Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ գավաթներով խմել գարեջուր, և ի՞նչն է անճաշակության նշան․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեջրի իսկական գիտակը տեղյակ է, որ այս խմիչքի յուրաքանչյուր տեսակի համապատասխանում է որոշակի գավաթ, որի ձևը նախատեսված է բացահայտելու այդ գարեջրի բոլոր որակները։ Իսկ ոչ մասնագետի համար գարեջրի բաժակների բազմազանությունը պարզապես զարմացնում է։ Տարբեր ժամանակներում (և նույնիսկ այսօր) դրանք պատրաստվել են տարբեր նյութերից՝ խեցեղենից, ճենապակուց, ապակուց, փայտից, մետաղից և նույնիսկ քարից կամ կաշվից։ Գարեջրի (կամ դրա նման մի բանի) համար նախատեսված առաջին գավաթները հայտնվել են մ.թ.ա յոթերորդ հազարամյակում։ Այո, այո, այստեղ վրիպակ չկա, դեռ այն ժամանակ, երբ մեր մոլորակի ժողովուրդներից շատերը դեռ չգիտեին, թե ինչ է անիվը, հին շումերներն արդեն սովորել էին յոթ տասնյակ տարբեր տեսակի գարեջրեր, իսկ դրանց համար՝ նաև քարից գավաթներ պատրաստել։ Հետագա դարերում գարեջրի գավաթի նյութն ընտրվել է մի քանի չափանիշներով, որոնցից հիմնականը եղել է խմիչքի համի պահպանումը։

Օրինակ՝ Ռուսաստանում գավաթները փայտից էին պատրաստում, ինչը թույլ չէր տալիս, որ խմիչքն արագ տաքանա։ Ֆրանսիայում շատ վաղ են սկսել ապակուց գավաթներ պատրաստել. այն և՛ գեղեցիկ էր, և՛ ամեն ինչ կարելի է խմել մինչև վերջին կաթիլը։ Գերմանիայում, սկսած 15-16-րդ դարերից, լայն տարածում են գտել լծակով բարձրացող կափարիչներով անագե թիթեղյա գավաթները։ Այն ժամանակ Եվրոպայում հիգիենայի հարցում ամեն ինչ վատ էր, և, հետևաբար, այդ կառուցվածքը հնարավորություն էր տալիս մաքուր պահել գարեջուրը: Բացի այդ, անագը այն միակ մետաղն է, որը ոչ մի կերպ չի ազդում գարեջրի համի վրա։ Չեխիայում ևս գարեջրի գավաթները պատրաստել են ապակուց, սակայն, ի տարբերություն ֆրանսիացիների, դրանք ունեցել են հաստ պատեր։ Ի դեպ, չեխերը դեռ վստահ են, որ բարակ պատերով բաժակների մեջ լավ գարեջուր լցնելը անճաշակության նշան է։ Ե՛վ չեխերը, և՛ գերմանացիները սիրում են արտահայտիչ բույրերով չզտված տեսակների գարեջրեր, և, հետևաբար, հայտնվել են գավաթներ, որոնք նեղանում են վերևում:

Նրանցից ավելի հեռու են գնացել Բելգիայում, որտեղ սիրում են մրգային համով գարեջրեր: Նման տեսակների համար հայտնվել են գավաթներ, որոնք շատ նման են կոնյակի բաժակներին: Իսկ նպատակը մեկն է եղել՝ վայելել գարեջրի բույրը։ Մեծ Բրիտանիայում ինչպես առաջ, այնպես էլ հիմա նախընտրելի է էլը՝ ֆերմենտացման գարեջուրը: Այնտեղ գավաթները հաստ հատակ ունեն և ընդարձակվում են դեպի վերև։ Բացի այդ, ընդունված է այդ ըմպելիքը չափել պինտաներով, և այդ պատճառով էլ գավաթներն ունեն 600 մլ տարողություն։ Գավաթների տարողությունների պատմությունն էլ է հարուստ: Կան 250 մլ տարողությամբ բաժակներ, ընդհուպ մինչև 1500 մլոց, կան նույնիսկ 100 մլ-ոց գավաթներ, որոնցից խմում են կյոլշ։ Այնուամենայնիվ, 500 մլ-ոց գավաթներն են միշտ եղել ամենատարածվածը: Գարեջրի ավանդույթների բազմազանությունը տպավորիչ է, բազմազան են նաև հարյուրավոր տեսակների գավաթները՝ դրանք ճաշակելու համար: Եվ այդ ամենը ոչ հենց այնպես, այլ որոշակի նպատակով, այն է՝ բացահայտել գարեջրի բոլոր նրբությունների բազմազանությունը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել