Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


FAF-ը ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին

ՍՊՈՐՏ

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի ընտրություններ: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ՖԱՖ-ը.

«Արմեն Մելիքբեկյան․ ՀՖՖ նախագահի 2019 թվականի արտահերթ ընտրություններին` աջակցություն հայտնելով Արմեն Մելիքբեկյանին, որը Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը վայելող թեկնածու Թովմաս Գրիգորյանի միակ այլընտրանքն էր, մեծ սպասումներ ունեինք նրա ֆուտբոլի զարգացման ծրագրերից ու գաղափարներից։ Լիահույս էինք, որ ֆուտբոլում տեղի են ունենալու այն ռեֆորմներն ու համակարգային փոփոխությունները, որոնց սպասել էինք երկար տարիներ։ Հատկապես ոգևորիչ էր մասայական և մանկապատանեկան ֆուտբոլին ուղղված ծրագրերը։

Տարիների ընթացքում փորձել ենք տարբեր դիտարկումներով, առաջարկներով, բանավեճերով  նպաստել ծրագրերի կայացմանը՝ հասկանալով փոփոխությունների ծավալները, հնարավոր բարդությունները, հին համակարգի դիմադրությունը։ Արթուր Վանեցյանի կարճ պաշտոնավարումով ունեցանք համոզմունք, որ ՀՖՖ նախագահը՝ իր թիմի հետ միասին, պետք է աշխատի ամբողջական շրջան,  հնարավորություն ունենա ծրագրերը ի կատար ածելու, նաև ընթացիկ հնարավոր սխալներն ուղղելու, առաջին իսկ անհաջողություններից  ՀՖՖ նախագահի փոփոխությունը ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։

Պաշտոնավարման ամբողջական շրջանից հետո կարող ենք արձանագրել հայկական ֆուտբոլի տարբեր ոլորտներում որոշակի դրական և բացասական տեղաշարժերի մասին։ Վերջապես ունեցանք պայքարող հավաքական, հաջողվեց ուժեղ հայազգի ֆուտբոլիստներին, լավ որակումով մարզչի ներգրավել մեր թիմ։ Այս ընտրանու շնորհիվ տարվա ընթացքում ունեցանք ուրախանալու և հպարտանալու շատ պահեր,  այս հավաքականը սիրվեց հայ երկրպագուի կողմից։

Սակայն այս հաջողությունները համարում ենք լոկալ և  ոչ բավարար։ Կարծում ենք, որ ինչ֊որ մի պահից ՀՖՖ նախագահը շեղվեց իր ուղեծրից։ Համակարգային փոփոխությունները, սպասված ռեֆորմները և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման դժվարին ճանապարհը փոխարինելով ազգային հավաքականի արագ  հաջողության հասնելու հետ։ Դա է վկայում Նորվեգիայի հավաքականից ջախջախիչ պարտությունից հետո արված հայտարարությունը՝ մեկ նպատակ Եվրո-2024 խորագրով։ Հիմնական աշխատանքներն ուղվեցին արագ արդյունքի ապահովմանը, բայց որի հաջողությունն ու ուրախությունը, ինչպես համոզվել ենք բազմիցս, ընդամենը ժամանակավոր է։ Հավաքականի բազմամյա ավագ` Հենրիխ Մխիթարյանը դադարեցրեց ելույթները ազգային հավաքականում։ Ժամանակի հետ մեր հորդորներն ու դիտարկումները սկսեցին լսելի չդառնալ, իսկ վերջին ակորդն առանց երկրպագուների հետ քննարկման ազգային հավաքականի տնային խաղերի տոմսերի գների անտրամաբանական և չհիմնավորված բարձրացումն էր՝ իբրև պայքար սև շուկայի դեմ։

ՀՖՖ նախագահի կողմից ներկայացված  4 տարիների հաշվետվությունում նշված հաջողություններն ու թվերը կարծում ենք հեռու են հայ ֆուտբոլասերի սպասելիքներից, նույնիսկ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները։ Տարբեր ոլորտների զարգացումը, ծրագրերի հաջողությունները, երեխաների մարզումների, ֆուտբոլի ակադեմիայի էֆֆեկտիվության բարելավումը, տարբեր տարիքային մեր թիմերի արդյունքները և այլն պետք է տեսանելի և զգալի լինեին հայ ֆուտբոլասերների և հասարակության համար, այլ ոչ դրանց մասին տեղեկանայինք հոլովակի միջոցով։

Արազ Օզբիլիս․ Արազը մեզ՝ երկրպագուներիս համար ոսկե սերնդի ամենասիրելի ֆուտբոլիստներից է։ Սիրված է ոչ միայն ֆուտբոլային այլ նաև մարդկային որակների համար։ Արազի հետ տեղի ունեցած հանդիպմանը ողջունել ենք նրա քայլերը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղադաշտ կառուցելու, ֆուտբոլային ակադեմիա հիմնելու փորձերի, ֆուտբոլիստի կարիերայից հետո  Հայաստանում ֆուտբոլային գործունեություն ծավալելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ հայտնել ենք, որ տեղի ունեցող պրոցեսները, որոնցում իրեն փորձում են ներգրավել և իրեն առաջադրող կողմի մղումները վստահելի չեն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԱՖ-ը ՀՖՖ նախագահի 2023 թվականի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից ոչ մեկին։

Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի