Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի հետ բանակցային պրոցեսում որոշակի շարժունակություն կա․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ներկայացնում է հարցազրույցի սղագրությունը.

Պետրոս Ղազարյան – Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ: Մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին: Այսօր կփորձենք ամփոփել տարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո պարոն Փաշինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Պարոն Փաշինյան, ես նայում էի Ձեր հանդիպումը թիմակիցների հետ, և Դուք այնտեղ ասում եք, որ շատ եք մտածել, և այդ մասին հասարակությունն էլ է մտածում, թե ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվեց 44-օրյա պատերազմից հետո խորհրդարանական ընտրություններում հաղթել: Եվ Դուք ասում եք, որ բանաձևը նրա մեջ է, որ ձեզ մեղադրում էին ոչ թե նրանում ինչում դուք մեղավոր էիք, այլ ձեզ մեղադրում էին այլ բանում, իսկ դուք մեղավոր էիք ուրիշ բանում: Կբացե՞ք փակագծերը:

Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն հարցի համար: Այո, ես նման հայտարարություն եմ արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տավուշի մարզի նախաձեռնող խմբի ֆորմատով հանդիպմանը: Ասածս շատ ուղիղ է և վերաբերում է հետևյալին. եթե հիշում եք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և նույնիսկ դրանից առաջ, մեզ մեղադրում էին վաճառելու, ծախելու և այլնի մեջ: Դրա տակ ի՞նչ էր հասկացվում, որ մենք վաճառել ենք, հանձնել ենք և այլն, այսինքն՝ խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որպեսզի պահպանենք կամ Հայաստանի իրավունքը պաշտպանենք, կամ Լեռնային Ղարաբաղի իրավունքը պաշտպանենք և այդպես շարունակ, այդ համատեքստում է մեղադրանքը:

Ես նկատի ունեի, որ եթե օբյեկտիվ կամ օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է լինի ուրիշ բանի մասին, որ մինչև այդ կետը մենք ժողովրդի հետ չենք խոսել, եթե շատ կոպիտ ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ՝ հայկական պատկերացումների, և ցանկությունների իրականացման անհնարինության մասին: Այսինքն՝ երբ ես ասում եմ մեզ մեղադրում են մի բանում, որում իրականում մենք մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում այն բանում, որում մենք կարող ենք կամ ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի: Բայց սա էլ պատճառ ունի՝ ինչո՞ւ չեն մեղադրում, որովհետև այս պարագայում մեղադրանքն ավելի կլղոզվի՝ շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դարձնելով: Այսինքն՝ կդառնա, որ այդտեղ էլ անձնավորելը, մեղադրանքը հասցեականացնելը շատ ավելի բարդ է: Սա էր իմ ասածը: Կարողացա՞ միտքս պարզաբանել:

Պետրոս Ղազարյան– Այսինքն՝ դուք եկել եք իշխանության և տեսնելով, արդեն տիրապետելով ռեալ իրավիճակին, հասկացել եք, որ այն ինչ պատկերացրել էիք և այն իրականությունը, որը կա՝ իրար հետ աղերս չունեն, և այդ մասին չեք բարձրաձայնել:

Նիկոլ Փաշինյան – Շատ կարևոր է արձանագրել, որ դա մի օրում տեղի ունեցած իրադարձություն չէ: Այնուամենայնիվ, մենք հիմա կարող ենք դրա մասին խոսել 10 րոպեի, կես կամ մի ժամի ընթացքում, բայց այդ արձանագրումն անելը որոշակի գործընթաց է և պետք է արձանագրել, որ այդ գործընթացը քաղաքական է, այդ գործընթացը գիտակցական է, այդ գործընթացը ենթագիտակցական է, այդ գործընթացն էմոցիոնալ է, այդ գործընթացն աշխարհաքաղաքական է, այդ գործընթացը տարածաշրջանային է և այդպես շարունակ: Այսինքն՝ այնպես չէ, որ եկանք, նայեցինք և արձանագրումն արեցինք:

Բայց մեծ հաշվով, այո՛, կարող ենք նաև այդպես անել և հետևաբար, քանի որ ես ինքս եմ թեման առաջարկել, ես ինքս էլ ենթադրում եմ, որ հարց է ծագում՝ իսկ ինչի՞ չի հաղորդակցվել այդ ամեն ինչը, ինչո՞ւ այդ մասին չի ասվել: Շատ պարզ պատճառով, որովհետև նաև կառավարության համար, նաև իշխանության համար ընդհանրապես որևէ քաղաքական ուժի համար, ասելու համար, որ տեսեք՝ սա, սա, սա չլինող է, պետք է վերջում անել առաջարկ, հետևաբար՝ ի՞նչ անենք մենք: Եվ այս «հետևաբարի» սոցիալ-հոգեբանական, գիտակցական, ենթագիտակցական անհնարինությունն էր, որ մեզ, ըստ էության, դրել է իրավիճակի առաջ: Ընդ որում, այդ անհնարինությունը միայն նրա մասին չէ, որ դրա հետևանքով նեգատիվ գործընթացներ կսկսվեն Հայաստանի Հանրապետությունում, անկայունություն և այլն:

Սա չէ ամենևին խնդիրը, խնդիրն այն է, որ անձամբ ես և մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, ինչպես Հայաստանի Հանրապետության հազարավոր կամ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ներքին խնդիր են ունեցել այդ ամեն ինչի հետ համակերպվելու հետ: Սա է ամբողջ խնդիրը: Այսինքն՝ այնպես չէ, որ մենք ներքուստ հաշտվել ենք դրա հետ, ուղղակի թաքցրել ենք հանրությունից: Մենք ներքուստ ինքներս, ես ինքս դրա հետ չեմ հաշտվել, որովհետև այլընտրանքը չի եղել: Հիմա պատկերացրեք՝ հասանք կառավարություն և ժողովրդին ասում ենք, որ այս է իրավիճակը ժողովուրդ: Բայց կառավարության և առաջնորդի կարևոր պարտականությունն այն է, որ լուծում առաջարկի: Իսկ ի՞նչ ենք անում՝ ա) վերադարձնում ենք տարածքները, բ) Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը զրոյացնում ենք, գ) Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ ոչ մի որոշակիություն չկա, ավելին՝ որոշակի է այն, ինչ նախկինում արդեն ընդունվել է միջազգային ամենաբարձր ատյաններում:

Գիտեք՝ այսպիսի բան կա՝ իմաստուն առաջնորդ, իմաստուն քաղաքական գործիչ: Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից՝ 2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է տեսականորեն պետք է լիներ դա` 7 տարածքները պետք է հանձնել, Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, ինչո՞ւ և ինչպե՞ս՝ ես հետագայում կասեմ ինչու և ինչպես, Լեռնային Ղարաբաղում պետք է հաստատվի մաքսիմում՝ հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում լինեն մեծամասնություն:

Երբ ասում են իմաստուն քաղաքական գործիչ` ի՞նչ նկատի ունեն: Նկատի ունեն, որ նա կարող է կանխատեսել ինչ է լինելու և ըստ այդմ գործել: Բայց, հետևաբար, նույնիսկ այս 4 արձանագրումից հետո գալու էր 5-րդ հարցը: Լավ, այս ամեն ինչից հետո ի՞նչ է լինելու, օրինակ՝ Սև լճի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու, Տեղի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու այդ հարցերի պատասխանների բացարձակ բացակայության պայմաններում: Այսինքն՝ ես ուզում եմ, որ մենք պրոբլեմի խորությունն այս աստիճանի ընկալենք: Եվ երկրորդը, ըստ էության, առերեսվել 30 տարվա հայկական նարատիվի, այսինքն՝ խոսույթը փլուզելու անհրաժեշտության հետ և այդպես էլ չունենալով հարցի պատասխանը:

Լավ, այն ինչ տեղի ունեցավ, իմ այս թվարկածը, այդպե՞ս տեղի ունեցավ, որովհետև կառավարությունը կամ իշխանությունը կանխավարկածով դավաճանեց, փլուզեց հայկական խոսույթը և քայլեր չձեռնարկեց պաշտպանելու այն տեսլականը, որը գոյություն ունի, այսինքն՝ այդ պատճառո՞վ էր, որ այսպես ստացվեց, թե՞ ընդհակառակը, պետք է այդպես ստացվեր, դրա համար է այդպես ստացվել: Ես երբ Ազգային ժողովում ասում էի, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, ես այդպես էլ չհասկացա ինչո՞ւ աղմուկ բարձրացավ այդ հայտարարության վերաբերյալ, որովհետև ես սա նկատի ունեի:

Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, Դուք ճիշտ եք ասում, որ դա մի օրում հնարավոր չէր արձանագրել, և դա գործընթաց է, բայց գործընթացն ինչ-որ մի տեղից սկսում է: Այդ պարագայում, երբ Դուք զգացիք, որ իրավիճակն այսպիսին է, որո՞նք պետք է լինեին Ձեր քայլերը՝ ա) հասարակությանը պատրաստել, որովհետև հասարակությունը պատրաստ չէր, Դուք ասում եք՝ էմոցիոնալ, ճշմարտության հետ առերեսվելու…

Նիկոլ Փաշինյան – Մենք չգիտենք որն է ճշմարտությունը…

Պետրոս Ղազարյան– Դուք ասացիք, որ սկսեցիք զգալ ինչ է կատարվում:

Նիկոլ Փաշինյան – Ոչ, ոչ թե զգալ, այլ տեսնել: Բայց ճշմարտությունը միայն դա չէ, ճշմարտությունը հետագա իրադարձությունները կանխատեսելիության ռելսերի վրա դնելն է, որովհետև ճշմարտությունն ասելը՝ նշանակում է իմանալ ճշմարտությունը: Ձեր ուշադրությունը ինչի՞ վրա եմ ուզում հրավիրել, որ ասացի՝ լավ, այս ամեն ինչն արեցինք, համակերպվեցինք, հետագա իրադարձություններն ինչպիսի՞ն են լինելու:

Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա, չափազանց կարևոր հանգամանքի, չգիտեմ էլ այս զրույցի արդյունքում ես այս հանգամանքի խորությունը կկարողանա՞մ բացահայտել, թե՞ դրա համար այլ զրույցներ նույնպես հարկավոր կլինեն: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, չի եղել այդպիսի տարբերակ: Այսպես ասեմ՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում: Այսինքն՝ չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է: Ընդ որում՝ այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր ավարտվել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: Դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծենք, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար, չէր արձանագրվում հարցի լուծում:

Եվ սա, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին: Չգիտեմ, գուցե, ոմանք մտածում էին նաև` Ադրբեջանի գլխին, բայց ես հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել: Ես նախկինում էլ ասել եմ՝ անհնարինությունը պարզաբանելու, որտեղ է կանգնելու պրոցեսը, որովհետև եթե դու ունես կանխատեսելի միջավայր կամ հնարավորություն պրոցեսը դարձնել կանխատեսելի, դու կարող ես քննարկել և որոշում կայացնել, իսկ եթե դու չգիտես կամ բացարձակապես հնարավորություն չկա պրոցեսը դարձնել կանխատեսելի, Ձեր ասածը դառնում է գործնականում անհնար:

Պետրոս Ղազարյան– Բայց, այնուամենայնիվ, քաղաքական գործիչը պետք է քայլեր անի, չէ՞, ինչքան էլ հասկանալի է մենք 30 տարի այլ բան ենք խոսել: Չէ՞ որ Դուք այդ պարագայում պետք է փոխեիք Ձեր խոսույթը: Իսկ Դուք, Ձեր ասած՝ այդ էմոցիոնալ, հայրենասիրական խոսույթն էիք դեռևս ասում: Դուք պետք է հանդիպեիք նախկիների հետ, որպեսզի կոնսենսուս լիներ, ասեիք՝ հարգելիներ, կռիվը՝ ներքին կռիվ, բայց մենք այսպիսի իրավիճակ ունենք և միայնակ ոչ մեկ չի կարող այդ ամեն ինչի դեմն առնել, եկեք տեսնենք ի՞նչ ենք անում և այլն: Այսպիսի քայլեր, որոնք չարվեցին:

Նիկոլ Փաշինյան – Իրականում արվեցին մի փոքր այլ տրամաբանությամբ, որովհետև եթե հիշում եք, ես առաջարկեցի, այսպես ասած՝ համազգային կոնսենսուսներ, որոնց հիմնական նպատակն էր կոնսոլիդացնել և կոնսոլիդանալ ԼՂ խնդրի շուրջ: Դա չստացվեց՝ ի՞նչ պատճառով, որովհետև հետագայում էլ հաշվարկներն ու իրականությունն ինչ ցույց տվեցին. տեսեք՝ նույն սփյուռքի ներուժի ներգրավման մասին, որ մենք այդքան շատ խոսում ենք և սիրում ենք խոսել, այդտեղ էլ կա ճշմարտությունն ասել չասելու հարց, և կարծում եմ՝ այդտեղ էլ պետք է ասվի ճշմարտությունը: Շատ պարզ օրինակ բերեմ՝ 1990 թե 1991 թվականից ի վեր, եթե նայենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեխանիզմը, կարծեմ 1992 թ.-ին է հիմնադրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, մինչև 2018 թվականը, նույնիսկ 2020 թվականը, այսպիսի օրինակ բերեմ, սփյուռքից նվիրաբերված միջոցները 3, 4, 5 անգամ ավելի քիչ են, քան 2018-ից 2022 թվականը ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը: Այդ խոսույթը փոխելը, այո, բայց այդ խոսույթը փոխարինել ինչո՞վ, ինչո՞վ փոխարինել: Սրանում է ամբողջ խնդիրը, փոխարինել և, ըստ էության, ասել, որ ԼՂ հարցը փակված է, չկա ԼՂ հարց:

Բայց այս պարագայում, պետք է պատասխանել մի շատ կարևոր հարցի՝ շատ լավ, եթե նույնիսկ դա արձանագրում ենք, իսկ հետո՞: Հետոյի մասին որոշակիությունների բացակայությունը կամ որոշակիացնելու անհնարինությունն ամենակարևոր գործոնն է, որովհետև հետոյից հետո հետոյին անդրադառնալու պարագայում պետք է վերանայել բոլոր այն բանաձևերը, որ դրված են Հայաստանի պետականության հիմքում, սկսած՝ տարածաշրջանային հարաբերություններից, վերջացրած՝ միջազգային հարաբերություններից, անվտանգային համակարգերով և այդպես շարունակ: Այսինքն՝ այդ իրավիճակում ինչո՞ւ չի փոխվել խոսույթը: Էլի եմ ասում, մի կողմ դնենք այն, որ այնպես չէ, որ մեկ էլ մի առավոտ արթնացանք և այս ամբողջությունը գոյացավ: Դա որոշակի պրոցեսների, հարաբերությունների, իրադարձությունների, զրույցների, քննարկումների արդյունք է, երբ դու հասկանում ես, որ Ձեր ասած գործողությունը նշանակում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլև ընդհանրապես՝ Հայաստանի պետականության հիմքում դրված ամբողջ խոսույթը, հայեցակարգը, բովանդակությունն ուղղակի քանդել: Առաքելություն, որը ոչ մի բանական մարդ չի վերցնի ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ քանդելու և նորը կառուցելու արանքում ձևավորվելու է վակուում:

Այդ վակուումի ընթացքում տեղի են ունենալու պրոցեսներ: Անկանխատեսելի են այդ պրոցեսները, և ամենակարևորն այն է, որ այդ անկանխատեսելի պրոցեսները շրջելի՞ են, թե անշրջելի: Եվ այդ հարցի պատասխանը ոչ ոք չի կարող տալ: Ոչ ոք չի կարող: Ես միտքս կարողանո՞ւմ եմ բացատրել: Այսինքն՝ այդպես եղավ, որովհետև այդ հայեցակարգը մենք քանդեցի՞նք, թե այդպես եղավ, որովհետև այդ հայեցակարգն ինքը կենսունակ չէ այլևս: Ո՞րն է եղել այդ պահը: Այո, Դուք ճիշտ եք ասում, մենք պետք է կատարեինք ընտրություն: Ո՞րն է եղել իմ ընտրությունը. լարել բոլոր հնարավոր ուժերը, փորձել պաշտպանել այն, ինչին մենք ողջամտորեն հավատում ենք: Դուք խոսեցիք նախկին իշխանության հետ շփումների մասին:

Պետրոս Ղազարյան – Բայց Դուք շարունակել եք նրանց այդ էմոցիոնալ գիծը:

Նիկոլ Փաշինյան – Այդ էմոցիոնալ գիծը նրանցը չի եղել, սկսենք դրանից, որովհետև այդ էմոցիոնալ գիծը բոլորինս է եղել:

Պետրոս Ղազարյան – Բոլորինս է եղել:

Նիկոլ Փաշինյան – Այո, որովհետև, «բոլորինս է եղել» ինչո՞վ է կարևոր, որովհետև ես այստեղ հայտնվել եմ, բոլորս այստեղ հայտնվել ենք այս միջավայրից մեր ընկալումներով: Շատ կարևոր է արձանագրել, որ երբ մենք խոսում ենք հայեցակարգի մասին, խոսքը կառույցի մասին է: Հիմա մենք իրար հետ խոսում ենք այդ կառույցը փլուզելու անհրաժեշտության մասին: Սա էլ չէ նույնիսկ պրոբլեմը: Պրոբլեմը նրանում է՝ նախ ի՞նչ իրադարձություններ էին տեղի ունենալու այդ պարագայում, և այդ իրադարձությունները տեղի էին ունենալո՞ւ այն պատճառով, որ իշխանությունը եկավ և հայեցակարգը փլուզեց, թե տեղի էին ունենալու այն պատճառով, որ այդ հայեցակարգը կենսունակ չէ: Այդ հարցի պատասխանը ոչ ոք չէր կարող տալ:

Պետրոս Ղազարյան – Բայց տեսեք, մեր հանդիպման ժամանակ ասում եք, որ Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:

Նիկոլ Փաշինյան – Եթե չեմ սխալվում, ես Լիսաբոնի հետ կապված ուրիշ բան եմ ասել: Եկեք ես նորից այդ ժամանակագրությունը վերականգնեմ և վերջին կտորը, որին նախկինում երբեք չեմ անդրադարձել, մանրամասն հիմա կանդրադառնամ: Այսինքն՝ անդրադարձել եմ Քննիչ հանձնաժողովում, բայց շատ անորոշ:

Տեսեք, ի՞նչ է տեղի ունեցել: 1993 թվականին ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որտեղ մի քանի արձանագրումներ են արվել: Ըստ արձանագրումների` Լեռնային Ղարաբաղն այդ բանաձևերով համարվել է Ադրբեջանի տարածք: Այդպես էլ գրված է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Երկրորդը՝ ուժի կիրառմամբ իրականացված ձեռքբերումները համարվել են ապօրինի: Արձանագրվել է սահմանների անխախտելիության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Սա դնենք մի կողմ: 1994 թվականին գալիս է հրադադարը, և սկսվում է բանակցային գործընթացը: 1996 թվականին տեղի է ունենում ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը: Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի հայեցակարգը դրված է ինքնորոշման իրավունքի վրա: Ինչի՞ մասին է 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը: 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը, որն արտահայտվում է նախագահողի հայտարարությամբ, արձանագրում է հետևյալը. ասում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է ստանա ինքնավարություն: Այսինքն՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով միջազգային հանրությունն ասել է, թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի պարագայում:

Առիթ չեմ ունեցել ստուգելու դա այժմ հրապարակային փաստաթուղթ է, թե` չէ: Ենթադրում եմ, որ ԵԱՀԿ փաստաթղթերի մեջ կա: Որից հետո տեղի են ունեցել 2007 թվականի, համառոտագրելով եթե ասենք, Մադրիդյան սկզբունքները, որի հետ կապված խնդիրները ես նախկինում բարձրացրել եմ:

Հիմա, ինչո՞ւ եմ ասում, որ 2018 թվականի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր: Ինչո՞ւ, որովհետև ասում եմ, որ 2016 թվականի օգոստոսին բանակցային գործընթացում, ընդ որում՝ թվականներին խնդրում եմ ուշադրություն դարձրեք, 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, օգոստոսին բանակցային բովանդակության մեջ հայտնվում է երրորդ փաստաթուղթը, որը հետևյալի մասին է մեր թեմայի արձանագրմամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ խորհրդակցելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ պաշտոնյաների հետ, կորոշի այն եղանակները, որոնց միջոցով Լեռնային Ղարաբաղը սեփական կյանքը պետք է կազմակերպի: Եվ սա կլինի Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը մինչև վերջնական կարգավիճակի որոշումը:

Այս փաստաթղթի անհրաժեշտությունն ինչի՞ց էր ստեղծվել: Իսկ ի՞նչ կարիք կար, որ այս փաստաթուղթը ստեղծվի: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը և փաստորեն Ադրբեջանի հետ նաև մյուս համանախագահողներն արձանագրել էին, որ Կազանյան այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ, ինքը հայկական կողմի ընկալումներով չի կարող արտահայտվել: Ո՞րն էր Կազանում հայկական կողմի ընկալումը, որ Լեռնային Ղարաբաղը, որը 2011 թվականի դրությամբ գոյություն ուներ, ստանում է միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի եղած կարգավիճակն արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ: Այն, ինչ կա՝ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն, արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը սա մերժում է, և 2016 թվականին, քանի որ Մադրիդյան սկզբունքներում կա միջանկյալ կարգավիճակի գաղափարը, ի հայտ է գալիս այս փաթեթում երրորդ փաստաթուղթը, որը հասցեագրում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը:

Այստեղ ի՞նչն է փոխվել այս ընթացքում: Փոխվել է հետևյալը, որ եթե Կազանի տրամաբանությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի այս իրավիճակն արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ, 2016 թվականի օգոստոսին արձանագրվում է, որ պետք է գնանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այնտեղ քննարկենք, թե Լեռնային Ղարաբաղն իր կյանքը ոնց պետք է կազմակերպի, և դա է լինելու միջանկյալ կարգավիճակը: Այսինքն՝ սա ենթադրում է, քանի որ ամբողջը զրոյից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է որոշելու, այն կարգավիճակը, որ ունի Լեռնային Ղարաբաղը, զրոյացվելու է, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր եղանակներ, մեթոդներ և մեխանիզմներ է արձանագրելու, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղն իր կյանքը կազմակերպելու՝ խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք սուբյեկտների հետ:

Հիմա այստեղ ի՞նչն է կարևոր: Վերադառնալով Մադրիդյան սկզբունքներին, Մադրիդյան սկզբունքների համար երկու մեծ առավելություն էին նշում Մադրիդյան սկզբունքները հրապարակ բերողները: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում կայանալիք հանրաքվեում: Սա թվում է, թե շատ լավ բան է: Բայց այս դրույթն Ադրբեջանն օգտագործեց, իմիջիայլոց՝ այս դրույթն Ադրբեջանին դրա համար էր պետք, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն և Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումն ու հանրաքվեն զրոյացնելու համար, որովհետև եթե կարգավիճակը պետք է տեղի ունենա ապագայում կայանալիք հանրաքվեում, նշանակում է նախկինում կայացած հանրաքվեով չի արձանագրվել այդ կարգավիճակը:

Երկրորդը՝ Մադրիդյան սկզբունքներով արձանագրված միջանկյալ կարգավիճակի դրույթն Ադրբեջանին պետք էր և նա օգտագործեց: Տեսեք, ասում է՝ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը հանրաքվեի դրույթն օգտագործեց 1991 թվականի կարգավիճակային վիճակը զրոյացնելու համար: Իսկ միջանկյալ կարգավիճակն օգտագործեց, որպեսզի Ղարաբաղի այդ օրվա կարգավիճակը զրոյացնի՝ տանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ զրոյից սկսելու համար: Իսկ ինչո՞ւ պիտի զրոյից սկսվի, հարց կարող է առաջանալ, որովհետև Մադրիդյան սկզբունքներում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր պրոցեսներում ինչքան իրավունքներ ունեն հայերը, այնքան իրավունքներ էլ ունեն ադրբեջանցիները: Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման մասին, ուրեմն այդ կյանքի կազմակերպումը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ադրբեջանցիներին:

Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե