Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը մարզեր չի գնում, որ բոլորին չհանի պաշտոնից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արմավիրի և Լոռու մարզերում Նիկոլ Փաշինյանի ցույց տված ներկայացումից հետո վարչապետն առժամանակ դադարեցրել է մարզեր այցելելն ու դպրոցների և այլ հաստատությունների շինարարության ուսումնասիրությունները՝ հասկանալով, որ յուրաքանչյուր դեպքում ստիպված է լինելու իր որևէ մի մերձավոր պաշտոնյայի հեռացնել պաշտոնից։

Հիշեցնենք՝ Փաշինյանն Արմավիրում հեռացրել էր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին, Լոռիում՝ Արամ Խաչատրյանին, և այժմ գործող իշխանությունները կանգնել են բավականին լուրջ խնդրի առաջ. չունեն համապատասխան թեկնածուներ այդ պաշտոններին նշանակելու համար։ Եթե Արմավիրի դեպքում իրավիճակը փոքր-ինչ ավելի հարմար է, մտադիր են այդ պաշտոնին նշանակել Արմավիրի գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին, իսկ նրա տեղակալներից մեկին նշանակել Արմավիրի քաղաքապետ, սակայն քաղաքի ամբողջական կառավարումը թողնել Խուդաթյանի ձեռքերում, ապա Լոռու մարզում իսկական կրիզիս է։

Փաշինյանը նույնիսկ ուժայիններից չի կարողանում մարդ գտնել` մարզպետի պաշտոնում նշանակելու համար, փոխարենը հանձնարարել է պետական վերահսկողական ծառայությանը ուսումնասիրություններ իրականացնել քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակներով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակներով։

Նույնիսկ առերևույթ թեթև շրջայցի ժամանակ Փաշինյանն ինքն անձամբ արձանագրել էր բազմաթիվ խախտումներ։ Ի դեպ, երեկ համացանցում տեղեկություն է հայտնվել Արմավիրի մարզի Արագած բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզահամալիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Փաշինյանը, հիշեցնենք, քանդել էր ցնցուղը և փոխանցել ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանին` պարզելու համար, թե ի՞նչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված` ըստ պայմանագրի։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ մեկ` չափազանց վատ որակի ցնցուղը շինարարական ընկերությունը գնել է 72 հազար դրամով, մինչդեռ այդպիսի ցնցուղներ կարելի է գնել ցանկացած շինարարական խանութից` առավելագույնը 1000-1500 դրամով։

Ընդամենն այս մեկ դրվագը ցույց է տալիս, թե ինչպես են վատնում պետական բյուջեի միջոցները, և ինչ է իրականում տեղի ունենում ոչ միայն դպրոցաշինության, այլ նաև` պետական բյուջեով կապիտալ շինարարության ոլորտում։

Աննա Սիմոնյան

Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված Քարվաճառում