Երևան, 25.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հույսի ու միասնականության հորդորն ընդդեմ չարագուշակության. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց պատմության մեջ առհավետ եղերական ու սևով նշվելիք 2023-ը Հայաստանը եզրափակեց կամ 2024 մտավ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրահրած ևս մեկ խայտառակագույն դրսևորմամբ: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց եթեր հեռարձակել Ամենայն հայոց կաթողիկոսի Ամանորյա ուղերձը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ, այսինքն՝ կեսգիշերից առաջ, նախքան պետության ղեկավարի ուղերձը: Սա իսկապես էլ աննախադեպ էր:

Աննախադեպ խայտառակություն և վիրավորանք Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ: Ու դա՝ միանշանակ և աներկբա: Այն բանից հետո, երբ անխուսափելի ու համատարած վրդովմունքի ու այպանության ալիք բարձրացավ հանրության մեջ, Հանրային հեռուստաընկերությունն ինչ-որ «պարզաբանմամբ» հանդես եկավ, թե՝ չկա Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման օրեսնդրական կարգավորում (կարելի է կարծել՝ վարչապետի կամ ինչ-որ այլ մեկ պաշտոնյայի ուղերձի հեռարձակման նման կարգավորում կա՝ ժամով, տևողությամբ և այլն), թե՝ Մայր աթոռին առաջարկել են, որ լուրերի թողարկման մեջ տեղավորեն կաթողիկոսի ուղերձը և այսօրինակ այլ «բացատրություններ»:

Հասկանալի է՝ Հանրայինը նման որոշում չէր կարող կայացնել, եթե չլիներ իշխանական բուրգի ամենավերին կետից ուղիղ հրահանգ, այսինքն՝ քաղաքական որոշում, որի սկիզբը նոր չի դրվել: 2018 թվականից սկսած այս իշխանությունն ու նրանց սատելիտները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն և, ընդհանրապես, այն ամենին, ինչ հայկական է, ազգային է: Սա այդ արշավի «տրամաբանական» շարունակությունն է: Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը եթեր չհեռարձակելու վերաբերյալ որոշումից, տրված «պարզաբանումներից» էլ ավելի տխուր տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը (եթե այն կարելի է այդպիսին համարել) և այն, թե ինչպես էր նա չարչարվում՝ ինքն իրեն որպես «հոգևոր առաջնորդ ներկայացնել»: Դրեց, հունվարի 5-ին էլ սաղմոս կարդաց: Ով այդքան նյարդ ու առողջություն ունի՝ Փաշինյանին լսելու, երևի տեղյակ է՝ «թագավորի» մասին: Ենթատեքստերի մասին՝ հետո:

Ինչն է հատկանշական: Այն բանից հետո, երբ 2023-ի ավարտից մի քանի ժամ առաջ տարածվեց Կաթողիկոսի ուղերձը Հ1-ով չհեռարձակելու մասին տեղեկությունը, դա դարձավ թիվ մեկ լուրը գրեթե բոլոր սոցցանցերի ու ցանցային լրատվամիջոցների լրահոսում: Բացարձակ հակառակ էֆեկտ տվեց Կաթողիկոսի դեմ գործադիր իշխանության կատարած սադրիչ քայլը. կարելի է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը այս տարի ամենից շատ դիտված, տարածված և քննարկված հրապարակումն է: Կա տեսակետ, որ Սուրբծննդյան պատարագներն էլ այս տարի ամենամարդաշատերից են եղել: Քավ լիցի, վստահ ենք, որ մեր ընթերցողներից շատերն անցած տասնօրյակում հասցրել են ծանոթանալ Կաթողիկոսի ուղերձին, ուստի այս հրապարակման մեջ այն չմանրամասնենք:

Նշենք միայն, որ բուն ուղերձի բովանդակությունը միանգամայն հասկանալի դարձրեց, թե հատկապես ինչու կամ ինչից էին «վատացել» իշխանությունները, որ Հանրայինի եթերից դուրս էին թողել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի տարեմուտի խոսքը: Վեհափառը, ի մասնավորի հորդորեց. «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված»: Ավելին, արդեն Սուրբծննդյան ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար»: Միայն այդ չէր, բայց միայն այսքանը բավական է, որ Հայ առաքելական եկեղեցին ու Ամենայն հայոց կաթողիկոսը փաշինյանական իշխանության կողմից ընկալվեն որպես թշնամի: Մի իշխանություն, որի գործունեության հետևանքով հայությունն Արցախազրկվել է, մի իշխանություն, որի համար Արցախն արդեն անցյալ է դարձել, մի իշխանություն, որը նույնիսկ չի համարձակվում Արցախ բառն արտաբերել, բնականաբար, չէր կարող թույլ տալ, որ իշխանական թիվ 1 հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի՝ նման ուղերձ հեռարձակվեր:

Ավելին, Վեհափառը ժողովրդին հույս էր տալիս, ընդգծում միասնականության, Աստծուն հավատալով ու աստվածային պատվիրաններով գործելու կարևորությունը: Դա ևս փաշինյանական իշխանությանը ձեռնտու չէ, քանի որ նրանց ցանկությունն է հանրությանը շարունակական ատելության, չարության, մշտական «իրարուտոցու» վիճակում պահել՝ պահպանելու համար իրենց պաշտոններն ու երկարաձգելու համար իրենց աղետային պաշտոնավարումը: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «շնորհավորական ուղերձին», ապա դժվար է ասել, թե այն կոնկրետ քանի հոգի է «օնլայն», այսինքն՝ հեռարձակման պահին լսել, բայց տողերիս հեղինակը, գործի բերումով, մեկ շաբաթ անց ստիպված էր այն գոնե աչքի անցկացնել:

Ի՞նչ կարելի է ասել Փաշինյանի «շնորհավորական» խոսքի վերաբերյալ: Խայտառակություն: Եթե ավելի մանրամասն, ապա նա 2023-ի մասին խոսելիս առաջինը «տնտեսական աճի» մասին է նշում՝ «մոռանալով» իր կողմից Արցախն ուրանալն ու, հանրագումարում, թշնամու ցեղասպանական հոշոտմանը թողնելը: Խոսում է աշխատանքից, հարկերը վճարել-չվճարելուց, ինչից ասես: Ու մի կեսբերան ներողություն է խնդրում, այն էլ՝ ձևականորեն, նշումով, որ ոչ թե ինչ-որ հանցանք է գործել, այլ... որովհետև գիտի, թե ինչ են զգում «Լեռնային Ղարաբաղից փախստական դարձածները»: Հա, ու Փաշինյանն ասում է, թե՝ «առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք»: Նույնիսկ չենք ցանկանում պատկերացնել, թե ինչ արհավիրքի առաջ է փաշինյանական իշխանությունը դրել Հայաստանը, եթե հենց նա է խոսում նոր փորձությունների, փորձանքների մասին: Չնայած, էլ ի՞նչ պատկերացնես. նման իշխանությունը տեղով մեկ փորձություն է, եթե չասվի՝ փորձանք, որի մեջ, ահա, արդեն 6-րդ տարին է, ինչ ընկղմված են շարունակ արնահոսող ու ծվատվող երկիրն ու ժողովուրդը: Բայց... մեր համար Արցախը երբեք անցյալ չի դառնալու ու, առավել ևս՝ միասին պիտի կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից, քանզի, ինչպես Կաթողիկոսն իր ուղերձում նկատեց՝ խավարը չի կարող արգելք լինել արևածագին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույնիսկ Ադրբեջանն է զարմացել, որ Հայաստանը ընդունել է պայմանագրի առաջարկները. ՄամիջանյանԿոտայքի մարզում Նոր Հաճնի կամրջի տակ որոնում են նետված քաղաքացուՀատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ»Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է գյուղատնտես Գրիգ Գրիգորյանը Աղազարյանը կարող է շատ բան բացահայտել ՔՊ-ի դեմ Արևմտամետները նոր խնդիրներ են հարուցում Փաշինյանի համար ՔՊ-ում նոր ալիք է բարձրացել Անդրանիկ Քոչարյանի դեմ «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ»Առաջնագծում զոhվել են «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատորը և նկարահանող խմբի վարորդը Մելիքբեկյանի օրերը հաշվված են, բայց նա մեծ ախորժակ ունի Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների դեմ պայքարողը պետական հանցագործ է և մարդ, որը դավաճանում է իր հայրերին ու պապերին. Մհեր Ավետիսյան Գերմանիան արգելել է Վրաստանից որոշ պաշտոնյաների մուտքը երկիր «Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»ԶՊՄԿ ճաշարանը երկու հերթափոխով ամեն օր սննդով է ապահովում կոմբինատի շուրջ 4500 աշխատակիցներին Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու մարմին Նիկոլը մանկությունից սուտ է խոսել, դա ամոթ է տղամարդու համար. քաղաքացի Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»Ռոնալդուն կժամանի Հայաստան․ ԶԼՄ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են մեքենաներ, վիրավnր կա, խցանումն անցել է 1,5 կմ-նԵրկար ժամանակ ջուր չի լինի Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր «Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»Երևանում շատերին թվում էր, թե Ռուսաստանը կսահմանափակի իր ներկայությունը Կովկասում. ռուսաստանցի փորձագետ ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանել Վրաստանին՝ ՀՀ հավաքականի երկրպագուների նկատմամբ ցուցաբերած արարքի համար Ռազմական գործողությունների ​​գոտում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ են զոհվել և վիրավորվել Վերին Լարսը կրկին փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար «Իմ ամենասիրելի օրերն այսպիսի տեսք ունեն». Սիրուշոն հանգստյան օրերից լուսանկարներ է հրապարակել Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները Պայթյուն-փլուզում՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ. shamshyan.com 45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում Զելենսկին Սպիտակ տանն է մոռացել գոտին, որը ցանկանում էր տալ Թրամփին Մարտի 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու 3 օրում գրանցվել է 23 ՃՏՊ․ 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ծավալներն աճել են. ինչպիսի՞ն է Հայաստանի ցուցանիշը Ե՞րբ է նշվում միջինքը և ո՞րն է դրա իմաստը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 14 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ Ուրիշի կնոջը երկար նայելու համար 17-ամյա Գրիշա Պողոսյանի սպանության գործով մեկ անձ է կալանավորվել 24 ժամ ջուր չի լինելու Հզոր մագնիսական փոթորիկ է հարվածել Երկրին Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի