագույն թիմերը խաղարկել են միակ ուղեգիրը։ Եվ այստեղ բացթողում է տեղի ունեցել. հայերն անսպասելիորեն զիջել են ԿԺԴՀ-ի ընտրանուն 2:5 հաշվով՝ ի վերջո զբաղեցնելով միայն երկրորդ տեղը։ Սակայն ամենահետաքրքիրը տեղի է ունեցել մրցաշարից հետո: Պարզվել է, որ տանտերերի հինգ հոկեյիստներ ունեին ամերիկյան, բայց չունեին Հայաստանի քաղաքացիություն։ Արդյունքում այդ պատճառով թիմը որակազրկվել է և զրկվել արծաթե մեդալներից։ Իսկ դրան հետևած՝ Հոկեյի միջազգային ֆեդերացիայից վտարումը կասեցրել է հոկեյի զարգացումը Հայաստանում, եթե ընդհանրապես զարգացման մասին կարելի է խոսել:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը