Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Գարգառի խմելու ջրի հարցը». Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանը Past.am-ի հետ զրույցում ամփոփում է անցնող տարին: Խմբակցությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ համայնքի ավագանու կազմում է: «Ինչպես մեր պետության, այնպես էլ մեր համայնքի համար չեմ կարող ասել, թե մեծ ձեռքբերումների տարի էր: Ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ: Համայնքի նոր ձևավորված ղեկավարությունը դեռ շատ հարցերում չի հասկանում, թե ինչ է տեղական ինքնակառավորումը, ինչ է համայնքային զարգացումը: Այդ մասով անընդհատ ունեցել ենք խնդիրներ, բախումներ: Ցավոք, դրանք մինչ օրս էլ շարունակվում են, բայց համեմատաբար ավելի քիչ են: Մեզ մոտ ստացվել է որոշակիորեն հանգել այն գաղափարին, թե ինչ է համայնքային ու տնտեսական զարգացումը, թե ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերել սոցիալական տարբեր հարցերի, ինչպիսին պետք է լինի փաստաթղթաշրջանառությունը, ինչպես պետք է գումարվեն ավագանու նիստերը, ինչ կարգով անցկացվեն և այլն: Դրան հասել ենք շատ մեծ ջանքերի շնորհիվ, ընդհուպ մինչև դատական գործերի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ «Ապրելու երկիրն» ավագանիում ընդդիմություն է, չունի իշխանական որևէ լծակ: «Որպես ընդդիմություն փոքրամասնություն ենք կազմում, մեր ձայնն ընդհանուրի մեջ որոշիչ լինել չի կարող: Ունենք 8/7 ձայների հարաբերակցություն, որում 7 ձայն ներկայացնող ուժն ենք, հետևաբար միայն մեր ուժով նախագծեր ընդունել չենք կարող: Մեր գործառույթը եղել է առկա խնդիրների ուսումնասիրությունն ու վերհանումը: Քաղաքացիներն իրենց խնդիրների լուծման ակնկալիքով մեզ են դիմել և մեր միջոցով խնդրի բարձրաձայնման, ավագանու նիստերի ժամանակ քննարկման արդյունքում դրանք լուծվել են: Բայց դեռ կան շատ հարցեր, որոնք իրենց լուծումները չեն ստացել, և հարցեր, որոնք իրենց պատասխանները չեն ստացել»,- հավելում է Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը:

Իսկ ի՞նչ հիմնական խնդիրներ կան, որոնք լինելու են ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ուշադրության կենտրոնում: «Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Գարգառ բնակավայրի խմելու ջրի հարցը, այս խնդիրը տարիներ շարունակ կա և առաջնահերթության սկզբունքով պետք է այն լուծել: Մինչև 2021 թ.-ը խոշոր ծրագրեր են կյանքի կոչվել 100, 26 և 3 մլն դրամի սահմաններում, վերակառուցվել է արտաքին ցանցը: Հիմա մնում է ներքին ցանցի հարցը, որը, ցավոք, լուծում չի ստանում: Դրա համար նախատեսված գումարները ծախսվել են բյուջեի այլ նպատակների համար, իրենց հիմնական նպատակին չեն ծառայել: Չնայած որ համայնքային իշխանությունը խոստացել է, որ 2024 թ.-ին այդ հարցը լուծելու է, բայց մեր խմբակցությունը լուրջ ու հիմնավոր մտավախություններ ունի, որ եկող տարի ևս Գարգառի խմելու ջրի հարցը չի լուծվելու: Որոշ թաղամասերի բնակիչներ բառիս բուն իմաստով ճահճաջուր են խմում: Մեր ունեցած վիճակագրության համաձայն, աուտիզմով տառապող երեխաները Գարգառում ավելի շատ են, քան այլ բնակավայրերում, և առհասարակ առողջական այլ խնդիրներ ունեցող երեխաները Գարգառում ավելի շատ են, քան այլ բնակավայրերում: Մտավախություն ունենք, որ դրա պատճառն այս ճահճաջրերն են: Միևնույն ժամանակ Պուշկինոյում սեզոնային ջրի խնդիր կա: Երբ գալիս է ջրերի պակասի, ցամաքի ժամանակը, Պուշկինոյում խմելու ջրի սակավություն է նկատվում: Այնտեղի խմելու ջրի հետ կապված ևս մեկ նախագիծ կա, տեսնենք՝ կյանքի կկոչվի, թե ոչ»,- եզրափակում է Վրույր Այվազյանը:

Լուսինե Առաքելյան

Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեները