Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են այլ երկրներում զարդարում տոնածառը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր օրերում Ամանորի և Ս. Ծննդյան տոնի անբաժան խորհրդանիշն է զարդարված տոնածառը, որը երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Ս. Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառեր են տարել իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստել են փայտից և զարդարել մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվել է Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը, տոնածառն ավելի նորաձև է դարձրել 1841 թվականին, երբ Ուինձորի դղյակում այն զարդարել է մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթներով: Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ ևս հետևել են նրա օրինակին՝ տոնածառը զարդարելու նպատակով օգտագործելով զանազան իրեր:

Չարլզ Դիկկենսը նկարագրել է տոնածառ, որը զարդարված է եղել տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով, թրերով, մրգով և քաղցրավենիքով: 19-րդ դարի առաջին տասնամյակներում ԱՄՆ-ում տոնածառերն ընդունված չեն եղել: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարել են Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք եկեղեցու բակում տեղադրել են տոնածառ՝ տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով, սակայն ծխականներն այն համարել են վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրել տոնածառը հանել: Մինչև 1880-ական թվականները տոնածառի զարդարանքներ ԱՄՆ-ում չեն արտադրել, դրանք ներկրել են Գերմանիայից, չնայած տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում:

20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարել են հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակել են օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ, շարաններ են պատրաստվել մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից: Էլեկտրականությունը նպաստել է, որ լույսերով զարդարված տոնածառերը խաղան աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերն սկսել են հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե՛ մասնավոր և թե՛ հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարել են Ս. Ծննդյան տոնի սկիզբը: Վաղ տոնածառերը զարդարվել են փերիների և բարի հոգիների պատկերներով, իսկ եղջյուրները և զանգակներն օգտագործվել են չար ուժերին վախեցնելու համար:

Լեհաստանում տոնածառերը զարդարվում են հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով: Դանիայում տոնածառերի վրա կախում են դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ: Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում են փոքրիկ հովհարներ և թղթե լապտերիկներ: Լիտվայում տոնածառերը զարդարում են ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով: Ծղոտը խորհրդանշում է նոր տարում առատ բերքի հանգամանքը: Չեխոսլովակիայում տոնածառերը զարդարում են ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով: Ուկրաինայում տոնածառերի վրա լինում է սարդը և սարդոստայնը՝ որպես հաջողության խորհրդանիշ: Դա գալիս է մի լեգենդից: Մի աղքատ կին, որը ոչինչ չի ունեցել զարդարելու իր երեխաների տոնածառը, Ս. Ծննդյան տոնի առավոտյան արթնանալով՝ տեսել է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառը, որը եղել է սարդոստայնով պատված:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան