Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռազմածովային համազգեստից՝ տաք վերնազգեստի ամենօրյա տարբերակ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիսավերարկուն, մասնավորապես բուշլատ բաճկոնը ներկայում ամուր արմատավորված է շատերի զգեստապահարանում՝ որպես տաք վերնազգեստի հարմարավետ ամենօրյա տարբերակ։ Սակայն քչերը գիտեն, որ այդ օրիգինալ զգեստն ի սկզբանե նավաստիների վերնազգեստն էր։ Բուշլատն (անգլերեն՝ Pea coat), ըստ էության, կարճ երկփեղկ վերարկու է՝ պատրաստված խիտ բրդյա գործվածքից։ Այն կրել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմական նավաստիները։ Սկզբում այն ուներ ութ հարթ կոճակ, իսկ հետո՝ վեց։ Ծովային ցուրտ քամուց պաշտպանվելու համար ուներ ծալվող ծավալուն օձիք: Այդ կրկնակի փեղկով բրդյա բաճկոնները առաջին անգամ կրել են անգլիացի նավաստիները 19-րդ դարի կեսերին: Հենց այդ ժամանակ է Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը որպես համազգեստ ընդունել այդ զգեստը։ Կա վարկած, որ բրիտանական նավատորմը այդ հագուստը ստացել է դիզայներ Էդգար Քեմփլինի շնորհիվ:

19-րդ դարի կեսերին, բացելով տղամարդկանց վերնահագուստի խանութներ, նա սկսել է վաճառել զինվորական համազգեստ նավաստիների համար և գործնական, հարմարավետ, կարճ, կրկնակի փեղկով բրդյա բաճկոններ՝ որպես ամենօրյա հագուստ: Յուրաքանչյուր ազգի կարճ վերարկուները որոշ տարբերություններ ունեին, բայց խիտ կոպիտ բրդյա գործվածքը, երկփեղկությունը, ծավալուն օձիքը և դրանց վրա պատկերված խարիսխներով երկշար կոճակները եղել են անփոփոխ։ Ռուսական Կայսրությունում այդ հագուստը զգեստապահարան է մտցրել ծովագնաց և Արկտիկայի հետազոտող Ֆ. Լիտկեն: Նա է նաև տվել այդ հագուստի առաջին հետաքրքիր անվանումը՝ բրուշլատ։ Այն առաջացել է գերմաներեն brust - կուրծք և latte - պահպանել բառերից: Ժողովրդի մեջ և նավատորմում «բրուշլատ» բառը արագ է արմատավորվել։ Սակայն պաշտոնական փաստաթղթերում այն կոչվում էր «ուրսի աստառով կարճ վերարկու»։

19-րդ դարի վերջում այդ կարճ բրդյա կիսավերարկուն սկսեց կոչվել բուրշլատ, ապա վերանվանվեց բուշլատ: Հետագայում ԽՍՀՄ-ում բուշլատի ըմբռնումը, որպես անկախ վերնազգեստ, ջնջվեց: Այսպիսով, նման կերպ կարող էին կոչել ինչպես տարբեր վերնազգեստները, այնպես էլ դատապարտյալների կիսավերարկուները: Աշխարհում ժամանակի ընթացքում բուշլատը արդիականացվեց՝ կարճացվեց, թեթևացվեց, նեղացվեց ու տարածվեց հասարակ մարդկանց մեջ։ Այսպիսով, 20-րդ դարի 60-ականների սկզբին լոնդոնցի «մոդայիկները» հաճախ էին նման հագուստ կրում, իսկ 1969-ին Անգլիայում լայնորեն հայտնի Tailor & Cutter ամսագիրը հրապարակեց տղամարդկանց կիսավերարկուի մոդել, որը կոչվում էր Ուելսի արքայազնի բաճկոն: Ժամանակի ընթացքում հայտնի կուտյուրեները սկսեցին ուշադրություն դարձնել բուշլատների վրա և հաճախ դրանք ներկայացնել իրենց հավաքածուներում։ Այսօր թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց զգեստապահարանները կարող են պարծենալ նման հանդերձանքով։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում