Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի հիստերիկ շարժումները տրամաբանական են

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամանորից հետո գործող վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առավելապես աչքի է ընկել այս կամ այն մարզի որևէ դպրոց, կամ այլ հաստատություն այցելելու, իր հետ ժամանած պաշտոնյաներին շշպռելու, պատերից կախիչներ պոկելու և կիսատ պռատ նորոգված շինությունների ծորակները պոկելու դրսևորումներով։ Փաշինյանի այս հիստիերիկ վարքը կարող է տարօրինակ թվալ, սակայն դա միայն առաջին հայացքից է։ Փաստացի Փաշինյանը կրկին անցել է իր սիրած ժանրին՝ պոպուլիզմին և փորձում է հասարակության մեջ առնվազն մի քանի տպավորություն թողնել։ Նախ, ամենակարևորը փորձում է համոզել, որ իրականացված վատ աշխատանքի, կոռուպցիոն դրսևորումների և ատկատների համար, բարձրագույն իշխանությունը մեղավոր չէ, այլ մեղավոր է շինարարական կազմակերպությունները, մարզպետները, պաշտոնյաները, յուրաքանչյուրը, բայց ոչ կառավարության ղեկավարը։

Գրեթե 6 տարի զբաղեցնելով Հայաստանի ամենաբարձր պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը ձախողել է հնարավոր բոլոր ոլորտները և ցանկացած իրավիճակ փորձում է արդարացնել պոպուլիզմի նման դրսևորումներով, իսկ պաշտոնյաներն էլ գլուխները կախ, կոնֆորմիստական վարքով և խեղճացած լսում են, իրենց ուղղված հանդիմանանքները՝ առանց պատասխանելու և իրականում ներկայացնելու, թե ով է մեղավոր ոչ միայն դպրոցաշինության, այլ ցանկացած այլ ոլորտ ձախողելու համար։

Ի դեպ, ամենավատ վիճակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Արագած բնակավայրում Փաշինյանը Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում պոկել էր լոգարանի ցնցուղը և տվել նախարարի ձեռքը՝ առաջարկելով ճշտել ցնցուղի շուկայական գինը։ Խեղճացած և նման վարքից ապշած Ժաննա Անդրեասյանը հիմա էլ փորձում է համոզել, թե Փաշինյանի հանձնարարականն իրեն չի ուղղված։ Լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է. «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր դիտեք, ցնցուղն այդ գույքի մաս չէ»։ Եվ մինչ Լոռին և Արմավիրը մնացել են առանց մարզպետների, մյուս բոլոր մարզերի ղեկավարներն այլևս վախեցած են իրենց ճակատագրերի համար, առավել ևս հրաշալի իմանալով, որ թե՛ Արմավիրի նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, և թե՛ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շատ ավելի ջերմ և մտերիմ հարաբերություններ ունեին Փաշինյանի հետ, քան իրենք և Փաշինյանը նախընտրական քարոզարշավի իր այս դրսևորումներում բնավ էլ կաշկանդված չէ հրաժարվելու յուրաքանչյուրի ծառայությունից, ում աշխատանքում կարող է թերություններ գտնել և հանրությանը հրամցնել որպես իշխանության ձեռքբերում։ 

Սոնա Մելքոնյան

Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը